Անուշ Նագգաշեան
Անուշ Նագգաշեան | |
---|---|
| |
Ծնած է | 22 Նոյեմբեր 1961[1] (63 տարեկան) |
Ծննդավայր | Գազա, Պաղեստին |
Քաղաքացիութիւն | Իսրայէլ |
Ուսումնավայր |
Սրբոց Թարգմանչաց Վարժարան Երեւանի Պետական Համալսարան |
Մասնագիտութիւն | գրագէտ, բանաստեղծուհի |
Անուշ Նագգաշեան (22 Նոյեմբեր 1961[1], Գազա, Պաղեստին), սաղիմահայ բանաստեղծուհի, բանասիրական գիտութիւններու թեկնածու:
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Պաղեստինի, Կազա քաղաքին մէջ: 1967-ին հրեա-արաբական պատերազմէն ետք ընտանիքի հետ տեղափոխուած է Երուսաղէմ։
1979-ին աւարտած է Երուսաղէմի Սրբոց թարգմանչաց երկրորդական վարժարանը, 1984-ին՝ Երեւանի պետական համալսարանը։
1985-ին մեկնած է Անգլիա, հետեւած է «Փիթմընզ քոլեճի» անգլերէնի եւ թատերարուեստի դասընթացներուն։
1995-ին ԵՊՀ-ի մէջ «Ֆրիկի կեանքը եւ ստեղծագործութիւնը» թեմայով պաշտպանած է գիտական ատենախօսութիւն եւ ստացած է բանասիրական գիտութիւններու թեկնածուի գիտական աստիճան։
1995-2007 թուականներուն Երուսաղէմի Սրբոց թարգմանչաց վարժարանին մէջ դասաւանդած է հայոց լեզու, գրականութիւն, գրաբար, հայոց պատմութիւն եւ մատենագիտութիւն, եղած է մշակութային միջոցառումներու պատասխանատուն[2]։
1991-98 թուականներուն եղած է Եկեղեցիներու համաշխարհային խորհուրդի խորհրդական։
2015 թուականէն «Ծանօթանանք հայ Երուսաղէմին» հաղորդաշարի հեղինակն ու հաղորդավարն է։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լոյս ընծայած է․
- «Սիրոյս տաք շունչէն» (1993թ.),
- «Գիշերային պատարագ» (1994թ.),
- «Անձրեւոտ սէր» (1998թ.),
- «Խաչուած սէր» (2000թ.),
- «Եթէ յանկարծ տեսնես իրեն…» (2003թ.),
- «Հատընտիր» (2004թ.),
- «Փոքրիկ աղջիկը… Մեծ երազով» (2009թ.),
- «Ես հայ եմ» (2013թ.) ժողովածուները։
2013 թուականին լոյս տեսած է անգլերէն թարգմանութեամբ բանաստեղծութիւններու գիրքը՝ «Love & Torment», 2016 թուականին՝ «Այդ սերմը ես էի» գիրքը, 2011-2013 թուականներուն՝ «Անդրադարձ ամսաթերթը»[3]։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արժանացած է տարբեր պարգեւներու՝ Հայաստանի գրողներու միութեան ոսկէ մետալի, Հայաստանի վարչապետի յուշամետալի եւ Մովսէս Խորենացիի մետալի:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1683
- ↑ «Երուսաղէմէն՝ Տաւուշ․ Անուշ Նագգաշեանի գրիչով»։ Հայաստանի Հանրային Ռադիո (hy-AM)։ արտագրուած է՝ 2024-10-16
- ↑ «Անուշ Նագգաշեան»։ Arevmtahayeren-shmg.am (en-US)։ արտագրուած է՝ 2024-10-16