Թորոս Ռոսլինի Յուշարձան (Երեւան)
Արտաքին տեսք
Թորոս Ռոսլինի յուշարձան, կը գտնուի Երեւանի կեդրոնը՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասին՝ Մատենադարանի հարակից հրապարակին մէջ, տեղադրուած է 1967-ին։ Յիշուած է Երեւանի Կեդրոն վարչական շրջանի պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձաններու ցանկին մէջ։
Հեղինակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քանդակագործ՝ ՀՀ վաստակաւոր նկարիչ Արշամ Շահինեան
Տուեալներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յուշարձանը կառուցուած է բազալտով, բարձրութիւնը 3,4 մեթր է։ Մատենադարանի գլխաւոր մուտքի դռնէն դէպի ձախ երրորդ արձանն է։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]XIII դարու երկրորդ կիսուն, կիլիկեան հայ մանրանկարիչ եւ գրիչ, Հռոմկլայի գրչատանն աշխատած Թորոս Ռոսլինի յուշարձանը տեղադրուած է 1967 թուականին Մատենադարանի մուտքի մօտ։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Թորոս Ռոսլինի յուշարձանը Մատենադարանի գլխաւոր մուտքի դռնէն դէպի ձախ երրորդն է
- Թորոս Ռոսլինի յուշարձան. տեսք ներքեւէն
- Թորոս Ռոսլինի յուշարձան. պատուանդանի գրութիւնը