Արամայիս Երզնկեան
Արամայիս Երզնկեան | |
---|---|
| |
Ծնած է | 2 Մայիս 1879[1] |
Ծննդավայր | Հաղպատ, Թիֆլիսի գաւառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1] |
Մահացած է | 1937[2] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ուսումնավայր |
Ներսիսեան դպրոց[1] Ժընեւի համալսարան |
Մասնագիտութիւն | Յեղափոխական, քաղաքական գործիչ |
Աշխատավայր |
Կայծ (թերթ, Վանաձոր)[1] Պայքար?[1] |
Վարած պաշտօններ | Երեւանի քաղաքապետ |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Երեխաներ | Յուրի Երզնկյան? |
Արամայիս Երզնկեան, Խ. Հայաստանի գործավար, ծնած է 1879-ին Հաղբատի մէջ: Մինջնակարգ կրթութիւնը կը ստանայ Թիֆլիսի Նիրսիսեան դպրոցը, հապա կը յաճախէ Ժընեւի համալսարանը հետեւելով հասարակական գիտութիւններու: Կուսակցական աշխատանքը կը սկսի 1898 թուին մտնելով Ռ.Ս.Դ.Բ. կուսակցութեան մէջ աշխատակցելով զանազան օրինակներու մէջ: Յեղափոխութենէն յետոյ եղած է Անչրկովկասեան կառավարութեան խորհուրդի անդամ: Մասնակցած է շարք մը կուլտուրական, կրթական եւ ազգայիին հիմնարկութեանց: 1922-1923-ին Խ. Հայաստանի Հողագործական Ժողովրդական Քոմիսէրի պաշտօնը կը վարէր, իսկ 1935-1936-ին Խ. ՀԱյաստանի համայնական անտեսութեան գործավար անուանուեցաւ:
Արամայիս Երզնկեան Համաշխարհային պատերազմէն առաջ ծանօթ էր իբրեւ հրապարակագիր խմբագիր, ինքն եղած է 1906-ին Կայծ «տնտեսական, քաղաքական, հասարակական օրաթերթ»ի խմբագիր հրատարակիչը, որուն խմբագրական կազմին մէջ կը գտնուէր Ստ. Շահումեան, Սարգ. Կասեան եւ թերթը օրկանն էր Ռ.Ս.Դ.Բ., կուսակցութեան: 1906-1907-ին Թիֆլիսի մէջ լոյս տեսնող Հոսանք օրաթերթի խմբագիրներուն շարքին Երզնկեանը եւս կը յիշուի: Կովկասի Լրաբեր «Հասարակական, գրական, հանրամատչելի» օրաթերթը որ լոյս տեսաւ Թիֆլիսի մէջ 1912-1914, որքան որ իբր խմբագիր Բ. Յարութիւնեանը ունի, այնուհանդերձ փաստացի խմբագիրը Արամայիս Երզնկանն էր:
Թիֆլիսի մէջ լոյս տեսաւ 1915-1919 Պայքար «գրական, հասարակական, քաղաքական եւ տնտեսական շաբաթաթերթ»ը, որուն խմբագրական մարմինին մէջ է Արամայիս Երզնկեան:
Հայաստան երբ 1902-ին Խորհրդային կարգերը կ’ընդունի եւ ինքը մին կ’ըլլայ ղեկավարներէն՝ Գյուղատնտեսական Կյանք շաբաթաթերթը կը հիմնէ այս թուին, որ Երեւանի մէջ լոյս տեսաւ մինչեւ 1929 թուականը՝ իբրեւ «Որգան ՀՍԽՀ Հողագործության Ժողովրդ. Կոմիտեյի», այս թերթին պատասխանատու խմբագիրը Ա. Երզնկեանն էր: 1926-1927 նոյնպէս Երեւանի մէջ լոյս տեսաւ Կարմիր Մոծակ «Յերգիծաբանական Յերկշասաթաթերթ»ը, որուն խմբագրական կազմն էր Ա. Յերզնկյան, Եդուարդ Խոջիկ:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ Հանրագիտակ, Հ. Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, 1939, Պուքրէշ, Հատոր Դ., էջ 718: