Գրիգոր Գաբրիէլեանց
Գրիգոր Գաբրիէլեանց | |
---|---|
| |
Ծնած է | 12 Մարտ 1934 (90 տարեկան) կամ 2 Մարտ 1934 (90 տարեկան) |
Ծննդեան վայր | Պաքու, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն |
Կրթութիւն | Ազրպէյճանի պետական նաւթային ակադեմիաԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ |
Պարգեւներ եւ մրցանակներ | Անանիա Շիրակացիի շքանշան ԽՍՀՄ պետական մրցանակ? «Պատուոյ նշան» շքանշան «Աշխատանքի վեթերան» մետալ ԺՏՆՑ ոսկի մետալ ԺՏՆՑ-ի պրոնզէ մետալ «Ռուսական նավատորմի 300-ամյակ» հոբելյանական մեդալ? |
Գրիգոր Արկադիի Գաբրիէլեանց (12 Մարտ 1934 կամ 2 Մարտ 1934, Պաքու, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն), հայ երկրաբան, բարեգործ, երկրաբանահանքաբանական գիտութիւններու դոկտոր (1973), փրոֆեսոր (1979), ՌԴ բնական ԳԱ անդամ (1996), ՀՀ ԳԱԱ պատուաւոր դոկտոր (2002)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1956-ին աւարտած է Ազրպէյճանի կազի եւ նաւթի ինստիտուտը։ 1965-1989-ականներուն եղած է Համամիութենական 70 նաւթային երկրաբանահետախուզական գիտահետազօտական ինստիտուտի բաժինի վարիչի, «Սոյուզգեոֆիզիկա» եւ «Նեֆտեգէոֆիզիկա» միաւորումներու գլխաւոր տնօրէնի տեղակալի, 1987-1989-ականներուն` ԽՍՀՄ համամիութենական նաւթային երկրաբանահետախուզական ինստիտուտի տնօրէն, 1989-1991-ականներուն՝ ԽՍՀՄ երկրաբանութեան նախարար, 1992-էն կը գլխաւորէ «Գէոսէրվիս» միջազգային գիտատեխնիկական-խորհրդատուական ընկերութիւնը։ 2010-էն՝ ԱՀ Նախագահի խորհրդական[1]:
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աշխատանքները կը վերաբերին նաւթի եւ կազի հանքավայրերու երկրաբանական տեսակներուն եւ գործնական հարցերուն։ Գաբրիէլեանցի առաջին երկրաբանական հետազօտութիւնները, նուիրուած նաւթի եւ կազի կուտակումներու որոնման, հետախուզման եւ յայտնաբերման հարցերուն, իրականացուած են սկսած 1950-ականներու կէսերէն Թուրքմենական ԽՍՀ Երկրաբանական վարչութեան արշաւախումբի, այնուհետեւ՝ վարչութեան գլխաւոր երկրաբանի պաշտօններուն մէջ։
Գաբրիէլեանցը զբաղուած է նաեւ մանկավարժական գործունեութեամբ Մոսկուայի տարբեր առաջատար համալսարաններուն մէջ, ապա լայնածաւալ գիտական հետազօտութիւններով եւ գիտակազմակերպչական աշխատանքով։
Գաբրիէլեանցի սեփական միջոցներու հաշուին Մոսկուայի Վագանկովեան գերեզմանոցին մէջ տեղակայուած է յուշահամալիր՝ նուիրուած Պաքուի հայկական լքուած գերեզմաններուն (քանդակագործ՝ Ֆրիտ Սողոյեան)[2]։ Անոր անմիջական նախաձեռնութեամբ եւ աջակցութեամբ Մոսկուայի մէջ կը հրատարակուի «Առագաստ» հայանպաստ ժողովածուն, Pyatigorsk-ի մէջ կառուցուած է Սուրբ Սարգիս եկեղեցին եւ այլն։
Գաբրիէլեանցի գործունէութեան զգալի մէկ հատուած նուիրուած է լայնածաւալ խորհրդատուական գործունէութեան, կապուած տասնեակէ աւելի երկիրներու մէջ՝ Հնդկաստանի, Քուպայի, Մոնղոլիայի, Մոզամպիքի, Լեհաստանի, Եթովպիոյ մէջ եւ այլուր, իրականացուող նաւթի եւ կազի որոնողական եւ հետախուզական աշխատանքներու կազմակերպման խնդիրներուն։ Ան կը համարուի Կարակումի եւ Աստրախանի կազի խոշոր հանքավայրերու յայտնաբերող։
Հեղինակ է շուրջ 160 գիտական յօդուածներու, 8 մենագրութիւններու ու 2 դասագիրքերու, նուիրուած նաւթի եւ կազի երկրաբանութեան գիտական հիմունքներու մշակման, պաշարներու որոնման եւ հետախուզման հարցերուն։
Գաբրիէլեանցի ջանքերով Արցախի մէջ ստեղծուած է պատկերասրահ, ուր ցուցադրուած են հայ, ռուս եւ եւրոպացի մեծանուն վարպետներու նշանաւոր գործեր, երկրաբանական թանգարան, որու հիմքը դրուած է տարբեր հանքաքարերու եւ ապարներու անոր անձնական հարուստ հաւաքածոն[3][4]։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ՀՀ Անանիա Շիրակացիի մետալ
- «Մեսրոպ Մաշտոց» շքանշան՝ շնորհուած ԼՂՀ նախագահի կողմէ
- «Վաչագան Բարեպաշտ» մետալ՝ շնորհուած ԼՂՀ նախագահի կողմէ
- ԽՍՀՄ պետական մրցանակ
- ԽՍՀՄ ԳԱ Գուբկինի անուան մրցանակ
- «Բիրմինգհեմեան ջահ» միջազգային մրցանակ
- «Պատուոյ նշան» շքանշան
- «Աշխատանքի վեթերան» մետալ
- ԺՏՆՑ ոսկիէ մետալ
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Геология и газоносность Центральных Каракумов, М., 1965
- Геология нефтяных и газовых месторождений, М.,1979
- Методика поисков и разведки залежей нефти и газа, М.,1985
- Региональная геология нефтегазоносных территорий СССР, М.,1991
- Геология, поиски и разведка нефтяных и газовых месторождений, М., 2001
- Геология и минеральные ресурсы Нагорно-Карабахской Республики,2011
- Теоретические основы нефти и газа, 2 тома, М.,2012
- Человек и Камень, М.,2017.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Գրիգոր Արկադիի Գաբրիէլեանց(ծննդեան 80–ամեակին)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Սիրով` Ստեփանակերտի համար. Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքին մէջ կը բացուի ազգային պատկերասրահ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-01-26-ին։ արտագրուած է՝ 2020-01-26
- ↑ «Մշակոյթը յաւերժ է՝ գաղափարով»
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Pages with citations having redundant parameters
- 12 Մարտի ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Ապրող անձինք
- 2 Մարտի ծնունդներ
- Պաքու ծնածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անանիա Շիրակացիի մետալակիրներ
- Հայ երկրաբաններ
- Հայ բարերարներ
- Երկրաբանա-հանքաբանական գիտութիւններու դոկտորներ
- Հայ փրոֆեսորներ
- «Աշխատանքի վեթերան» մետալակիրներ
- «Պատուոյ նշան» շքանշանի ասպետներ