Արմենակ Եկարեան
Արտաքին տեսք
| Արմենակ Եկարեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 10 Մայիս 1870[1] |
| Ծննդավայր | Վան[2][1] |
| Մահացած է | 20 Հոկտեմբեր 1925[2][1] (55 տարեկանին) |
| Մահուան վայր | Գահիրէ, Եգիպտոս[2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[2][1] |
| Մայրենի լեզու | հայերէն |
| Մասնագիտութիւն | ֆետայի |
| Կուսակցութիւն | Արմենական Կուսակցութիւն[2] |
Արմենակ Գրիգորի Եկարեան (10 Մայիս 1870[1], Վան[2][1] - 20 Հոկտեմբեր 1925[2][1], Գահիրէ, Եգիպտոս[2]), հայ ազատագրական շարժման գործիչ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Վանի մէջ։ 1888 թուականին մտած է Արմենական ազգային-ազատագրական կազմակերպութեան մէջ։ 1896 թուականի հայկական ջարդերու ժամանակ կազմակերպութիւնը Եկարեանին ուղարկած է Ուրմիա (Իրան)՝ զէնք հայթաթելու, սակայն այնտեղ ձերբակալուած է։ Բանտէն ազատուելով՝ 40 զինուած մարտիկներու հետ եկած է Վան եւ ստանձնած ինքնապաշտպանութեան ղեկավարութիւնը զոհուած Մկրտիչ Աւետիսեանի փոխարէն։ Այնուհետեւ ընտանիքով տեղափոխուած է Ուրմիա։ Երիտթուրքական հեղաշրջումէն (1908) յետոյ վերադարձած է Վան։ 1915 թուականի Վանի ինքնապաշտպանութեան ղեկավարներէն էր, եղած է քաղաքի մարտական ուժերու, հայկական ոստիկանութեան պետը։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յուշեր, Գահիրէ, 1947։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 362.
- 1 2 3 4 5 6 7 8 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երեւան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչութիւն։ 2005։ էջ 362։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յուշեր Արմենակ Եկարեանի, խմբ. Լ. Աճեմեան, Գահիրէ, 1947։
- Արտակ Դարբինեան, Հայ ազատագրական շարժման օրերէն, Երեւան, 2004։
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Arménak Yekarian, hero of Van (ֆր.) Archived 2023-04-06 at the Wayback Machine.