Դանիէլ Դզունի
| Դանիէլ Դզունի | |
|---|---|
| Ծննդեան անուն | հայ.՝ Դանիել Մարտինի Ուզունբաջաղյան[1][2] |
| Ծնած է | 2 (14) Հոկտեմբեր 1895[1][2] |
| Ծննդավայր | Պելոկորսք, Սիմֆերոպոլի շրջան, Տաւրիկեան նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
| Մահացած է | 30 Հոկտեմբեր 1967[1][2] (72 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն[1][2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1][2] |
| Ուսումնավայր | Ներսիսեան դպրոց[1] և Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան[1] |
| Մասնագիտութիւն | արուեստագէտ |
| Աշխատավայր | Հայֆիլմ[1] |
| Վարած պաշտօններ | տնօրէն[1] |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Դանիէլ Դզունի (Դանիէլ Ուզունպաճախեան, 2 (14) Հոկտեմբեր 1895[1][2], Պելոկորսք, Սիմֆերոպոլի շրջան, Տաւրիկեան նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 30 Հոկտեմբեր 1967[1][2], Երեւան, Խորհրդային Միութիւն[1][2]), արուեստաբան, Խորհրդային Հայաստանի Արուեստի վաստակաւոր գործիչ։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Պելոկորսք, Խրիմ։ Ուսումը ստացած է Թիֆլիսի Ներսիսեան վարժարանին մէջ, ուրկէ շրջանաւարտ եղած է 1917 թուականին։ Բարձրագոյն ուսումը ստացած է Երեւանի «Խաչատուր Աբովեան» մանկավարժական համալսարանէն ներս:
Դզունի եղած է հայկական ժապաւէնի հիմնադիրներէն մէկը. 1923-1937 թուականներուն եղած է «Հայկինօ»ի տնօրէն։
Ժապաւէններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իր նախաձեռնութեամբ նկարահանուած է հայկական աշխարհի առաջին երեք ժապաւէնները[3]:
Նկարահանած է Շիրվանզատէի «Նամուս» ժապաւէնը, որուն համար 1938 թուականին դատուած է ազգայնական տարրեր ունենալու մեղադրանքով եւ հինգ տարի՝ 1938-1943 թուականներուն բանտարկուած է Խորհրդային Միութեան բանտերուն մէջ:
Թատերախօսութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ժապաւէնի նկարահանումներու կողքին գրած է թատերախօսութիւններ. ինչպէս՝
- «Հայկինոյի զարգացման ուղիները» (1927),
- «Հայկինոն 10 տարում» (1933),
- «Ժողովրդական արտիստուհի Նինա Մանուչարեան» (1960)։
ԻԱն գրած է նաեւ բազմաթիւ այլ ուսումնասիրութիւններ եւ աշխատութիւններ:
Շքանշաններ եւ կոչումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Շնորհիւ իր վաստակին Դանիէլ Դզունի արժանացած է․
- «Աշխատանքային Կարմիր Դրօշ 2» շքանշանին,
- Խորհրդային Հայաստանի Արուեստի վաստակաւոր գործիչ կոչումին[4]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ «ՀԱՄՕ ԲԵԿՆԱԶԱՐԵԱՆ. Կինոյի հայ աշխարհակալը»։ Kinoashkharh։ արտագրուած է՝ 2019-08-03
- ↑ ԴԱՆԻԷԼ ԴԶՈՒՆԻ (1895-1967)