Անթուան Արթօ
Անթուան Արթօ ֆրանսերէն՝ Antonin Artaud | |
---|---|
| |
Ծննդեան անուն | ֆրանսերէն՝ Antoine Marie Joseph Paul Artaud |
Ծնած է | 4 Սեպտեմբեր 1896[1][2][3][…] |
Ծննդավայր | Մարսէյլ, Բուշ-դյու-Ռոն, Ֆրանսա[1][4][4] |
Մահացած է | 4 Մարտ 1948[1][2][3][…] (51 տարեկանին) |
Մահուան վայր |
Փարիզ, Ֆրանսա Իվրի սյուր Սեն[4] |
Քաղաքացիութիւն | Ֆրանսա |
Մայրենի լեզու | Ֆրանսերէն |
Տեսակ | տրամա եւ էսսե? |
Մասնագիտութիւն | թատերագիր, դերասան, բանաստեղծ, կինոքննադատ, գրագէտ, ակնարկագիր, հեղինակ, գեղանկարիչ, թատրոնի դերասան, շարժապատկերի դերասան, արձակագիր, ժապաւէնի բեմադրիչ, բեմադրիչ, կատակերգակ, performance artist |
Անթոնի Մարի Ժոզէֆ Արթօ, ծանօթ իբրեւ Անթոնին Արթօ (ֆրանսերէն՝ Antonin Artaud), (4 Սեպտեմբեր, 1896, Մարսէյ, Պուշ-Տիւ-Ռոն, Ֆրանսա - 4 Մարտ, 1948, Փարիզ, Ֆրանսա) ֆրանսացի դերասան[5]։
Կը համարուի Ի. դարու թատրոնի մեծագոյն ներկայացուցիչներէն մէկը[5][6][7]։
Կեանքի ընթացքին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վատառողջ էր, ունէր մնայուն գլխացաւ (միկրեն), որուն պատճառով հարկադրուած էր դառնալ թմրամոլ: Երկու տարի մնացած է հոգեբուժարանի մէջ:
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ներշնչուած է գլխաւորաբար գերիրապաշտ շարժումէն[8]:
Գործունէութիւն ունեցած է արուեստի զանազան մարզերուն մէջ:
Ձախողած է ե՛ւ իբրեւ թատերագիր, ե՛ւ իբրեւ բեմադրիչ:
Արթոյի ներդրումը թատրոնի տեսութեան մարզի մէջ է:
Հրատարակած է երկու «հռչակագիր»` «Բռնութեան թատրոնի հռչակագիրը» (Manifeste du théâtre de la cruauté,1932) եւ «Թատրոնը եւ անոր կրկնօրինակը» (Le Théâtre et son double, 1938):
Արթօ կը բացատրէր, որ «բռնութիւն»` կը նշանակէր խստապահանջութիւն եւ վճռակամութիւն. այսուհանդերձ, իր թատրերգութիւններուն մէջ միշտ առկայ էին ոճիրը, բռնաբարութիւնն ու տոհմապղծութիւնը: Արթօ կը չքմեղանար, թէ հարկ է, դիմագրաւել մարդու ներքին մութ մղումները:
Արթօ կը հաւատար, որ պատկերը աւելի արտայայտիչ է, քան` խօսքը: Ի դէպ, արդի ընկալումի հոգեբանութիւնը (perception) կը հաստատէ, որ գործողութիւնը աւելի կարեւոր է, քան` խորհրդածութիւնը, որ` հարկ էր թատրոնը «ազատագրել» բնագիրի բռնակալութենէն:
Հակադրուած էր հոգեբանական եւ «մտաւորական» թատրոններու, ներառեալ` Շէյքսփիրի: Խօսքի փոխարէն` կը գործածէր տարօրինակ ձայներ եւ հնչիւններ:
Արթօ կ'ուզէր նոր առասպելներ ստեղծել, վերահաստատել թատրոնի նախնական, ծիսական բնոյթը: Ատիկա կը նշանակէր հանդիսատեսը «շպրտել» գործողութեան մէջ: Ծէս` կը նշանակէ ամբարձում: Ծիսական` կը նշանակէ կարծրատիպ: Արթոյի ուղղութիւնը կը տանի դէպի կարծրատիպ խաղարկութիւն:
Արթոյի դրական ժառանգը կ'ըլլայ այն, որ բեմադրիչներ կը սկսին աւելի կարեւորութիւն տալ արտաերկխօսական տարրերուն: Արթօ կը ջանար, օրինակ, որ լուսաւորումը շեշտէ ծաւալներու խտութիւնն ու նօսրութիւնը:
Մահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մահացած է 4 Մարտ 1948-ին, Փարիզ, աղիքային քաղցկեղի պատճառով։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #118504495 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 3,0 3,1 SNAC — 2010.
- ↑ 4,0 4,1 4,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 Poetry Foundation - Antonin Artaud
- ↑ Britannica - Antonin Artaud
- ↑ «Արխիվացված պատճենը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-06-22-ին։ արտագրուած է՝ 2016-01-24
- ↑ Անթոնի Մարի Ժոզէֆ Արթօ
- 4 Սեպտեմբերի ծնունդներ
- 1896 ծնունդներ
- Մարսիլիա ծնածներ
- 4 Մարտի մահեր
- 1948 մահեր
- Փարիզ մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսացի դերասաններ
- Ի. դարու դերասաններ
- Ի. դարու բանաստեղծներ
- Ֆրանսացի բանաստեղծներ
- Ֆրանսացի գրողներ
- Ֆրանսացի նկարիչներ
- Ֆրանսացի արձակագիրներ
- Ֆրանսացի արուեստագէտներ
- Ֆրանսալեզու գրողներ
- Ֆրանսալեզու բանաստեղծներ
- Ֆրանսացի վիպասաններ