Տուտուկ

Jump to navigation Jump to search
Տուտուկ

Տուտուկ կամ Ծիրանափող, հայկական փողային գործիք, որը նաև տարածուած է Մերձաւոր Արևելքի մէջ։

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Դուդուկի կրկնակի լեզվակավոր եղեգնյա մունդշտուկը (ղամիշ[1])

Ըստ որոշ փաստերու տուտուկը կը գործածուի Ք․Ա․ 1200 թուականէն, սակայն կան տեսակետներ, որ այն 1,500 տարուան պատմութիւն ունի։[2] Հայկական տուտուկի պատմութիւնը կը հասնի մինչև հայկական արքայէն արքայ Տիգրան Մեծի ժամանակները, ով կառավարեր է Ք․Ա․ 95–Ք․Ա․ 55 թթ.։[3]
Ըստ էթնոերաժշտագետ Ջոնաթան ՄաքՔոլլումի՝

Aquote1.png Այն [տուտուկը] միակ հայկական երաժշտական գործիքն է որ հասած է մինչև մեր օրերը, և հայկականութեան խորհրդանիշն է։ Տուտուկի գլխավոր առանձնահատկութիւնը լսողին հայերէնի իւրահատկութիւններու փոխանցումն է։[4] Aquote2.png
  • 2005 թ. հայկական տուտուկի նուագը ճանչցուած է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նիւթական մշակութային ժառանգութեան գլուխգործոց[5]

Կառուցուածք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Դուդուկի նվագ SERGO.TEL.-ի կատարմամբ

Տուտուկը կը պատրաստուի ծիրանի ծառի փայտէն։ Փողի երկարութիւնը կ'ըլլայ 28, 33 կամ 40 սմ։

Նուագելու համար վերի կողմին ունի յոթ կամ ութ անցք, հակառակ կողմին, բութ մատի համար՝ մէկ կամ երկու։ Եղեգէն պատրաստուած կրկնակի լեզուակն ունի 9-14 սմ երկարութիւն։

Տե՛ս նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Գեորգ Դաբաղյանը դուդուկի մասին
  2. Encyclopedia.com:DJIVAN GASPARYAN
  3. "Հայկական տուտուկի պատմութիւնը կը հասնի մինչև հայկական արքայից արքա Տիգրան Մեծի ժամանակները, ով կառավարել է Ք․Ա․ 95–Ք․Ա․ 55 թթ.:": "00092 The Duduk and its Music. ԵՈՒՆԵՍՔՕ. Ըստ փետրուարի 8, 2010.
  4. Turpin, Andy. «Nothing Sounds Armenian Like a Duduk: ALMA Lecture»։ The Armenian Weekly։ 2010-02-12։ Վերցված է 2010-02-22 
  5. UNESCO: Հայկական տուտուկը մարդկութեան բանաւոր և ոչ նիւթական ժառանգութեան գլուխգործոց է: (eng.)

Կաղապար:Ոչ նիւթական համաշխարհային ժառանգութիւն