Զեննէ Պօղոս
Արտաքին տեսք
| Զեննէ Պօղոս | |
|---|---|
| Ծնած է | 1746[1][2] |
| Ծննդավայր | Կոստանդնուպոլիս[1][2] |
| Մահացած է | 1826[1][2] |
| Մահուան վայր | Կոստանդնուպոլիս[1][2] |
| Ազգութիւն | Հայ[1] |
| Մասնագիտութիւն | երաժիշտ և երաժշտության ուսուցիչ |
Զեննէ Պօղոս (1746[1][2], Կոստանդնուպոլիս[1][2] - 1826[1][2], Կոստանդնուպոլիս[1][2]), հայ երաժիշտ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Կ. Պոլիս, Ներսէս Վարժապետեանի պապն է։ Քնքուշ ձայն ունենալու համար կոչուած է Զեննէ։
Երիտասարդ ժամանակ եղած է աղա Պօղոս ամիրայի տան վարժապետը։ Կ. Պոլսոյ Զինճիրլի խանին մէջ դասարան մը բանալով՝ երաժշտութիւն սորվեցուցած է ամիրաներու որդիներուն։
Հանդիսացած է ժամանակի ամենաուսեալ դէմքերէն մէկը, քաջածանօթ յունական եւ լատինական երաժշտութեան։ Գիտէր յունարէն, լատիներէն, ֆրանսերէն, թրքերէն։ Եղած է նաեւ երգահան. գրած եւ մշակած է հոգեւոր երգեր, որոնցմէ յայտնի է «Լոյս Զուարթ» երգը։
Անոր աշակերտած է շարք մը երաժշտագէտներ, ինչպէս՝ Համբարձում Լիմոնճեանը[3]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3 — հատոր 3. — է. 685–686.
- 1 2 3 4 5 6 7 8 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 398.
- ↑ Գառնիկ Ստեփանեան (1973)։ Կենսագրական բառարան, Ա․ հատոր։ Երեւան: «Սովետական գրող»։ էջ 330։