Արաքսիա Կիւլզատեան
| Արաքսիա Կիւլզատեան | |
|---|---|
| Ծնած է | 5 Յունիս 1907[1] |
| Ծննդավայր | Գիւմրի[1] |
| Մահացած է | 7 Հոկտեմբեր 1980 (73 տարեկանին) |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Տեսակ | ժողովրդական երգ?[1] և ռոմանս?[1] |
| Մասնագիտութիւն | երգչուհի |
| Աշխատավայր | Հայաստանի ձայնասփիւռի կոմիտէի ժողովրդական գործիքներու խումբ[1] և Հայֆիլհարմոնիա?[1] |
Արաքսիա Կիւլզատեան (5 Յունիս 1907[1], Գիւմրի[1] - 7 Հոկտեմբեր 1980), հայ երգչուհի եւ Հայաստանի Ժողովրդական արուեստագէտ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ծնած է Գիւմրի։ Նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրին մէջ: Աշակերտական օրերուն սկսած է հանդէս գալ սիրողական խումբերու մէջ:
19 տարեկանին՝ 1926 թուականին, տեղափոխուած է Երեւան եւ նոյն թուականին եղած է Հայաստանի ձայնասփիւռի կոմիտէի ժողովրդական գործիքներու խումբին մեներգչուհին՝ մինչեւ 1955 թուականը։
1955 թուականէն մինչեւ 1967 թուականը եղած է Հայֆիլհարմոնայի մեներգչուհի: Հանդէս գալու կողքին որոշ ժամանակ աշակերտած է երաժիշտ, երգահան ու երաժշտագէտ Ռոմանոս Մելիքեանին:
Արաքսիա հանդէս եկած է հայկական, պարսկական եւ ազէրի ժողովրդական եւ աշուղական երգերով:
Ան առաւելաբար յայտնի է Գուսան Շերամի երգերու կատարումով։
Անոր ձայնով մինչեւ այսօր հաճոյքով կը լսուին «Փնջլիկ-Մնջլիկ», «Քեզնից մաս չունենամ», «Դուն իմ մուսան ես», «Մարալ ջան», «Պլպուլ էիր» եւ այլ երգեր:
Կոչում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Շնորհիւ իր վաստակին, Արաքսիա 1960 թուականին արժանացած է Հայաստանի Ժողովրդական արուեստագէտի կոչումին[2]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ «ԱՐԱՔՍԻԱ ԿԻՒԼԶԱՏԵԱՆ (1907-1980)»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-07-11
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Արաքսիա Կիւլզատեան Archived 2022-07-11 at the Wayback Machine.
- Արաքսիա Կիւլզատեան. «Սիրեցի՝ աթոռներս տարան»
- Արաքսիա Կիւլզատեան - Օթեակ - Կեդրոն Archived 2015-04-07 at the Wayback Machine.