Ժագ Շիրաք
Ժագ Շիրաք (29 Նոյեմբեր 1932[2][3][4][…], Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ[1][5] - 26 Սեպտեմբեր 2019[6][7][4][…], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսա[1][5]), Ֆրանսայի նախագահ։
Ծնած է Փարիզ։ Ֆրանսայի նախագահն էր 1995-էն մինչեւ 2007 թուականները։
Կրթութիւն Եւ Գործունէութիւն[10]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ժագ Շիրաքի ծնողները՝ Աբել Ֆրանսուա Շիրաքը (1893-1968) եւ Մարի-Լուիզա Վալեթը (1902-1973), ծնունդով Ֆրանսայի Քորէզ վարչական շրջանէն էին։
Անոր երկու պապերն ալ եղած են ուսուցիչներ, իսկ նախնիները՝ գիւղացիներ, որոնք բնակած են Լիմուզանի մէջ։
Ժագ Շիրաքը եղած է ընտանիքի միակ զաւակը (քոյրը մահացած է վաղ տարիքին)։
Ժագ Շիրաքը սորվեցաւ Քառնոյ եւ Լիւտովիքոս Մեծի լիցէներուն մէջ, եւ երեք ամիս աշխատեցաւ փոխադրանաւի վրայ։
Ծառայած է ֆրանսական բանակին մէջ, եւ 1956-1957 թուականներուն մասնակցած է Ալճերիոյ պատերազմին, ուր վիրաւորուած է։
Բարձրագոյն կրթութիւնը ստացած է Ֆրանսայի հեղինակաւոր ուսումնական հաստատութիւններուն մէջ՝ Քաղաքական Հետազօտութիւններու Հիմնարկին (Institut d'études politiques) եւ Վարչութեան Ազգային Դպրոցին (École nationale d'administration, 1957) մէջ։
Ուսումը աւարտելէ ետք դարձած է պետական ծառայող (Հաշուիչ Պալատի հաշուեստուգիչ, 1959 թ.), ապա սկսած է զբաղուիլ քաղաքական գործունէութեամբ։
Երիտասարդ տարիքին տարուած է կոմունիստական գաղափարներով, տարածելով «Եումանիթէ» թերթը։
1962 թուականին զբաղեցուցած է իր առաջին քաղաքական պաշտօնը՝ Սան-Ֆերեոլի Մունիցիփալ Խորհրդական։
Այնուհետեւ՝ Գիւղատնտեսութեան Նախարար։
Նախագահ Ժիսքար դ'Էսթէնի օրերուն եղած է Ֆրանսայի Վարչապետ։
1988 թուականին մասնակցած է նախագահական ընտրութիւններուն եւ պարտուած է Միթերանէն։
Իսկ 1995 թուականի ընտրութիւններուն անոր մասնակցութիւնը յաջողութեամբ պսակուած է։
Ժագ Շիրաքն ընտրուած է Ֆրանսայի Նախագահ 1995 թուականին եւ այդ պաշտօնին մէջ աշխատած է 12 տարի։
Ժագ Շիրաքի գործունէութիւնը արժանացած է ֆրանսական եւ արտասահմանեան բազմաթիւ պարգեւներու։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 (unspecified title)
- 1 2 Person Profile // Internet Movie Database — 1990.
- 1 2 Sycomore / Assemblée nationale
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 https://www.20minutes.fr/politique/1749119-20190926-ancien-president-republique-jacques-chirac-decede
- 1 2 Jacques Chirac (86) er død — Norge: Vend, 1945. — ISSN 0806-0894
- ↑ Realto C. Pax menemista: Historia secreta de los indultos a militares y montoneros en el país del odio — Buenos Aires: Editorial Sudamericana, 2026. — P. 198. — ISBN 978-950-07-7351-5
- ↑ Members of the European Parliament, Членове на Европейския парламент, Diputados al Parlamento Europeo, Poslanci Evropského parlamentu, Medlemmer af Europa-Parlamentet, Mitglieder des Europäischen Parlaments, Euroopa Parlamendi liikmed, Βουλευτές του Ευρωπαϊκού Κοινοβουλίου, Députés au Parlement européen, Feisirí Pharlaimint na hEorpa, Zastupnici u Europskom parlamentu, Deputati al Parlamento europeo, Eiropas Parlamenta deputāti, Europos Parlamento nariai, Az Európai Parlament képviselői, Il-Membri tal-Parlament Ewropew, Leden van het Europees Parlement, Posłowie do Parlamentu Europejskiego, Deputados ao Parlamento Europeu, Deputații în Parlamentul European, Poslanci Európskeho parlamentu, Poslanci Evropskega parlamenta, Euroopan parlamentin jäsenet, Europaparlamentets ledamöter
- ↑ (հայերեն) Ժակ Շիրակ, 2024-09-26, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%BA%D5%A1%D5%AF_%D5%87%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF&oldid=10117729, վերցված է 2025-11-22
| ||||||||||