Գէորգ Գրիգորեան (Ճոտտօ)
Գէորգ Գրիգորեան | |
---|---|
Կեղծանուն | Ջիոտտո[1] |
Ծնած է | 12 (24) Նոյեմբեր 1897[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1] |
Մահացած է | 23 Նոյեմբեր 1976[1] (79 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1] |
Ազգութիւն | Հայ[1] |
Կրթութիւն | Վխուտեմաս?[1] |
Մասնագիտութիւն | գեղանկարիչ, նկարչության ուսուցիչ |
Պարգեւներ | ՀԽՍՀ վաստակաւոր նկարիչ[1] |
Անդամակցութիւն | Հայարտուն?[1] |
Ամուսին | Դիանա Ուկլեբա? |
Գէորգ Գրիգորեան Ուիքիդարանին մէջ | |
Gevorg Grigoryan Ուիքիպահեստին մէջ |
Գէորգ Ստեփանի Գրիգորեանի (Ճոտտօ) (12 Նոյեմբեր (24 Նոյեմբեր)1897, Թիֆլիս - 23 Նոյեմբեր 1976, Երեւան), ՀԽՍՀ վաստակաւոր նկարիչ (1967)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1916-1920-ականներ սորված է Թիֆլիսի Գեղարուեստը խրախուսող կովկասեան ընկերութեան նկարչութեան եւ քանդակագործութեան դպրոցին մէջ, ուր սորված է Ալեքսանդր Բաժբէուկ-Մելիքեանի, Երուանդ Քոչարի, Լ. Գուդիաշուիլիի հետ, դասատու՝ Եղիշէ Թադէւոսեան
- 1921-ին երիտասարդ դերասաններու խումբի հետ, որոնց կը գլխաւորէր Սուրէն Խաչատրեանը (Արամ Խաչատրեանի եղբայրը), մեկնած է Մոսկուա՝ ուսանելու
- 1921-1923-ականներ՝ Մոսկուայի բարձրագոյն գեղարուեստական արուեստանոցներուն մէջ, անդամագրուած է նկարիչներու «Հայարտուն» միութեան
- 1922-ին սկսած է նկարչութեան դասեր տալ աշխատանքային դպրոցներուն մէջ
- 1948-ին կը սկսին մոռացութեան տարիները։ Յուսահատութեան եւ անելանելիութեան մէջ յայտնուած նկարիչի կողմէ կ՚այրին 300 գեղանկարչական աշխատանք
- 1948-1957-ականներ կը հեռացուի Վրաստանի նկարիչներու միութենէն
- 1962-ին տեղափոխուած է Երեւան
- 1977-ին Երեւանի մէջ հիմնադրուած է Գէորգ Գրիգորեանի (Ճոտտօ) արուեստանոց-թանգարանը
Աշխատանքները կը գտնուին Ճոտտոյի թանգարան-արուեստանոցին մէջ, Ժամանակակից արուեստի թանգարան (Երեւան), Հայաստանի ազգային պատկերասրահին, Հայաստանի եւ աշխարհի տարբեր երկիրներու բազմաթիւ մասնաւոր հաւաքածոներու մէջ։
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գէորգ Գրիգորեանը ստեղծած է գունային եւ գծային ինքնատիպ կառուցուածքով դիմանկարներ, բնանկարներ, որոնցմով դրսեւորուած է զուսպ գոյներով խոր յոյզեր արտայայտելու գեղանկարչական հակումը։ Թիֆլիսի մշակութային առանձնայատուկ մթնոլորտը, հայ ժողովուրդի անցեալը, ռուսական, վրացական, հայկական մշակոյթի ականաւոր գործիչները տեղ գտած են Գրիգորեանի փոքրաչափ գործերուն մէջ։ Անոր կտաւները ուշադրութիւն կը գրաւեն թիֆլիսահայ գեղանկարչական դպրոցին յատուկ զուսպ գեղեցկութեամբ, կերպարային բազմազանութեամբ։
- «Եղնիկներ», 1917-ին [2]
- «Դերասան Աբովեանի դիմանկարը», 1921 [3]
- «Բնանկար», 1922
- «Նատիւրմորտ անձեռոցիկով», 1922
- «Հայկուհու դիմանկարը», 1922
- «Գրկախառնութիւն», 1925[4]
- «Երգահան Արմէն Տիգրանեանի դիմանկարը», 1925[5]
- Տիանա, 1926
- Հովհարով աղջիկը, 1926
- Ստեփան Շահումեան, 1926
- Ռեքվիէմ Առաջնորդի մահը, 1927
- «Մօր դիմանկարը», 1929
- «Նատիւրմորտ։ Մրգեր», 1929
- «Հերոսի մահը», 1929
- Վիրաւոր բանուորը, 1933
- «Տիանայի դիմանկարը», 1945
- «Երեք նկարիչ» (Լ. Գուդիաշուիլի, Վ. Խոջաբեկեան, Ն. Փիրումանի), 1959-ին[6]
- «Նատիւրմորտ կիտրոններով», 1962
- «Մայրս եւ ես», 1972
Ցուցահանդէսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1918-ին մասնակցած է դպրոցի աշակերտներու հաշուէտու ցուցահանդէսին
- 1927-ին մասնակցած է թիֆլիսեան նկարիչներու ցուցահանդէսին, Հոկտեմբերեան յեղափոխութեան տասնամեակին նուիրուած ԽՍՀՄ ժողովուրդներու արուեստներու ցուցահանդէսին (Մոսկուա)
- 1929-1948-ականներուն մասնակցած է Երեւանի եւ Թիֆլիսի մէջ կազմակերպուած գրեթէ բոլոր ցուցահանդէսներուն
- 1965-ին առաջին անհատական ցուցահանդէսը Հայաստանի նկարիչներու միութեան մէջ, Երեւան
- 1972-ին կը մասնակցի Անդրկովկասի նկարիչներու ցուցահանդէսին, Մոսկուա
Տես նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Եղնիկներ», Գրիգորեան Գէորգ Ստեփանի - Ճոտտօ
- ↑ «Դերասան Աբովեանի դիմանկարը», Գրիգորեան Գէորգ Ստեփանի - Ճոտտօ
- ↑ «Գրկախառնութիւն», Գրիգորեան Գէորգ Ստեփանի - Ճոտտօ
- ↑ «Երգահան Արմէն Տիգրանեանի դիմանկարը», Գրիգորեան Գէորգ Ստեփանի - Ճոտտօ
- ↑ «Երեք նկարիչ», Գրիգորեան Գէորգ Ստեփանի - Ճոտտօ
- 24 Նոյեմբերի ծնունդներ
- 1897 ծնունդներ
- Թիֆլիս ծնածներ
- 23 Նոյեմբերի մահեր
- 1976 մահեր
- Երեւան մահացածներ
- Հոդուածներ, որոնք մրցանակակիրների ստորոգութեան կարիք ունեն
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 12 Նոյեմբերի ծնունդներ
- Թիֆլիս ծնունդներ
- Երեւան քաղաք մահեր
- Հայ նկարիչներ
- Գեղանկարիչներ այբբենական կարգով