Jump to content

Համբարձում Լիմոնճեան

Համբարձում Լիմոնճեան
Ծնած է 1768[1][2][3]
Ծննդավայր Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[2][3]
Մահացած է 29 Յունիս 1839(1839-06-29)[2][3]
Մահուան վայր Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[2][3]
Քաղաքացիութիւն Օսմանեան Կայսրութիւն
Ազգութիւն Հայ[4][2][3]
Տեսակ դասական երաժշտութիւն եւ Հայկական երաժշտութիւն
Մասնագիտութիւն երգահան, երաժշտության տեսաբան, երաժշտության ուսուցիչ

Համբարձում Լիմոնճեան (1768, Կ.Պոլիս29 Յունիս, 1839, Կ.Պոլիս) հայ երգահան, երաժշտագէտ, նոր հայկական ձայնագրութեան հիմնադիրը։ Կոչուած է նաեւ Նոթաճի պապա Համբարձում:

Ծնած է Կ. Պոլիս: Կրթութիւնն ստացած է ծննդավայրի Զենճիրլի խան թաղի հոգեւոր դպրոցին մէջ, ուր աչքի ինկած է որպէս լաւ շարական երգող։ Երաժշտական կրթութիւնը ստացած է յոյն երաժշտագէտ Ոնոփրիոս Թաթաւլեցիին քովը, հմտանալով յունական երաժշտական խաղերուն մէջ։ Ապա աշակերտած է հայ երաժշտագէտ Զեննէ Պաւղոսին: Խորապէս ուսումնասիրած է հայկական, յունական, թրքական եւ արաբական երաժշտութիւնը, ծանօթացած է եւրոպական երաժշտութեանը։ Տիւզյան ամիրաներու նիւթական օժանդակութեամբ ձեռնարկած է հայկական նոտագրութեան ստեղծման, հետեւելով եւրոպական ձայնագրութեան։ 1813-1815 թուականներուն ստեղծած է ձայնագրութեան իր համակարգը, օգտագործելով հայկական խազերու անունները։ Այդ ձայնանիշներով գրի առած է շարք մը շարականներ եւ երաժշտական տարբեր ստեղծագործութիւններ, հիմք դնելով հայկական նոր ձայնագրութեան, որը յետագային շարունակեցին անոր աշակերտները՝ Յովհաննէս Միւհենտիսեանը եւ այլք։

Ունեցած է նաեւ ինքնուրոյն վոկալ ստեղծագործութիւններ, որոնցմէ են՝ «Ով ամենապայծառ», «Համեմատ քեզ ոչ քո նման», «Վեհ Հմայակ», «Գործք քաջուեան», «Զարթիր, զարթիր» եւ այլն, որոնցէն միայն մէկը հասած է մեզ։[5]

Նոր Հայկական Ձայնագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Լիմոնճեանը նոր հայկական ձայնագրութիւնը ստեղծած է 1813-15 թուականներուն[6], փոխարինելով խազագրությանը: Նոր նշաններու օգնութեամբ 19-րդ դարուն ձայնագրուած են երեք մատեաններ՝ Շարակնոցը, Ժամագիրքը եւ Պատարագամատույցը: Անոր ստեղծած ձայնագրութիւնը օգտագործուած է ոչ միայն հայկական, այլեւ թրքական եւ ընդհանրապէս մերձարեւելյան երաժշտութեան մէջ։[7]

  1. Deutsche Nationalbibliothek Record #1022767240 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ով ով է. հայեր / խմբ. Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 481.
  4. Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'huiMaisons-Alfort: 2021. — P. 349. — ISBN 978-2-905686-93-0
  5. Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երեւան: «Սովետական գրող»։ էջ էջ 29 
  6. «Խազ (անգլերէն)»։ արտագրուած է՝ 2009 թ․ հոկտեմբերի 21–ին 
  7. Նիկողոս Թահմիղեան (2007-08-14)։ «Երաժշտութիւնը հին եւ միջնադարեան Հայաստանին մէջ»։ արտագրուած է՝ 2009 թ․ հոկտեմբերի 21–ին [permanent dead link]

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]