Անրի Թրուայա
Անրի Թրուայա ֆրանսերէն՝ Henri Troyat | |
---|---|
| |
Ծննդեան անուն | ռուս.՝ Лев Асланович Тарасов |
Նաեւ յայտնի է իբրեւ | Henri Troyat |
Ծնած է | 1 Նոյեմբեր 1911[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոսկուա, Ռուսական Կայսրութիւն[4] |
Մահացած է | 3 Մարտ 2007[5] (95 տարեկանին) |
Մահուան վայր | Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսա[6] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Ֆրանսա |
Ազգութիւն | Հայ[7] |
Մայրենի լեզու | ռուսերէն |
Ուսումնավայր | Պաստերի լիցեյ?Կատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ |
Երկեր/Գլխաւոր գործ | Սարդ? |
Տեսակ | էսսե?, կենսագրութիւն, թատերախաղ, վէպ եւ վիպակ |
Մասնագիտութիւն | գրագէտ, պատմաբան, հեղինակ, կենսագիր |
Վարած պաշտօններ | seat 28 of the Académie française? |
Անդամութիւն | Ֆրանսական Կաճառ |
Կայքէջ | henritroyat.fr |
Անրի Թրուայա (Լեւոն Թորոսեան, 1 Նոյեմբեր 1911[1][2][3][…], Մոսկուա, Ռուսական Կայսրութիւն[4] - 3 Մարտ 2007[5], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսա[6]), հայ վիպագիր, պատմաբան եւ գրականութեան պատմութեան մասնագէտ։ Ֆրանսական գրականութեան հայազգի վարպետ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Մոսկուա։ Արմաւիրի չերքէզահայ Թարասովներու տոհմէն սերած է, ռուսահայ ընտանիքի մը զաւակն էր։ Հայրը՝ Թսլան Թարասով, առեւտրական կեանքէ ներս առաջատար դէմք մը եղած էր։
1918 թուականին ընտանիքի հետ գաղթած է Ռուսաստանէն, իսկ 1920 թուականէն հաստատուած է Ֆրանսա։ Անրի ստացած է իրաւաբանական կրթութիւն։
Գրական իր սկզբնական քայլերէն իսկ ան հրապարակ եկած է Անրի Թրուայա գրչանունով եւ ֆրանսերէնով։ Ուսման եւ ապրուստի ապահովման աշխատանքի կողքին, զբաղած է գրական ստեղծագործութեամբ։ Այդ շրջանի Թրուայայի պատմուածքներն ու վիպակները շատ արագ ժողովրդականութիւն գտած են եւ հեղինակին արժանացուցած՝ 27 տարեկանին, գրական հեղինակաւոր «Կոնքուրի մրցանակ»ին։
Այդ մրցանակէն ետք Թրուայա ամբողջապէս նուիրուած է գրական ստեղծագործութեան եւ պատմական հետազօտութեանց։
1959-ին՝ արդէն հանրայայտ գրող, Անրի Թրուայա ընտրուած է Ֆրանսայի Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի անդամ եւ իր արժանի տեղը գրաւած՝ «40 Անմահներու» փաղանգին մէջ[8][9][10]:
Գրական վաստակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աւելի քան 70ամեայ իր ստեղծագործական կեանքի ընթացքին Թրուայա հեղինակ դարձած է 100-է աւելի վէպերու, վիպակներու, նորավէպերու, յուշագրութիւններու, պատմավէպերու, կենսագրական վէպերու, պատմական ու գեղարուեստական ստեղծագործութիւններու, որոնց մեծ մասը կը համարուի համաշխարհային գրականութեան մնայուն արժէքներ[11]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119247860 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Fichier des personnes décédées
- ↑ 6,0 6,1 6,2 Fichier des personnes décédées
- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 581. — ISBN 978-2-905686-93-0
- ↑ «Henri Troyat | OFPRA»։ www.ofpra.gouv.fr։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-03-02-ին։ արտագրուած է՝ 2022-03-02
- ↑ «Légion d'honneur : Henri Troyat et Nicolas Hulot décorés»։ Les Echos (ֆրանսերեն)։ 2006-01-02։ արտագրուած է՝ 2022-03-02
- ↑ «Henri Troyat, Nicolas Hulot et Jean-Pierre Jeunet reçoivent la Légion d'honneur»
- ↑ «Անրի Թրուայա (Լեւոն Թորոսեան, 1911-2007)»։ Azat Or։ 2017-11-01։ արտագրուած է՝ 2023-03-14