Արմենակ Միսիրեան
Արմենակ Միսիրեան | |
---|---|
Կեղծանուն | Արմիս |
Ծնած է | 23 Մարտ 1901 |
Ծննդավայր | Ատըեաման, Խարբերդի Վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 14 Նոյեմբեր 1977 (76 տարեկանին) |
Մահուան վայր | Փարիզ, Ֆրանսա |
Ազգութիւն | Հայ[1] |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Սուրիոյ եւ Լիբանանի ֆրանսական մանտադ Ֆրանսա |
Կրթութիւն |
Ժիւլիան ԱկադեմիաԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ[1] Աքատեմի տը լա Կրանտ ՇոմիէրԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ[1] |
Մասնագիտութնիւն | գեղանկարիչ |
Արմենակ Միսիրեան Ուիքիդարանում |
Արմիս (բուն անունով՝ Արմենակ Միսիրեան, 23 Մարտ 1901, Ատըեաման, Խարբերդի Վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն - 14 Նոյեմբեր 1977, Փարիզ, Ֆրանսա), հայ գեղանկարիչ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրին մէջ, Թուրքիա, ապա Հալէպի մէջ, ուր հաստատուած է 1915 թուականէն ետք։ 1930 թուականին տեղափոխուած է Փարիզ, ու յաճախած է Ժիւլիան եւ Կրանտ Շոմիեր ակադեմիաները։ Մասնակցած է ֆրանսահայ նկարիչներու «Անի» ընկերութեան ցուցահանդէսներուն։ իբրեւեւ գեղանկարիչ, ան հռչակաւոր դարձած է եւ ճանաչցուած է 1952 թուականին։ 1959 թուականին արժանացած է «Փոփուլիստ» սալոնի առաջին մրցանակին։ Ան Փարիզի, Ցիւրիխի եւ Ամսթերտամի մէջ ցուցադրած է Մեծ եղեռնին, եւ իր ժողովրդի վերապրումին նուիրուած քսան կտաւ:
1956 թուականին այցելած է Խորհրդային Հայաստան։ 1964 թուականին Երեւանի մէջ կազմակերպուած է Արմիսի անհատական ցուցահանդէսը։ Իր գործերուն մէկ մասը նուիրած է Հայաստանի պետական պատկերասրահին («Երեք բարեկամներ», 1955, «Ընտանիք», 1959, «Սայլը նրբանցքում», 1960, «Երիտասարդութիւն», 1961, «Կիթառահարը», 1963 եւ այլն)։ 1965 թոաւականին Հալէպի մէջ լոյս տեսած է Արմիսի «Դրուագներ նկարչական կեանքէս» գիրքը[2][3]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005
- ↑ «Պոպուլիստ» սալոնի առաջին մրցանակակիր, Արմիս