Գուրգէն Ալէմշահ
Գուրգէն Ալէմշահ | |
---|---|
Ծնած է | 22 Մայիս 1907[1][2] |
Ծննդավայր | Պարտիզակ (Քոճայելի)[1][2] |
Մահացած է | 14 Դեկտեմբեր 1947[1][2] (40 տարեկանին) |
Մահուան վայր | Տիթրոյթ, Միշիկըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1][2] |
Քաղաքացիութիւն |
Թուրքիա Իտալիա Ֆրանսա Իտալիոյ Թագաւորութիւն |
Մայրենի լեզու | թրքերէն |
Ուսումնավայր | Միլանի կոնսերվատորիա?[1][2] |
Մասնագիտութիւն | երգահան, խմբավար |
Աշխատավայր | Մուրատ-Ռափայէլեան Վարժարան[1] |
Գուրգէն Միքայէլի Ալեմշահ (22 Մայիս 1907[1][2], Պարտիզակ (Քոճայելի)[1][2] - 14 Դեկտեմբեր 1947[1][2], Տիթրոյթ, Միշիկըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1][2]), հայ երաժշտագէտ, խմբավար եւ նուագավար։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 1907 թուականին Թուրքիոյ հայկական Պարտիզակ աւանին մէջ։ 1930 թուականին աւարտած է Միլանի երաժշտանոցը։ Այնուհետեւ Փարիզի մէջ երաժշտութիւն դասաւանդած է Մուրատ-Ռափայէլեան վարժարանի բաժանմունքին։ Դաշնամուրի ուսուցիչ ունեցած է փրոֆ. Ձիարտանը[3]։
1933ականներուն, Ժան Վալդոն ծածկանունով, Ալեմշահն ստեղծած է եւրոպական ներշնչանքով բազում գործեր, առաւելաբար՝ երաժշտական զուգերգեր եւ եռեակներ, որոնք ժողովրդականութիւն գտած են[4]:
Կազմակերպած է «Կիլիկիա» երգչախումբը եւ դասաւանդած անոր, ու 1937 թուականին, ժողովուրդներու երաժշտութեան մրցահանդէսին իր «Հայկական հարսանիք» ստեղծագործութեամբ շահած է 2-րդ մրցանակը։ Որոշ ժամանակ ղեկավարած է ՀՕԿ-ի «Ալագեազ» երգչախումբը, իսկ 1939-1947 թուականներուն կազմած ու ղեկավարած է Փարիզի «Սիփան-Կոմիտաս» երգչախումբը[3]։
իբրեւեւ նուագավար եւ խմբավար հանդէս եկած է Ֆրանսայի, Իտալիոյ եւ ԱՄՆ-ու մէջ սիմֆոնիկ եւ խմբերգային համերգներով։ Կատարած է Կոմիտասի, Սպենդիարեանի, Չուխաճեանի, Քրիստափոր Կարա-Մուրզայի, Արմէն Տիգրանեանի եւ այլ հեղինակներու ստեղծագործութիւնները։ Մահացած է 1947 թուականին ԱՄՆ-ի Տիթրոյիթ քաղաքին մէջ սրտի կաթուածէ[5]։
ՍտեղծագործութիւններԵրգեր Բուխարիկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Իմ երգը
- Ես սիրեցի
- Իմ եարը
- Աղուորներուն
- Նազերով
- Ծաղիկ էի
- Իղձ
- Սիրելիս
- Պճինկօ
- Իմ հեռաւոր հայրենիք
- Հայաստան
- Անուշիկ եար ջան
- Մեր պարտէզում
- Հունձք
- Պլպուլն Աւարայրի
- Հայկական ժողովրդական պարեր (ջութակի եւ դաշնամուրի համար)
- Արեւելեան գիշերներ (1931)
- Հեքիաթ
- Երկու պատմուածք հազար ու մէկ գիշերներէն
- Աւարայրի պատերազմը (1934).
- Վարդավառ (1932)
- Ծովինար
Ձայնագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Եղիսաբէթ Փեհլիվանեան - Երգեր դաշնամուրի նուագակցութեամբ
- Փոքր Ասիայի հայ կոմպոզիտորները - Երգչախմբային ստեղծագործութիւններ
- Կոմիտաս
- Աւարայրի պատերազմը
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 45.
- ↑ 3,0 3,1 «Գուրգէն Ալէմշահ. Հայկական երաժշտութեան հմայքն ու ջերմութիւնը»։ lurer.com
- ↑ «Գուրգէն Ալեմշահ (1907-1947) - «ԱԼԻՔ» Օրաթերթ»։ www.alikonline.ir (hy-am)
- ↑ Ewen, David (1948). The Year in American Music. Allen, Towne & Heath (անգլերէն)
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ցիցիլիա Բրուտեան (1968). Սփիւռքի հայ երաժիշտները. «Հայաստան» հրատարակչութիւն, Երեւան. էջ. 55–60
|