Թիմֆի
Լեռ | |
---|---|
Թիմֆի | |
Τύμφη | |
Թիմֆի լերան համայնապատկեր | |
Երկիր | Յունաստան |
Շրջան | Իփիրոս |
ԲԾՄ | 2497մ․ մ |
Թիմֆի (յուն․՝ Τύμφη)․ Փինտոս լեռնաշղթային լեռներէն մին,Յունաստան։ Կը բարձրանայ Աո՛ոս եւ Վոյտոմաթիս գետերուն միջեւ։ Ստրապոն, զայն կը նշէ որպէս լեռը, ուրկէ կը բխիԱրախթոս գետը, որ Յոնիական ծով կը թափի՝ Նիքոփոլիսին մօտ (Նիքոփոլիսին աւերակները կը գտնուին Փրեվեզային մօտերը)։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թիմֆի լեռը անծառ է եւ ընդհանրապէս դարվար, մանաւանդ հիւսիսային եւ հարաւ-արեւմտեան մասերուն։ Եղած է ու է վաչկատու անասնապահերուն կարեւոր վայրերէն։
Թիմֆիի լեռնադաշտերուն վրայ կը գտնուին տեսարժան ալպեան լիճեր, ինչպէս օրինակ՝ Տրաքոլիմնի։ Լերան հարաւ-արեւմտեան լանջերը կը յանգին Վիքոս կիրճին։
Բնապահպանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թիմֆի լեռան 277,64քլ² տարածքը բնապահպանման շրջան յայտարարուած է․ ՆԱԹՈՒՐԱ 2000 (Natura 2000, GR2130009) եւ կը գտնուի Վիքոս-Աո՛ոս ազգային պուրակին սահմաններուն մէջ։
Գլխաւոր գագաթներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թիմֆի լեռան բարձրագոյն գագաթն է Կամիլա 2497մ․ բարձրութեամբ։ Ունի նաեւ շատ գագաթներ որոնք 2000 մեթրէն բարձր են, ինչպէս օրինակ՝ Կուրա (2467), Ասդրաքա (2432), Ավալոս․ Ռադովոլի, Փլոսքոս, Լողարիս, Այլաս, եւայլն։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Թիմֆի
-
Ասդրաքա գագաթին աշտարակաձեւ կէտերը
-
Թիմֆիի լեռնադաշտերէն
-
Քարաշէն կամուրջ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Նաթուրա 2000 - Թիմֆի լեռ (անգլերէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-06-29-ին։ արտագրուած է՝ 2023-06-29
- ↑ Թիմֆի լեռ, Կամիլա գագաթ 27-6-2019(յունարէն)
- ↑ Թիմֆի լեռ 9-3-2016 / 27-6-2019(յունարէն)
- ↑ Freiburg համալսարան․ 27-5-2011,Վիքոս-Աո՛ոս ազգային պուրակի ուսումանսիրութիւն,Ամանադիտու Դեսբինա, 2005 (անգլերէն)