Դաւիթ Գասպարեան
| Դաւիթ Գասպարեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 18 Հոկտեմբեր 1947 (78 տարեկան) |
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունք |
| Մասնագիտութիւն | գրագէտ, գրականագէտ և գրաքննադատ |
| Աշխատավայր | Հ.Հ. ԳԱԱ Գրականութեան համալսարան, Երեւանի Պետական Համալսարան, Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան և Հայաստանի Կրթութեան Եւ Գիտութեան Նախարարութիւն |
| Անդամութիւն | Հայաստանի Գրողներու Միութիւն |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
Դաւիթ Գասպարեան (18 Հոկտեմբեր 1947, Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ գրականագէտ, գրաքննադատ, բանասիրական գիտութիւններու դոկտոր։ Հայաստանի Գրողներու Միութեան անդամ (1976 թուականէն)։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Երեւան: 1970-ին աւարտած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական հիմնարկի հայկական բաժինը:
1971-ին Գասպարեան աշխատած է Հայաստանի Գիտութիններու Ակադեմիայի Մանուկ Աբեղեանի անուան բանասիրական հիմնարկի հայկական բածինին մէջ, իրբեւ գիտաշխատող:
1974-ին, «41-70ական թուականների սովետահայ պոեզիայի տաղաչափութիւնը» թեմայով աւարտաւճառը պաշտպանելէ ետք՝ ստցած է գիտութիւններու թեկնածուի աստիճան:
1973-1978 պաշտօնավարած է Հայաստանի գրողներու միութեան մէջ, իբրեւ գրական խորհրդատու, 1978-1980՝ «Գարուն» ամսագիրի մէջ՝ իբրեւ գրականագիտութեան քննադատութեան բաժինի վարիչ, 1980-ին՝ «Սովետական զրող» հրատարակչութեան մէջ իբրեւ խմբագիր:
1977-ի ընթացքին ստորագրած իր յօդուածներուն եւ «Սովետահայ գրականութեան տարեգրութիւն» գիրքին համար արժանացած է Հայաստանի Լենինեան Կոմերիտմիութեան «Տարուայ լաւագոյն ստեղծագործութիւՆ» մրցանակին:
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դաւիթ Գասպարեան հրատարակած աշխատութիւններնէն են․
- «Սովետահայ գրականութեան տարեգրութիւն 1957-1975» (Հ. Գալստեանի հեղինակցութեւամբ),
- «Սովետահայ պոեզիայի տաղաշափութիւնը»,
- «Բանաստեղծութեան ոգին»,
- «Եղիշէ Չարենց եւ 1920ական թուականների պոեզիան» եւ «Ժամանակ եւ շարժում» հատորները:
Պարգեւներ եւ մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 2015 Մովսէս Խորենացիի մետալին[1],
- 2011 թուականին արժանացած է ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչի պատուաւոր կոչումին[2]։
- 2010 թուականին արժանացած է ՀԳՄ «Նիկոլ Աղբալեան» մրցանակին։
- 2007 թուականին արժանացած է ՀՀ Մշակոյթի նախարարութեան եւ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան Ոսկէ մետալներուն։
- 1984 թուականին արժանացած է ՀԳՄ Միքայէլ Նալբանդեանի անուան մրցանակին։
- 1980 թուականին արժանացած է Հայաստանի Լենինեան կոմերիտմիութեան մրցանակին։