Երուանդ Քասունի
| Երուանդ Քասունի | |
|---|---|
| Ծնած է | 2 Փետրուար 1937 (88 տարեկան) |
| Ծննդավայր | Հալէպ, Սուրիա |
| Ուսումնավայր | Հայկազեան Համալսարան |
| Մասնագիտութիւն | պատմաբան, լեզուաբան և մանկավարժ |
Երուանդ Քասունի (2 Փետրուար 1937, Հալէպ, Սուրիա), հայ պատմաբան, լեզուաբան, մանկավարժ[1]։ Պատմական գիտութիւններու դոկտոր (1974):
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Հալէպ։ Աւարտած է Պէյրութի Հայկազեան գոլէճը (համալսարանը), միաժամանակ հետեւած է Պէյրութի Սեն ժոզէֆ համալսարանի հայագիտական ամբիոնի դասընթացներուն։
Հայոց լեզու և գրականութիւն դասաւանդած է Պէյրութի եւ Հալէպի ուսումնական հաստատութիւններու մէջ, 1970-1988 թուականներուն դասաւանդած է Հայ ժողովուրդի պատմութիւն՝ Հայկազեան գոլէճի մէջ։
1978-1994 թուականներուն եղած է գոլէճի հայագիտական ուսման կեդրոնի տնօրէն, 1994-1995 թուականներուն՝ ՀԲԸՄ «Երուանդ Հիւսիսեան» հայագիտական ամբիոնի վարիչ, 1970 թվականին հիմնած է «Հայկազեան հայագիտական հանդէսը», 1991–էն եղած է «Պատանեկան արձագանգ» և «Ջանասէր» ամսաթերթերու պատասխանատու խմբագիր։
Աշխատութիւնները կը վերաբերին Հայաստանի հին շրջանի եւ Կիլիկեան Հայաստանի պատմութեան հարցերուն[2]։
Երկեր[3]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կանխորոշուած Ցեղասպանութիւն։ Հետազօտութիւն Գէորգ Մեսրոպի «Թուրքահայերն Ու Թուրքերը» փաստաթուղթերու տուեալներով / Քասունի, Երուանդ Հմայակի, Պէյրութ, 2015 թ.։
- Վան-Վասպուրական Աշխարհը։ Պատագրական, տեղագրական, բանասիրական, հետազօտութեանց ընդմէջէն / Խ. Լեւոնեան, Կազմ., խմբ. եւ ծանոթագր.՝ Ե. Քասունի, Պէյրութ, 2013 թ.։
- Քննական Ակնարկ «Միշըների Հերլըտ» 1915-1918 թթ. Հայ Ժողովրդի Ցեղասպանութեան Եւ Վերածնունդի Մասին Արձանագրած Վկայագրութիւններուն / Երուանդ Հ. Քասունի, Պէյրութ, 2012 թ.։
- Թերթելով Մամուլը / Ա. Կիւզելեան, Խմբագիր՝ Եր. Հ. Քասունի, Պէյրութ, 2011 թ.։
- Քննական Տեսութիւն Հայ Աւետարանականութեան Պատմութիւնը Օղակահիւսող Դէմքերու Եւ Եղելութիւններու [1828-1922 թթ.] / Քասունի, Երուանդ Հմայակի, Պէյրութ, 2009 թ.։
- Ապրուած Հրապարակագրութիւն՝ Յետադարձ Հայեացքով։ Մեկնաբանութ., վերլուծում, քննարկում., խորհրդածութիւններ / Պ. Հ. Աղպաշեան, Խմբագիր՝ Ե. Հ. Քասունի, Պէյրութ, 2008 թ.։
- Վրթանէս Քահանայ Եզնակեան Եւ «Կրօնափոխութիւնը Բարեկարգութիւն Չէ» / Ե. Հ. Քասունի, Պէյրութ, 2006 թ.։
- Քեսապ Եւ Իր Գիւղերը / Աբէլեան Ա. Ս., Քասունի Երուանդ Հմայակի, Պէյրութ, 2002 թ. (Առաջին հրատ.՝ 1937 թ.)։
- Վահան Թէքէեանը Ժամանակակիցներու Նամակներուն Մէջ / Վ. Ղազարեան, Խմբագիր՝ Ե. Հ. Քասունի, Պէյրութ, «Ալթափրէս», 1981 թ.։
- Նացի Գերմանիոյ Եւ Փան-Թուրանականներու Ծրագիրները Կովկասի Մէջ (1941 թ.) / Զ. Մսըրլեան, Խմբագիր՝ Ե. Հ. Քասունի, Պէյրութ, «Ալթափրէս», 1981 թ.։
- Մելքոն Կիւրճեանի Բառապաշարին Որոշ Տարրերը / Պ. Աղպաշեան, Խմբագիր՝ Ե. Հ. Քասունի, Պէյրութ, «Ալթափրէս», 1980 թ.։
- Սումերներու Եւ Հայ-Սումերական Յարաբերութիւններու Հարցի Մասին / Ե. Հ. Քասունի, Պէյրութ, «Ալթափրէս», 1980 թ.։
- Դիւան Մեսրոպ Դ. Թաղիադեան, Հայկական Օրացոյցներու Եւ Տարեցոյցներու Մատենագիտութիւն (1513-1973), Ժ. Դանիէլեան / Խմբ.՝ Ե. Հ. Քասունի, Պէյրութ, «Ալթափրէս», 1979 թ.։
- Երուխանի Լեզուին Բառաշերտաւորումները / Պ. Աղպաշեան, Խմբագիր՝ Ե. Հ. Քասունի, Պէյրութ, «Ալթափրէս», 1979 թ.։
- Յովսէփ Փաշա Վարդանեան Ականաւոր Լրագրողն Ու Վիպագիրը։ Մահուան 100-Ամեակ / Դանէլեան, Ժիրայր, Քասունի Երուանդ Հմայակի, Պէյրութ, 1979 թ.։
- Գրիգոր Զօհրապի Լեզուին Բառաբաղադրութիւնները / Պ. Աղպաշեան, Խմբագիր՝ Ե. Հ. Քասունի, Պէյրութ, «Ալթափրէս», 1977 թ.։
- Պետրոս Սիւնեաց Եպիսկոպոս / Մ. Գոճաեան, Խմբագիր՝ Ե. Հ. Քասունի, Պէյրութ, «Ալթափրէս», 1977 թ.։
- Արփիար Արփիարեանի Լեզուական Հայեացքներն Ու Բառապաշարը / Պ. Աղպաշեան, Խմբագիր՝ Ե. Հ. Քասունի, Պէյրութ, 1974 թ.։
- Յովհան Մայրագոմեցի՝ Միջնադարու Մեծ Ճառագիրը / Մ. Գոճայեան, Խմբագիր՝ Ե. Հ. Քասունի, Պէյրութ, «Աթլաս», 1974 թ.։
- Հայկական Լեգէոնը Պատմական, Իրաւական Ու Քաղաքական Հարցերու Լոյսին Տակ Եւ Վաւերագրեր / Զօր. Ա. Գարամանուկեան, Խմբագիր՝ Ե. Հ. Քասունի, Պէյրութ, «Աթլաս», 1974 թ.։
- Համառօտ Ակնարկ Նոր Ջուղայի Ամենափրկիչ Վանքի Շրջափակում Գտնուող Տապանաքարերու Վրայ / Մինասեան Լեւոն Գալուստի, Քասունի Երուանդ Հմայակի, Պէյրութ, «Աթլաս», 1974 թ.։
- Տիգրան Կամսարականի Բառապաշարին Տարրերը / Պ. Աղպաշեան, Խմբագիր՝ Ե. Հ. Քասունի, Պէյրութ, «Աթլաս», 1973 թ.։
- Տարօնի Ժողովրդական Երգեր / Հաւաքեց՝ Ա. Տէր Խաչատուրեան, Խմբագիր՝ Ե. Հ. Քասունի, Պէյրութ, «Աթլաս», 1973 թ.։
- Ռուբէն Ա. Եւ Ռուբինեան Իշխանութեան Հիմնադրութիւնը / Երուանդ Հ. Քասունի, Պէյրութ, «Աթլաս», 1972 թ.։
- Ամիդ (Տիարպէքիր) - Տիգրանակերտ (Ֆարղին) Շփոթը Հայ Պատմագրութեան Մէջ / Ե. Հ. Քասունի, Պէյրութ, 1968 թ.։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Նոր Գիրքերու Հետ. «Դիմաքանդակներ» (Հեղինակ` Երուանդ Քասունի, Պէյրութ, 2019) – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2022-09-27
- ↑ Քասունի Երուանդ (2012)։ Քննական ակնարկ «Միշըների Հերլըտ» 1915-1918 թթ. հայ ժողովրդի ցեղասպանութեան եւ վերածնունդի մասին արձանագրած վկայագրութիւններուն: Երուանդ Հ. Քասունի։ Պէյրութ: Տպ. Design Kesdenian
- ↑ (հայերեն) Երվանդ Քասունի, 2025-10-12, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B5%D6%80%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4_%D5%94%D5%A1%D5%BD%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB&oldid=10470570, վերցված է 2025-11-21