Գառնիկ Գազանճեան

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Գառնիկ Գազանճեան
Ծնած է 1886
Ծննդավայր Երզնկա, Կարնոյ նահանգ, Օսմանեան կայսրութիւն
Վախճանած է 1915
Վախճանի վայր Դերջան
Մահւան պատճառ Հայոց Ցեղասպանութիւն
Ազգութիուն Հայ
Կրթութիուն Կ. Պոլսոյ Անասնաբուժական վարժարան
Մասնագիտութիուն Անասնաբոյժ

Կատեգորիա:Անձինք Կատեգորիա:Բժիշկներ այբբենական կարգով

Գառնիկ Գազանճեան (1886, Երզնկա, Կարնոյ նահանգ, Օսմանեան կայսրութիւն - 1915, Դերջան), հայ անասնաբոյժ։

Ծնած է 1886 թուականին Կարնոյ նահանգի Երզնկայի գաւառի կեդրոն՝ Երզնկա քաղաքին մէջ։ Աւարտած է Կարնոյ իտատիէն (միջնակարգ վարժարանը)։

1912 թուականին աւարտած է Կ. Պոլսոյ Անասնաբուժական վարժարանը։ 1913 թուականին աշխատած է որպէս քաղաքապետարանի անասնաբոյժ։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1914 թուականին, զօրակոչուած է Օսմանեան բանակ։ 1915 թուականի Մայիսի վերջաւորութեան՝ Դերջանի մէջ, ըլլալով զինուորական ծառայութեան մէջ, ի թիւս մի քանի հայ զինուորներու, դաժանօրէն սպանուած է թուրքերու ձեռքով՝ 29 տարեկան հասակին։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Պոտուրեան Մկրտիչ, Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1940։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։