Արամ Աբրահամեան

Jump to navigation Jump to search
Արամ Աբրահամեան
Ծնած է 31 Դեկտեմբեր 1898(1898-12-31)
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն
Մահացած է 1990
Մահուան վայր Մոսկուա, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն
Ազգութիւն Հայ[1]
Ուսումնավայր Մոսկուայի պետական համալսարան
Կոչում փրոֆէսօր
Մասնագիտութիւն ուրոլոգ
Աշխատավայր Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ?
Պարգեւներ եւ
մրցանակներ
ԽՍՀՄ պետական մրցանակ? Լենինի շքանշան? Սոցիալիստական աշխատանքի հերոս? Հոկտեմբերեան Յեղափոխութեան շքանշան Հայկական ԽՍՀ գիտութեան վաստակաւոր գործիչ Աշխատանքային Կարմիր դրօշի շքանշան
Կուսակցութիւն Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն

Արամ Յակոբի Աբրահամեան (31 Դեկտեմբեր 1898(1898-12-31), Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն - 1990, Մոսկուա, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն)[2]), հայ բժիշկ, բժշկական գիտութւիններու տոկդոր, մասնագէտ (1950), գիտութիւններու վաստակաւոր գործիչ (1959), ՌԽՖՍՀ գիտութեան վաստակաւոր գործիչ (1959), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է 31 Դեկտեմբերին, Թիֆլիսի մէջ։ Աւարտած է տեղի վարժարանը եւ մեկնած ռազմաճակատ, մարտնչած Կարսի, Սարիղամիշի, Ղարաքիլիսիէյի եւ Ալեքսանդրապոլի մարտերուն, ապա մասնակցած է Սարդարապատի հերոսական ճակատամարտին։ Ռազմաճակատին ապրած արհավիրքներու խոր ազդեցութեան տակ կ՝ ընտրէ բժշկի մարդասիրական մասնագիտութիւնը։ 1918 թուականին ընդունուած է Անդրկովկասի բժշկական ինստիտուտ, երկու տարի ետք մեկնած Մոսկուա՝ ուսումը շարունակել Մոսկուայի բժշկական հիմնարկին մէջ՝ 1924-ին աւարտած է Մոսկուայի համալսարանի բժշկական բաժինը։ Մինչեւ 1930-ը աշխատած է անոր ուրոլոգիական բժշկական կեդրոնի մէջ, այնուհետեւ՝ մարզային գիտահետազոտական գործնական բժշկատան հիմնարկին մէջ։ 1950-1975 ԳՀԻ ուրոլոգիական գործնական բժշկատան տնօրէն, 1949 թուականէն, միաժամանակ՝ ԽՍՀՄ առողջապահութեան նախարարութեան 4-րդ վարչութեան ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար։ 1941-1945 Հայրենական մեծ պատերազմի տարիներուն Երեւանի զինուորական հիւանդանոցներուն մէջ ղեկավարած է ուրոլոգիական բաժանմունքներ։ Աբրահամեանը հետագոտած է երիկամներու ջրակալման, նորագոյացութիւններու, միզաքարային հիւանդութեան եւ միզուկի տրաւմադիկ նեղացումներու վիրահատական բուժման հարցերը։ Աշխատանքները կը վերաբերին երիկամի ջրակալման, ուռուցքների, միզաքարային հիւանդութեան, միզուկի վնասուածքային նեղացումներու հարցերուն[3]։։

Արամ Աբրահամեանի եւ տիկնոջ Մարիա Աբրահամեանի Հայաստանին նուիրաբերած գեղանկարչութեան հաւաքածոյի հիման վրայ 1984 թուականին Երեւանի մէջ հիմնադրուած է Ռուսական արուեստի թանգարանը։

Անդամակցութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Ուրոլոգներու միջազգային ընկերութեան իսկական անդամ
  • Համամիութենական գիտական ընկերութեան նախագահ
  • Հայաստանի ուրոլոգներու գիտական ընկերութեան անդամ
  • Արտասահմանեան շարք մը ակադեմիաներու ու գիտական ընկերութիւններու պատուաւոր անդամ

Պարգեւներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • ՌԽՖՍՀ գիտութեան վաստակաւոր գործիչ, 1959
  • Սոցիալական աշխատանքի հերոս, 1969
  • ԽՍՀՄ պետական մրցանակ, 1976

Երկեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Урология, 1938, 1.
  • Хирургия, 1953, 3.
  • Урология, 1955, 1.
  • Гидронефрозы (Этиология, клиника, лечение), Дисс. докт. М., 1950.
  • Гидронефрозы (этиология, клиника, личение), М., 1956.
  • Труды 4-й Всесоюзной конференции урологов. М., 1963.
  • Гематурия и опухоли мочевой системы. М.։ Медгиз, 1949.
  • Руководство по клинической урологии. М. Медицина, 1970, (в соавт.).

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Армянские учёные-медики — 1998.
  2. «Արամ Աբրահամյան»։ արտագրուած է՝ 2014 Հունվարի 29 
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005 
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցուած է Հայկական սովետական հանրագիտարանէն, որի նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։  CC-BY-SA-icon-80x15.png