Jump to content

Պերնատէթ Շիրաք

Պերնատէթ Շիրաք
ֆրանսերէն՝ Bernadette Chirac
Ծննդեան անուն ֆրանսերէն՝ Bernadette Thérèse Marie Chodron de Courcel
Ծնած է 18 Մայիս 1933(1933-05-18)[1][2][3][…]
Ծննդավայր Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ
Մահացած է 5 Յունիս 2026(2026-06-05)[4] (93 տարեկանին)
Քաղաքացիութիւն  Ֆրանսա[5]
Մայրենի լեզու Ֆրանսերէն
Ուսումնավայր Փարիզի Սորպոնի համալսարան և Փարիզի քաղաքական հետազօտութիւններու հիմնարկ
Մասնագիտութիւն քաղաքական գործիչ
Վարած պաշտօններ Ֆրանսայի առաջին տիկին, գերագոյն խորհրդական, կազմակերպութեան նախագահ, կազմակերպութեան նախագահ և municipal councillor of Sarran?[6][7]
Կուսակցութիւն Ժողովրդական շարժման միութիւն, հանրապետութեան սատարման միաւորում, Հանրապետականներ? և Դեմոկրատներու Միութիւն յանուն Հանրապետութեան
Ամուսին Ժագ Շիրաք
Ծնողներ հայր՝ Jean de Courcel?, մայր՝ Anne Guillemette Marguerite Jeanne de Brondeau d'Urtières?[3]
Երեխաներ Քլոտ Շիրաք և Լորենս Շիրաք

Պերնատէթ Շիրաք (18 Մայիս 1933(1933-05-18)[1][2][3][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ - 5 Յունիս 2026(2026-06-05)[4]) Ֆրանսայի 22–րդ նախագահ Ժաք Շիրաքի կինը։

Պերնատէթ Շոտրոն տը Քուրսէլ ծնած է 18 Մայիս 1933–ին՝ Ֆրանսայի Փարիզ քաղաքը։ 1939-ին անոր հայրը զօրակոչուած է բանակ եւ Երրորդ ռեյխի զօրքին հետ մարտին գերի կ՛իյնայ։ Յունիս 1940-ին Պերնատէթ իր մօր հետ լքած է Փարիզը եւ գացած Ֆրանսայի Հարաւ–Արեւմուտքը գտնուող Լոյ եւ Գարոնի վարչական շրջան։ 1943-ին անոնք կրկին տեղափոխուած են, այս անգամ Լուարէ շրջան՝ Ժէն կոմունայ։ 1945-ին անոր հայրը գերմանական գերութենէն տուն վերադարձած է եւ ընտանիքը վերադարձած է Փարիզ։ 1946-ին ծնած է անոր քոյրը՝ Քաթրին, իսկ 1948-ին, եղբայրը՝ Ժերոմ։ Միջնակարգ դպրոցը աւարտելէ ետք Պերնատէթը ընդունուած է Փարիզի քաղաքական հետազօտութիւններու ուսումնարան, ուր ծանօթացած է իր ապագայ ամուսինին՝ Ժաք Շիրաքի հետ։ Հարսանիքը տեղի ունեցած է 16 Մարտ 1956–ին[8]։ Պերնատէթ Շիրաք զբաղուած է քաղաքականութեամբ, ինչպէս նաեւ խաղցած է քանի մը դրուագային դերեր[9]։ Մայիս 2004-ին այցելած է Մոսկուա, ուր հանդիպած է Լիւտմիլա Փութինայի հետ[10]։

Ընտանեկան կեանք

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ամուսնութեան ընթացքին Պերնատէթը երկու աղջիկ ունեցած է․ Լորանս (1958) եւ Քլոտ (1962)։ 1979-ին Պերնատէթը եւ Ժաք Արեւմտեան Վիեթնամէն որդեգրած են աղջիկ մը՝ Ան–Տաօ–Թրաքսէլին[10]։ Լորանս Շիրաք իր կեանքին մեծ մասը տառապած է ախորժակի պակասէ եւ անով պայմանաւորուած ինքնասպանութեան փորձեր կատարած է։ Մահացած է 15 Ապրիլ 2016–ին՝ սրտային անբաւարարութեան պատճառով[11]։ Քլոտ Շիրաք իր հօր մօտ աշխատած է իբրեւ խորհրդատու, ամուսնացած է ֆրանսացի մարզիկ Թիերի Ռէյի հետ, ունի մէկ որդի՝ Մարթին Ռէ–Շիրակ[12]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  2. 1 2 GeneaStar
  3. 1 2 3 Pas L. v. Genealogics — 2003.
  4. 1 2 Mort de Bernadette Chirac: une femme de président influente et populaire — 2026.
  5. Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. https://www.lepoint.fr/politique/bernadette-chirac-reelue-conseillere-municipale-a-sarran-mun19800-23-03-2014-1804455_20.php
  7. https://www.tf1info.fr/elections/bernadette-chirac-rempile-a-sarran-1544814.html
  8. Média Prisma։ «Bernadette Chirac - La biographie de Bernadette Chirac avec Gala.fr»։ Gala.fr
  9. «Bernadette Chirac»։ IMDb
  10. 1 2 «БЕРНАДЕТТ ШИРАК: ЖЕНЫ ПРЕЗИДЕНТОВ ДОЛЖНЫ ОБЛАДАТЬ УПОРСТВОМ и КРЕПКИМ ЗДОРОВЬЕМ»
  11. «Умерла страдавшая от анорексии дочь Жака Ширака»
  12. «СМИ: бывший президент Франции Жак Ширак госпитализирован»։ ТАСС