Մեսրոպ Մաշտոցի Յուշարձան (Երեւան)
Մեսրոպ Մաշտոցի յուշարձան, կը գտնուի Երեւանի կեդրոնը՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասին՝ Մատենադարանի հարակին հրապարակը, տեղադրուած է 1962-ին։ Յիշուած է Երեւանի Կեդրոն վարչական շրջանի պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձաններու ցանկին մէջ։
Հեղինակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Քանդակագործ՝ ԽՍՀՄ գեղարուեստի ակադեմիոյ իսկական անդամ Ղուկաս Չուբարեան
Տուեալներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յուշարձանը կառուցուած է բազալտով, բարձրութիւնը 5,6 մեթր է։
Արձանը կը պատկերէ հայոց այբուբենի հեղինակ Մեսրոպ Մաշտոցին, որու աջ ձեռքի ետեւը հայոց գիրերն են։ Մաշտոցի կողքին՝ ձախ ոտքի մօտ, ծունկի եկած անոր աշակերտ Կորիւնը։ Հայոց գիրերէն ձախ, պատին, փորագրուած է հայոց այբուբենով գրուած առաջին նախադասութիւնը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ իմանալ զբանս հանճարոյ»։ Կորիւնէն աջ, պատին, պատկերուած է սրով եւ վահանով արծիւ։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայոց գիրերը ստեղծող Մեսրոպ Մաշտոցի արձանի հանդիսաւոր բացումը տեղի ունեցած է 26 Մայիս 1962-ին Մաշտոցի ծննդեան 1600-ամեակի տոնակատարութիւններու օրերուն։ Մատենադարանին հարող հրապարակին մէջ կայացած հանդիսաւոր արարողութիւնը ներածական խօսքով բացած է Երեւանի քաղխորհրդի գործկոմի նախագահ Սուրէն Վարդանեանը։ Այնուհետեւ խօսք ըսած են գրող Ստեփան Զորեանը, ԽՍՀՄ գերագոյն խորհրդի պատգամաւոր, լիբանանահայ բանաստեղծ, մանկավարժ Վահէ Վահեանը,Մատենադարանի տնօրէն Լեւոն Խաչիկեանը, Միքայէլ Նալպանդեանի անուան դպրոցի աշակերտուհի, հետագային՝ բանաստեղծուհի, թարգմանիչ, ՀԳՄ անդամ Անահիտ Պարսամեանը, բանուորներ, ուսուցիչներ։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Մեսրոպ Մաշտոցի յուշարձանը խոշոր պլանով
-
Մեսրոպ Մաշտոցի յուշարձան. տեսք կողքէն
-
Մեսրոպ Մաշտոցի յուշարձան. տեսք վերէն
-
Մեսրոպ Մաշտոցի աշակերտ Կորյունը
-
«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ իմանալ զբանս հանճարոյ»
-
Սրով եւ վահանով արծիւը
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Անանիա Շիրակացիի Յուշարձան (Երեւան)
- Գրիգոր Տաթեւացիի Յուշարձան (Երեւան)
- Թորոս Ռոսլինի Յուշարձան (Երեւան)
- Մխիթար Գոշի Յուշարձան (Երեւան)
- Մովսէս Խորենացիի Յուշարձան (Երեւան)
- Ֆրիկի Յուշարձան (Երեւան)