Էվերեսթ
Արտաքին տեսք
Էվերեսթ | |
---|---|
Տեսակ | լեռ եւ տեսարժանութիւն |
Երկիր |
Նեփալ[1] Չինաստան[2] |
Վարչատարածքային միաւոր | Սոլուկհումբու? եւ Թիպեթ (ինքնավար շրջան) |
Վայր | Հիմալայներ?[2] |
Աշխարհագրական տեղադրութիւն | Հիմալայներ?[2] եւ China–Nepal border? |
Լեռնաշղթայ | Մահալանգուր Հիմալ? |
Մասն է | Հիմալայներ?[2], Եօթ Գագաթներ, Ութհազարականներ? եւ ultra-prominent peak? |
Բարձրութիւնը ծովու մակարդակէն | 8848,86 մեթր[3][4] |
Յարաբերական բարձրութիւն | 8848,86 մեթր |
Պահպանման տարածք | Սագարմաթհայի ազգային պարկ? |
Նիւթ | ապար? եւ սառույց? |
Անվանված է | Ջորջ Էվերեստ?[5] |
Էվերեսթը ծովու մակերեսէն (բայց ոչ երկրագունդի կեդրոնէն), աշխարհի ամէնէն բարձր գագաթն է՝ 8848,86 մ[6]։
Կը գտնուի Նեփալի եւ Չինաստանի (Թիպեթ) միջեւ, Հիմալայեան լեռնաշղթային վրայ:
Առաջին Լեռնագնացներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2006-ի դրութեամբ գրանցուած է 3,050 լեռնագնացութիւն՝ 2,062 լեռնագնացի կողմէ եւ 203 մահ՝ լերան վրայ։
Պայմանները լերան վրայ այնքան դժուար են փրկարարներուն համար, որ մահացողներուն դիակներուն մեծ մասը հոն կը մնայ։
- 1921-ին Անգլիայէն եկած խումբ մը կը կատարէ առաջին արշաւ մը դէպի Էվերեսթ: Այս արշաւին նպատակն էր ծանօթանալ վայրին եւ հետախուզական նշաններ դնել:
- 1922-ին Անգլիական երկրորդ արշաւ մը կը հասնի մինչեւ 8320 մեթր բարձրութիւն:
- 1924-ին Երրորդ անգլիական արշաւէն երկու անդամներ` Ճորճ Մալլորիի եւ Անտրու Ըրվինիի հետքերը կը կորսուին գագաթին մօտ: Մալլորիի մարմինը կը գտնուի 1999-ին, մինչ Ըրվինի մարմինին գտնուելու վայրը տակաւին անյայտ կը մնայ: Յստակ չէ, թէ արդեօք այս երկու լեռնագնացները կրցա՞ծ էին հասնիլ Էվերեսթի գագաթը մահանալէ առաջ:
- 1953-ին Նոր Զելանտայէն Էտմընտ Հիլլարի եւ անոր առաջնորդը` Նեփալէն Թենցիկ Նորկէյ Շերփան մաս կը կազմեն 350 անձերէ կազմուած խումբի մը: Երկու լեռնագնացները կը հասնին Էվերեսթի գագաթը 29 Մայիսին: Շնչելու համար անոնք կը գործածեն թթուածինի դիմակներ: Անոնք միայն 15 վայրկեան կը մնան լերան գագաթը:
- 1975-ին իր առաջնորդ շերփաներուն օգնութեամբ, ճափոնցի Ճունքօ Թապել կը դառնայ Էվերեսթի գագաթը հասնող առաջին կինը:
- 1980-ին Իտալիայէն Ռայնհոլտ Մեսնըր կը դառնայ առաջին անձը, որ կը հասնի Էվերեսթի գագաթը մինակը, եւ` առանց թթուածինի դիմակի[7]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Mount Everest // Peakware — 1998.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Mount Everest // Peakware — 1998.
- ↑ Mount Everest ist jetzt 86 Zentimeter höher — Der Spiegel (online), 2020.
- ↑ Khadka N. S. Mt Everest grows by nearly a metre to new height — BBC, 2020.
- ↑ Bryson B. (unspecified title) — Doubleday, 2015.
- ↑ Գագաթին բարձրութիւնը
- ↑ Լեռնագնացներ