Արտաշէս Արսլանեան

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Արտաշէս Արսլանեան Միքայէլի
Ծնած է 1887
Ծննդավայր Խար­բեր­դի նա­հան­գ
Խար­բեր­դի գա­ւա­ռ
Մե­զի­րէ
Մահացած է 1915
Մահուան պատճառ Հայոց Ցեղասպանութիւն
Ազգութիւն Հայ
Մասնագիտութիւն բժիշկ

Արտաշէս Արսլանեան Միքայէլի (1887, Խարբերդի նահանգ, Խարբերդի գաւառ, Մեզիրէ - 1915), հայ բժիշկ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է 1887 թուականին, Խար­բեր­դի նա­հան­գի Խար­բեր­դի գա­ւա­ռի Մե­զի­րէ քաղաքին մէջ՝ կաթոլիկ ծնողներու բազմազավակ ընտանիքի մէջ։ Բժիշկներ Զարեհ Պօղոս, Լեւոն ու Հրանդ Արսլանեաններու եղբայրն է։ Հայրը՝ փաստաբան Միքայէլ Արսլանեան, եղած է Մեզիրէի բարեկեցիկ եւ ուսումնասէր ազգայիններէ մէկը։ Ընտանիքի 7 որդիներէն 5-ը բժիշկ դարձած է։ Եթէ հաշուենք նաեւ թոռները, ապա գերդաստանը ունեցած է 12 բժիշկ։ Այդ պատճառով ալ համաքաղաքացիները զանոնք կոչած են՝ «Հե­փի­սի Տոք­թոր Արս­լա­նենք» («Բո­լո­րը բժիշկ Արս­լա­նեան­նե­րը»)։

Աւարտած է Պէյ­րութի Սեն Ժոզեֆ Ֆրանսական համալսարանի բժշկական բաժինը։ Բժշկութեամբ զբաղած է։ Կարնոյ մէջ՝ Բծաւոր տիֆով վարակուելու եւ հիւանդանալու պատճառով, արձակուրդ առնելով մեկնած է Հալէպ, եղբօր՝ Զարեհի քով։ 1915 թուականին, ընդհանուր տեղահանութեան ընթացքին վայրագօրէն սպանուած է եղբօր հետ՝ 28 տարեկան հասակին։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Յուշ ամ ատ եա ն Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, Ապրիլ 24, 1985։
  • Խաչատրեան Լ., Բաբլումեան Ա., Ցուցակ Հայոց ցեղասպանութեան զոհերի (1915 - 1923 թթ.), հ. 2, Խարբերդի նահանգ, Երեւան, 2004։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։