Արմէն Հախնազարեան
Արմէն Հախնազարեան | |
---|---|
| |
Ծնած է | 5 Մայիս 1941[1] |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Մահացած է | 19 Փետրուար 2009[2] (67 տարեկանին) |
Մահուան վայր | Աախեն, Aachen, Քյոլնի վարչական շրջան, Հիւսիսային Ռայն- Ուեսթֆալիա, Գերմանիա[3] |
Քաղաքացիութիւն |
Գերմանիա Իրան |
Մասնագիտութիւն | արուեստագէտ, ճարտարապետ |
Ծնողներ | հայր՝ Հովհաննես Հախնազարյան? |
Արմէն Հախնազարեան (5 Մայիս 1941[1], Թեհրան, Իրան - 19 Փետրուար 2009[2], Աախեն, Aachen, Քյոլնի վարչական շրջան, Հիւսիսային Ռայն- Ուեսթֆալիա, Գերմանիա[3]), ճարտարապետութեան դոկտոր, Հայկական ճարտարապետութիւնը ուսումնասիրող հիմնադրամի հիմնադիր։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ագուլիսցի լեզուաբան, դոկտոր Յովհաննէս Հախնազարեանի որդին է։
1959-ին աւարտած է Թեհրանի Քուշէշ-Դաւիթեան դպրոցը, 1969-ին՝ Աախէնի Հռենոս-Վեսֆալիայի բարձրագոյն արուեստագիտական դպրոցի ճարտարապետութեան եւ քաղաքական ճարտարագիտութեան հիմնարկի ճարտարապետութեան բաժինը, իսկ 1973-ին՝ քաղաքաշինութեան բաժինը՝ որպէս Ճարտարապետութեան դոկտոր (Dr. Ing. Architekt-Planer)։
Ուսումնասիրական գործունէութիւնը սկսած է 1968-ին, չափագրելով Արտազ գաւառի Սուրբ Թադէոսի Վանքը։
1970-ական թուականներուն իրագործած է դէպի Արեւմտեան Հայաստան՝ թիւով վեց, իւրաքանչիւրը շուրջ երկամսեայ տեւողութեամբ գիտարշաւները[4]։
Աւելի ուշ, զրկուելով գիտարշաւներուն անձամբ մասնակցելու հնարաւորութենէն, մինչեւ կեանքին աւարտը շարունակած է կազմակերպել գիտարշաւներ դէպի Արեւմտեան Հայաստան, Փոքր Հայք եւ Կիլիկիա։
1969-ին Աախէնի մէջ կը հիմնէ Հայկական ճարտարապետութիւնը ուսումնասիրող կազմակերպութիւնը:
1973-ին ամուսնացած է ճարտարապետ Մարկրիթ Պունեմաննին (Margrit Bunemann) հետ եւ ունեցած է երկու դուստր՝ Թալին եւ Շահրիզ։
1974-ին Թեհրանի մէջ հիմնադրած եւ ղեկավարած է «Մոնիթ» (Monit) ճարտարապետական ընկերութիւնը։
1982-ին Աախէնի մէջ պաշտօնապէս կը գրանցէ Հայկական ճարտարապետութիւնը ուսումնասիրող հասարակական կազմակերպութիւնը (2010-էն՝ հիմնադրամ), որ 1996-ին կ'արձանագրուի ԱՄՆ-ի մէջ, իսկ 1998-ին՝ Հայաստանի մէջ։
1983-էն էտք երկար տարիներ դասաւանդած է Աախէնի համալսարանի քաղաքաշինութեան հիմնարկին մէջ։
Վախճանած է Աախէնի մէջ, իսկ աճիւնափոշին ամփոփուած է Աախէնի եւ Արտաշաւանի գերեզմանոցներուն մէջ։
Վերանորոգումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Վանաքի Սբ. Սարգիս եկեղեցի
- Թեհրանի Սբ. Գէորգ եկեղեցի
- Դարաշամբի Սբ. Ստեփանոս վանք
- Արտազի Սբ. Թադէոս վանք
- Ծոր Ծորի Սբ. Աստուածածին վանք
- Քարինտակի Սբ. Աստուածածին եկեղեցի
- Դադիվանք համալիրի տարբեր շինութիւններ
- Տաթեւ գիւղի եկեղեցի
- Դաւիթ Բէկ գիւղի եկեղեցի
- Սաղմոսավանք
- Ուշի գիւղի Սբ. Սարգիս վանքի միանաւ եկեղեցի
- Քեսապի Գարատուրան գիւղի Սբ. Ստեփանոս եկեղեցի
- Քեսապ աւանին մէջ քանի մը պատմական բնակելի տուներ
Հրատարակութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1983-1989-ններուն “Armenian Architecture” մանրաժապաւէններու 7 հատորեակներ
- Ակնարկ Հայկական ճարտարապետութեան, 1988
- Documents of Armenian Architecture։ Nor Djulfa. Venezia, 1992
- Սբ. Թադէոս առաքեալի եւ Սբ. Ստեփանոս նախավկայի վանքերը Archived 2016-10-19 at the Wayback Machine.
- Julfa: The Annihilation of the Armenian Cemetery by Nakhijevan’s Azerbaijani Authorities Archived 2016-10-19 at the Wayback Machine.
- Արտազի երեք վանքերը Archived 2016-10-19 at the Wayback Machine.
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 10 Յունիս 2008-ին ՀՀ Ազգային Ժողովի պատուոյ շքանշան
- 29 Յունուար 2009-ին՝ Հայաստանի Ազգային գրադարանի Յակոբ Մեղապարտի անուան շքանշան
- 2009 ՀՀ քաղաքաշինութեան նախարարութեան պատուոյ գիր
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=5591
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #133726762 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ «Research on Armenian Architecture»։ www.raa-am.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-09-14-ին։ արտագրուած է՝ 2020-09-23
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հարցազրույց Ա. Հախնազարյանի հետ` Օգոստոս 7, 2002 Archived 2016-03-04 at the Wayback Machine.
- ՀՀ Ազգային ժողովի պատվո շքանշան
- Ա. Հախնազարյանի հիշատակին նվիրված հանդես Archived 2016-03-05 at the Wayback Machine.
- Ա. Հախնազարյանի կենսագրական
- Ա. Հախնազարյանի կենսագրական Archived 2014-10-27 at the Wayback Machine.
- Մահախոսական՝ Պատմա-բանասիրական հանդեսում
- Մահախոսական
- Մահախոսական
- Մահախոսական[permanent dead link]
|