Արտաշէս Տէր Խաչատուրեան
Արտաշէս Տէր Խաչատուրեան | |
---|---|
Ծնած է | 16 Յունիս 1931 |
Ծննդավայր | Պէյթ Մերի, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանանի նահանգ, Լիբանան |
Մահացած է | 5 Դեկտեմբեր 1993 (62 տարեկանին) |
Մահուան վայր | Պէյթ Մերի, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանանի նահանգ, Լիբանան |
Քաղաքացիութիւն | Լիբանան |
Մասնագիտութիւն | պատմաբան, մատենագիր, գրաքննադատ, մանկավարժ, խմբագիր |
Արտաշէս Տէր Խաչատուրեան (անգլերէն՝ Ardashes Der-Khachadourian, 16 Յունիս 1931, Պէյթ Մերի, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանանի նահանգ, Լիբանան - 5 Դեկտեմբեր 1993, Պէյթ Մերի, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանանի նահանգ, Լիբանան), մատենագէտ, լեզուաբան, բառարանագէտ, քերականագէտ, բանահաւաք, պատմագէտ, խմբագիր եւ դասախօս-ուսուցիչ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արտաշէս Տէր Խաչատուրեան ծնած է Պէյթ Մերի, Լիբանան, 16 Յունիս 1931-ին։
Եղած է Հայ մամուլի եւ գիրքի հմուտ մատենագէտ, լեզուաբան, բառարանագէտ, քերականագէտ, բանահաւաք, պատմագէտ, խմբագիր եւ դասախօս-ուսուցիչ։
Տէր Խաչատուրեան վկայուած է Պէյրութի Ամերիկեան Համալսարանի պատմագիտութեան բաժանմունքէն Պսակաւոր եւ Մագիստրոսի վկայականներով։
Ան դասաւանդած է յատկապէս Պէյրութի Հայ Աւետարանական Գոլէճին եւ դասախօսած Համազգայինի Հայագիտական Բարձրագոյն Հիմնարկէն ներս։
Տէր Խաչատուրեան առաւելաբար ճանչցուած է մամուլի մատենագիտական աշխատանքներով։
Արտաշէս Տէր Խաչատուրեանի պատրաստած Հայոց Լեզուի Նոր Բառարան աշխատանքը[1] արեւմտահայերէնի փնտրուած բառարաններէն է։
Արտաշէս Տէր Խաչատուրեան մահացած 5 Դեկտեմբեր 1993-ին, Պէյրութ։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Տարօն (Հաւաքածոյ ժողովրդային երգերու), Պէյրութ, 1950։
- Հայ Մամուլի Ցուցահանդէս, Պէյրութ, ա տիպ 1961, բ տիպ 1964։
- Ուղղագրական ուղեցոյց, ա տիպ 1963, բ տիպ 1970, գ տիպ 1987։
- Հայ Տպագրութեան նախակարապետը' Մեղապարտ Յակոբ, Պէյրութ, 1966։
- Հայոց Լեզուի Նոր Բառարան, Պէյրութ, 1968։
- Շահան Ռ. Պէրպէրեան (1891 – 1956), կենսագրութիւն եւ մատենագիտութիւն, Պէյրութ, 1969։
- Մատենագիտութիւն Լեւոն Շանթի, Պէյրութ, 1969։
- Լիբանանահայ մամուլի յիսուն տարին (1921 – 1971), Պէյրութ, 1971։
- Սուրիահայ մամուլի պատմութիւն, Պէյրութ, 1972։
- Շահան Պէրպէրեան, Գեղագիտութիւն եւ Գեղարուեստ, Պէյրութ, 1975։
- Մատենագիտութիւն Ռուբէն Զարդարեանի, Պէյրութ, 1977։
- Հայ մշակութային գանձերու փրկութեան եւ պահպանման հրամայականը, Պէյրութ, 1980։
- Տարօնի խոհագիրքը, Պէյրութ, 1984։
- Հայ մամուլի ցուցակ, Լոս Անճելըս, 1987։
- Հ.Յ.Դաշնակցութեան 100–ամեայ մամուլը 1890 - 1990, Պէյրութ, 1990։
- Ս.Դ Հնչակեան կուսակցութեան մամուլը (1887 – 1992), Պէյրութ, 1990։
- Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայ Գիրքի Մատենագիտական Գործեր, խմբագրութիւն Կարօ Յովհաննէսեանի, Պէյրութ, 2014։
- Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայ Մամուլի Մատենագիտական Գործեր, խմբագրութիւն Կարօ Յովհաննէսեանի, Պէյրութ, 2014։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Արտաշէս Տէր Խաչատուրեան, Մարդը եւ Գործը, խմբագրութիւն Կարօ Յովհաննէսեանի, Պէյրութ, 2008։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Արտաշէս Տէր Խաչատուրեանի զոյգ հատորներու հանդիսաւոր ներկայացում։
- «Արտաշէս Տէր Խաչատուրեան. Մարդը Եւ Գործը»։
- "The man and his life" in remembrance of Ardashes Der Khachadourian.
- Յ. Պալեան, Զոյգ հատորներու եւ հաւատքի մարդու մասին։
- Հովանաւորութեամբ Եւ Ներկայութեամբ Արամ Ա. Կաթողիկոսին. Հայ Մամուլի Երախտաւոր Արտաշէս Տէր Խաչատուրեանի Աշխատանքին Նուիրուած Զոյգ Հատորներու Հանդիսաւոր Ներկայացում