Գուրգէն Մէլիքեան
Գուրգէն Մէլիքեան | |
---|---|
Ծնած է | 14 Դեկտեմբեր 1936 (87 տարեկան) |
Ծննդեան վայր | Իրան |
Քաղաքացիութիւն |
Իրան Խորհրդային Միութիւն Հայաստան |
Գործատու |
Երեւանի Պետական Համալսարան Արցախի պաշտպանության բանակ? |
Կրթութիւն |
Քուշեշ-Դավթյան դպրոց? Երեւանի Պետական Համալսարան |
Կոչում | փրոֆէսոր |
Տիրապետած լեզուներ | հայերէն |
Պաշտօն | դեկան? |
Պարգեւներ եւ մրցանակներ | Մովսէս Խորենացիի շքանշան Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան? Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր մանկավարժ «Խոպան հողերի յուրացման համար» մեդալ? |
Գուրգէն Վրէժի Մէլիքեան (14 Դեկտեմբեր 1936, Իրան), հայ լեզուաբան, արեւելագէտ, Իրանագէտ, հասարակական գործիչ, ուսուցչապետ (փրոֆէսօր), բանասիրական գիտութիւններու թեկնածու։ ԵՊՀ-ի (Երեւանի Պետական Համալսարանի) Արեւելագիտութեան Բաժանմունքի ֆակուլտետ նախկին վերատեսուչ, աւագ ուսուցչապետ (Ռուսերէն՝ Декан, դեկան), Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան Բանակի գնդապետ (1996)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Իրանի Ապատան քաղաքին մէջ։ Աւարտած է Թէհրանի «Քուշեշ-Դաւթեան» եւ Ապատանի «Ատապ» Հայկական դպրոցները։ 1958 թուականին ընդունուած է Երեւանի Պետական Համալսարանի բանասիրական բաժանմունքի (ֆակուլտետի) արեւելեան լեզուներու եւ գրականութեան բաժինը, զոր աւարտած է 1962 թուակնանին եւ աշխատանքի անցած՝ նոյն բաժինին մէջ։
1984 թուականին պաշտպանած է թեկնածուական ատենախօսութիւնը։ 1985 թուականին անոր շնորհուած է պաշտօնակից-ուսուցչապետի (Հայաստանի մէջ կը գործածուի Ռուսերէն եզրոյթը՝ Доцент, Դոցենտ) կոչում։
1992 թուականէն նշանակուած է ԵՊՀ Արեւելագիտութեան բաժանմունքի աւագ-ուսուցչապետ (անգլերէն՝ Dean)։
2008 Թուականին, անոր շնորհուած է ուսուցչապետի (փրոֆէսօր) գիտական կոչում։ Գ․ Մէլիքեան հեղինակ է երեք տասնեակ գիտական հրապարակումներու, երեք մենագրութեան եւ երկու դասագիրքի։
Աշխատած է պարսկերէնի բառաքերանական, բարդ բառերու, Իրանական բարբառներու հետ կապուած հիմնահարցերու ուսումնասիրութեամբ։
Արցախեան Պատերազմին Իր Մասնակցութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գնդապետ Մէլիքեանը 1988-էն 1994 թուականները գործուն մասնակցութիւն ունեցած է Արցախի ազգային ազատագրական շարժումին։ Արցախ ուղարկած է կապի միջոցներ, մարդասիրական օգնութիւն, մասնակցած է Մաճկալաշէնի կամաւորական ջոկատի կազմաւորումին, զինելուն եւ հանդերձաւորելու աշխատանքներուն։
Արցախեան ազատամարտի ընթացքին եղած է Ազատագրական բանակի հրամանատարի արտաքին կապերու գիծով տեղակալը (1993-էն 1999 թուականները)։
1995 թուականին Քաշաթաղ շրջանի վարչակազմը հիմնադրած է «Քաշաթաղի բազմազաւակ ընտանիքներու Գուրգէն Մելիքեան» հիմնադրամը, որուն միջոցներով իրականացուած է հայրէնասիրական, եւ բարէգործական բազմաբնոյթ միջոցառումներ։
«Ամարաս» բարեգործական կազմակերպութեան վարչութեան անդամ, Արցախի մէջ «Արփէն» մօր եւ մանկան (մանուկին) բժշկական կեդրոնի գործադիր տնօրէն, Արցախի հոգեւոր թեմի ատենապետ (1992 թուականէն)։
Պարգեւատրումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Խոպան հողերու իւրացման համար -1965,
- Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշան - 1999,
- Մովսէս Խորենացիի Շքանշան (Մետալ) - 1999,
- Հայաստանի Հանրապետութեան Վաստակաւոր Մանկավարժ - 2012։[1]
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Երեւանի Պետական Համալսարանի 90-ամեայ պատմութեան ֆակուլտետը, խմբ․ Էդիկ Գ․ Մինասեան, Երեւան, 2009։
- Երեւանի պետական համալսարան։ Կենսագրական հանրագիտարան, Երեւան, 2009, էջ 407-408։