Արեգ (թերթ, Վիեննա)
Արտաքին տեսք
| Արեգ Արեգ | |
|---|---|
| Տեսակ | ամսագիր[1] |
| Լեզու | հայերէն |
| Խմբագիր | Սիմէոն Յակոբեան[1] |
| Հիմնադրուած է | 1922[1] |
| Հրատարակիչ | Սիմէոն Յակոբեան[1] |
| Գրասենեակ | Վիեննա, Աւստրիա[1] և Պերլին, Պրուսիայի ազատ պետություն[1] |
«Արեգ», գրական, գիտական, հասարակական ամսագիր։ Լոյս տեսած է 1922-1924 թուականներուն (1924 թուականի Յունուար-Յունիսին՝ երկշաբաթաթերթ), Վիեննայի, Պերլինի, ապա դարձեալ՝ Վիեննայի մէջ։ Խմբագիր-հրատարակիչ՝ Սիմէոն Յակոբեան։
«Արեգ»-ը հիմնականին մէջ տպագրած է հայ գրողներու ստեղծագործութիւններ, թարգմանութիւններ ռուս եւ եւրոպական հեղինակներէն, գրական-քննադատական ուսումնասիրութիւններ։ Լուսաբանած է Հայաստանի եւ ընդհանրապես Անդրկովկասի տնտեսական, հասարակական ու մշակութային կեանքի յառաջընթացը։
Ջատագոված է Հոկտեմբերեան յեղափոխութեան գաղփարները եւ փորձած է նպաստել հայրենիքի հետ սփիւռքի կապերու ամրապնդման։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.