Բագրատ Արազեան
Բագրատ Արազեան | |
---|---|
Ծնած է | 1 (13) Սեպտեմբեր 1879[1] |
Ծննդավայր | Երեւան, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1] |
Մահացած է | 16 Յունիս 1957[1] (77 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարան?[1] |
Երկեր/Գլխաւոր գործ | Ալեքսանդր Սպեդիարեանի Անուան Օփերայի Եւ Պալէթի Ազգային Ակադեմիական Թատրոն |
Մասնագիտութիւն | ճարտարապետ |
Բագրատ Ստեփանի Արազեան (1 (13) Սեպտեմբեր 1879[1], Երեւան, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1] - 16 Յունիս 1957[1], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1]), ճարտարապետ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1911-ին աւարտած է Ս. Փեթերսպուրկի Քաղաքական ճարտարագէտներու հիմնարկը։ Նախագծած եւ կառուցած է բնակելի ու հասարակական շէնքեր Երեւանի մէջ («Ջանփոլադեան թատրոնի» վերակառուցումը, 1906-1907-ններուն), Պաքուի եւ այլ քաղաքներու մէջ։ 1928-1936-ններուն՝ Հայբնակշինկոոպ միաւորման գլխաւոր ճարտարագէտ։
1920-էն Արազեանի նախագիծերով կառուցուած են Երեւանի կեդրոնի բնակելի տուներու համալիրը (1934-1945), գլ-խկինոպրակատի վարչութեան շէնքը (1952), հիւրանոցներ՝ Արթիկի, Սեւանի եւ այլ շրջաններու մէջ։ 1926-ին Երեւանի ժողովրդական տան (այժմ՝ Օփերայի եւ բեմապարի թատրոն) նախագիծի համամիութենական մրցոյթին 2-րդ դիդքը գրաւած է[2]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005