Էջմիածին (ամսագիր)
Արտաքին տեսք
«Էջմիածին», կրօնագիտական եւ հայագիտական պարբերական։ Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան։ Լոյս կը տեսնէ 1944-էն, Էջմիածնի մէջ (մինչեւ 1961-ը տպագրուած է Երեւանի մէջ)։
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պաշտօնական ամսագիր «Էջմիածին» կրօնական եւ հայագիտական հանդէսը «Արարատ» ամսագրի (1868—1919) աւանդոյթներու անմիջական ժառանգորդն ու շարունակողն է։ Լոյս կը տեսնէ 1944 թուականէն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գէորգ Զ. Չորէքչեանի յառաջաձեռնութեամբ։ Զուտ գիտական նիւթերէն բացի՝ ամսագրին մէջ յամառօտ անդրադարձ կայ Մայր Աթոռի միաբանութեան, ներքին ինչպէս եւ Սփիւռքի թեմերու եկեղեցական կեանքին, կը տպագրուին Հայոց հայրապետներու կոնդակները, շրջաբերականները, քարոզներն ու ճառերը։
Գլխաւոր խմբագիրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Առաքել Առաքելեան (1944-1948, 1955-1956),
- Լեւոն Կիսաբեկեան (1948-1950),
- Աշոտ Աբրահամեան (1950-1955),
- Արթուն Հատիտեան (1956-1982),
- Պարգեւ Շահպազեան (1983-1984),
- Երուանդ Մելքոնեան (1985-1993),
- Ասողիկ եպիսկոպոս Արիստակէսեան (1994-1996),
- Բագրատ աբեղա Գալստանեան, այժմ՝ եպիսկոպոս (1996-1998),
- Մարիամ Վարդանեան (պաշտօնակատար) (1998-1999),
- Արշակ աբեղա Խաչատրեան, այժմ՝ եպիսկոպոս (պաշտօնակատար) (1999),
- Անդրանիկ Զէյթունեան (2000-2001),
- Վարդան Դեւրիկեան (2001-2009),
- Արշակ Մադոյեան (2009-2015),
- Արսէն Բոբոխեան (2015-2017),
- Անդրէաս աբեղա Եզեկեան (պաշտօնակատար) (2017-2018),
- Գէորգ Մադոյեան (2018)։
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Էջմիածին» ամսագիր առցանց
- «Էջմիածին» ամսագիր առցանց
- «Էջմիածին» ամսագրի մատենագիտութիւնը՝ 1944-1973
- «Էջմիածին» ամսագրի մատենագիտութիւնը՝ 1974-2008