Արաբօ
| Արաբօ | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | Ստեփանոս Մխիթարեան |
| Նաեւ յայտնի է իբրեւ | Արաբօ և Առաքել |
| Ծնած է | 1863[1][2] |
| Ծննդավայր | Կուռթեր, Օսմանեան Կայսրութիւն[2] |
| Մահացած է | 1893[1][2] |
| Մահուան վայր | Խնուս, Էրզրումի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն[1][2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1][2] |
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ և հանրային գործիչ |
Արաբօ (1863[1][2], Կուռթեր, Օսմանեան Կայսրութիւն[2] - 1893[1][2], Խնուս, Էրզրումի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն[1][2]), ծնած է Ստեփանոս Մխիթարեան անունով, նաեւ ճանչցուած է Առաքել անունով։ 19-րդ դարուն եղած է յայտնի հայ ֆետայի (ազատամարտիկ), առաջին ֆետայիներէն[3]։
Արաբօ յաճախած է Առաքելոց վանքի դպրանոցը, Մուշի մէջ։ 1880 թուականի վերջերէն, ան առաջնորդած է հայկական խումբեր Սասունի եւ Տարօնի մէջ։ Ինքնապաշտպանութեան նպատակով կազմակերպած է զինուած խումբ, որուն մաս կը կազմէին Ալիզռնանցի Լեւոնը, Գոմերցի Յովիկը, Գալշոյի Մանուկը, Բերդակի Ներսոն, Մխօ Շահէնը, Կարսեցի Հակէն, Գէորգ Չաւուշը[4]։
1892-ին ձերբակալուած է թրքական իշխանութիւններու կողմէ, դատապարտուած է 15 տարի ազատազրկման, սակայն փախելով բանտէն վերադարձած է ֆետայական գործունէութեան։
Մուշի մէջ կազմակերպած եւ գլխաւորած է հայկական առաջին հայդուկային խումբերէն մէկը։ Պայքարած է սուլթանական բռնապետութեան ազգային ճնշումներուն եւ սոցիալական կեղեքումներուն դէմ։ Տարօնի հայութիւնը պաշտպանած է թուրք պաշտօնեաներու եւ քուրտ ցեղապետերու հարստահարութիւններէն։ 1889 թուականէն՝ բազմիցս այցելած է Կովկաս։
1892 թուականին Թիֆլիսի մէջ մասնակցած է ՀՅԴ կուսակցութեան առաջին ընդհանուր ժողովին։ 1893 թուականի գարնան, Սասունի ապստամբնուն օգնելու նպատակով Արաբ»ն 16 հոգինոց լաւ զինուած խումբով Կարսի մարզէն կ'անցնի ռուս-թուրքական սահմանը, ուղղութիւն վերցնելով Խնուս-Մուշ։ Ճանապարհին՝ Ղոզլուի սարերուն մէջ քուրտերուն հետ կռիւի ժամանակ կը սպաննուի Արաբոյի զինակից Ալիզռնանցի Լեւոնը։ Արաբօն իր հետ վերցնելին մէջ՝ Մուշի եւ Խնուսի միջեւ, դարձեալ կը բախուի քուրտերու հետ։ Կռուի ընթացքին կը սպաննուին Արաբոյի զինակիցներ՝ Պուլկարը, խնուսցի Մելքոնը, մշեցի Աւօն եւ Մարտօն։ Արաբօն եւ ախալցխացի Վարդանը մեծ քաջութիւն կը դրսեւորեն, բայց անոնց բոլոր ջանքերը՝ ճեղքելու թշնամիի օղակն ու հասնելու հանդիպակաց լեռները՝ կ'անցնին ապարդիւն։ Արաբօն եւ Վարդանը նոյնպէս կը զոհուին այդ կռիւին
Արաբօ սպաննուած է 1893 թուականին, քիւրտ հրոսակախումբերու դէմ մղուած ճակատամարտին ընդացքին, Խնուսէն Մուշ ճամբում վրայ։
Ժողովուրդը երգեր է հյուսել Արաբոյի մասին, գովերգել նրա խիզախութիւնը[5]։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Դրօշակ», օրգան Հ. Յ. Դաշնակցութեան, Ժընեւ, 1894, թիւ 6։
- «Յեղափոխական ալպոմ», հատ. 6, խմբ. Աւօ, Պէյրութ, 1965, էջ 62-64։
- Պողոսյան Ստեփան, Պողոսյան Կարո, Ինձ բահ տվեք (Գեւորգ Չավուշ), Երեւան, 1989, 448 էջ։
- Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հատ. Գ., Թեհրան, 1982, Երեւան, 1990։
- Կարօ Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ, 1957, 1252 էջ։
- Աւօ, Գէորգ Չաւուշ, Պէյրութ, 1972, 416 էջ:
- Կարօ Սասունի, Սարերու ասլանը (Գէորգ Չաւուշի կենսագրավէպը), Պէյրութ, 1966, 2-րդ հրտ., Թեհրան, 1983:
- Գեւորգ Խուդինյան, Հայ Յեղափոխական Դաշնակցության ծնունդը, Երեւան, 2000։
- Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 1, Երեւան, 1990, էջ 325:
- Հայկական հարց հանրագիտարան, Երեւան, 1996, էջ 52:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 150.
- ↑ General Andranik and the Armenian Revolutionary Movement, by Dr Antranig Chalabian, Michigan, 1988 ISBN 0-9622741-1-9
- ↑ (հայերեն) Արաբո, 2025-06-08, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D6%80%D5%A1%D5%A2%D5%B8&oldid=10349088, վերցված է 2025-10-31
- ↑ (հայերեն) Արաբո, 2025-06-08, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D6%80%D5%A1%D5%A2%D5%B8&oldid=10349088, վերցված է 2025-10-31