Jump to content

Թոմաս Պրաուն

Թոմաս Պրաուն
անգլերէն՝ Thomas Browne
Ծնած է 19 Հոկտեմբեր 1605(1605-10-19)[1][2][3][…]
Ծննդավայր Լոնտոն, Անգլիայի թագավորություն[4]
Մահացած է 19 Հոկտեմբեր 1682(1682-10-19)[5][1][2][…] (77 տարեկանին)
Մահուան վայր Նորիջ, Անգլիա[4]
Քաղաքացիութիւն  Միացեալ Թագաւորութիւն և  Անգլիայի թագավորություն
Կրօնք անգլիականութիւն
Ուսումնավայր Լէյտէնի Համալսարան, Ուինչեսթեր քոլեջ?, Փեմբրուք քոլեջ? և Faculté de médecine de Montpellier?
Ազդուած է Ֆրենսիս Բեկոն?
Երկեր/Գլխաւոր գործ Religio Medici?
Մասնագիտութիւն փիլիսոփայ, բժիշկ-գրող, գրագէտ և բժիշկ
Ծնողներ հայր՝ Thomas Browne, of London?[6], մայր՝ Anne Garraway?[6]
Երեխաներ Էդվարդ Բրաուն? և Anne Browne?[7]
Ստորագրութիւն

Սըր Թոմաս Պրաուն (անգլերէն՝ Sir Thomas Browne, 19 Հոկտեմբեր 1605, Լոնտոն - 19 Հոկտեմբեր 1682, Նորվիճ, Անգլիա), անգլիացի փիլիսոփայ եւ բանաստեղծ։

Պրաունի ստեղծագործութիւնները կ'արտայայտեն անոր խոր հետաքրքրութիւնը բնական աշխարհին հանդէպ, որ կը կրէ Բակոնիան հարցման գիտական յեղաշրջման ազդեցութիւնը, մինչդեռ իր քրիստոնէական հաւատքը կը քարոզէր համբերատարութիւն եւ բարեացակամութիւն մարդկութեան հանդէպ, յաճախ անհանդուրժողական դարաշրջանի մէջ։ Որպէս անգերազանցելի գրական վարպետ, անոր աշխատանքներուն մէջ յաճախակի են յղումները դասական եւ աստուածաշնչային աղբիւրներուն։ Անոր գրական ոճը կը տարբերէր ըստ ժանրի եւ առ այդ կը վերածէր հարուստ, ոչ սովորական արձակի։ Չնայած ան շատ անգամ նկարագրուած է որպէս մելամաղձոտ մարդ, Պրաունի ստեղծագործութիւնները բազմիցս նաեւ կը բնութագրուին սրամիտ եւ նուրբ հիւմրով։

Թոմասը ծնած է 1605 թուականի Հոկտեմբեր 19-ին Լոնտոնի Սբ. Միքայէլ եկեղեցիին մէջ։[8] Անոր հայրը Ափթոնում (Չեշայր) կը զբաղէր մետաքսի առեւտուրով։ Թոմասը դեռ երիտասարդ էր, երբ հայրը մահացաւ եւ զինք ուղարկեցին սորվելու Ուինչեսթերի քոլէճ։ 1623 թուականին ընդունուեցաւ Օքսֆորտի համալսարան։ Այնուհետև 1626 թուականին Փեմբրոքի քոլէճը աւարտելէ յետոյ, ուսանեցաւ բժշկութիւն տարբեր մայրցամաքային համալսարաններու մէջ՝ ներառեալ Լեյդեն, ուր ան 1633 թուականին ստացաւ բժշկական աստիճան։ 1637 թուականին Պրաունը հաստատուեցաւ Նորվիճ, ուր ապրած եւ զբաղած է բժշկութեամբ մինչեւ իր մահը` 1682 թուականը։

Ռելիջիո Մեդիչի, editio princeps, 1642.

Ռելիջիօ Մեդիչի (Լոնդոն 1643 թ.) փիլիսոփայական հաւատքի խոստովանութիւն, որ աչքի կը զարնէր իր օրիժինալութեամբ եւ գիտակութեամբ, որ առիթ կը դառնայ զինք աթէիզմի մէջ մեղադրելու համար։

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Babelio — 2007.
  3. Internet Philosophy Ontology project
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #118674463 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Pas L. v. Genealogics — 2003.
  7. Lundy D. R. The Peerage
  8. R. H. Robbins, "Browne, Sir Thomas (1605–1682)", Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004; online edn, May 2008 accessed 16 Feb 2013(անգլերէն)