Անդրանիկ Քոչար
| Անդրանիկ Քոչար | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 24 Դեկտեմբեր 1919[1] |
| Ծննդավայր | Աղեքսանդրիա, Եգիպտոս |
| Մահացած է | 29 Մարտ 1984[1] (64 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Ուսումնավայր | Պէրպէրեան Վարժարան |
| Մասնագիտութիւն | լուսանկարիչ |
| Աշխատավայր | Հայֆիլմ, Հայաստանի Ազգային Պատկերասրահ և Հ․Հ․ ԳԱԱ Արուեստի համալսարան |
| Երեխաներ | Վահան Քոչար |
Անդրանիկ Քոչար (24 Դեկտեմբեր 1919[1], Աղեքսանդրիա, Եգիպտոս - 29 Մարտ 1984[1], Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ լուսանկարիչ։ Վահան Քոչարի հայրը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Աղեքսանտիրա, Եգիպտոս։ Ընտանիքը Արեւմտեան Հայաստանէն Եգիպտոս գաղթած են։ Սորված է Գահիրէի Պէրպէրեան վարժարանը՝ Շահան Պէրպէրեանի տնօրինութեան օրոք։
Ինքնուրոյն սորված է լուսանկարչութիւն եւ Աղեքսանտրիոյ միակ շարժանկարի արուեստանոցին մէջ աշխատած է իբրեւ օգնական։
1945 թուականին Ալեքսանտրիոյ մէջ բացած է իր լուսանկարչատունը, որ գործած է մինչեւ անոր հայրենիք մեկնիլը։
1947 թուականին հայրենադարձած է Հայաստան[2] (նաւով)։ Նաւուն մէջ հանդիպած է Եգիպտոսէն Հայաստան մեկնող Յասմիկ Զաքարեանին[3]։
1948 թուականին Երեւանի մէջ բացուած է Քոչարի առաջին անհատական ցուցահանդէսը։
Քոչար եղած է Հայաստանի պետական պատկերասրահի, 1960-1970 թուականներուն՝ ՀԽՍՀ ԳԱ արուեստի հիմնարկի լուսանկարիչը։
1962 թուականին հիմնադրած է «Երեւան» ֆոթոակումբը եւ տասը տարի անընդմէջ ղեկավարած է անիկա[4][5]։
Քոչար լուսանկարած է բազմաթիւ դիմանկարներ, ինչպէս նաեւ բնանկարներ, ճարտարապետական յուշարձաններ, կենդանիներ, երեխաներու նկարներ, նաթիւրմորթներ, համադրութիւններ։
«Հայֆիլմ» կինոստուդիային մէջ աշխատած է որպէս օպերատոր, այնուհետեւ՝ լուսանկարչական բաժնի վարիչ։ Նկարահանած է մէկ մասնոց երաժշտական ֆիլմ` «Գայանէ Չեբոտարեան», որն արժանացած է տարուայ լաւագոյն երաժշտական կարճամեթրաժ ֆիլմ մրցանակին։ Կինոստուդիային մէջ աշխատելու տարիներուն Քոչարը ստեղծած է այդ ժամանակաշրջանի հայկական կինոաշխարհի մարդկանց ու անոնց աշխատանքային պայմաններու մասին լուսանկարներու շարք, որն անուանուած է «Կեանքը նկարահանման պահին» եւ 2008 թուականին լոյս տեսած «Կեցցէ կինոն» խորագրի ներքեւ։[6]
Անհատական ցուցահանդէսներ ունեցած է Երեւանի (1948, 1957, 1959, 1961, 1964, 1972, 1974, 1977, 1979, 1996, 2013), Ռիկայի (1960), Լենինկրատի (1961), Մոսկուայի (1965), Լիթուանիայի (1980), Պուլկարիոյ (1987), Ուքրանիոյ (1988), Ֆրանսայի (1995), Սալոնիկի (1996, միջազգային ցուցահանդէս, հայր եւ որդի), Լոնտոնի (1999, «Ձեր կեանքի ժամանակը», հայր եւ որդի) մէջ։
Մրցանակներ[7]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը][խմբագրել | խմբագրել կոդը]
- “World Press Photo”-ից մրցանակ «Իմ Սարեանը» դիմանկարի համար, Հոլանտա, 1963
- “World Press Photo”-ից մրցանակ «Ռոքուել Քենթի» դիմանկարի համար, Հոլանտա, 1965
- “World Press Photo”-ից մրցանակ «Կեանքը կողքով անցաւ» դիմանկարի համար, Հոլանտա, 1966
- “World Press Photo”-ից մրցանակ «Ռոմէօ» դիմանկարի համար, Հոլանտա, 1968
- “World Press Photo”-ից մրցանակ «Արմին Վեգներ. Եղեռնի յուշարձանի մօտ» լուսանկարի համար, Հոլանտա, 1969
- “World Press Photo”-ից մրցանակ «Ռուբէն Մամուլեան. Հոլիվուտ-Երեւան» դիմանկարի համար, Հոլանտա, 1971
- “Venus” միջազգային ֆոտոմրցոյթէն մրցանակ «Խնձորներ» լուսանկարի համար, Լեհաստան, 1971

Ընտանիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայր՝ Մելիք
- Մայր՝ Էօժենի
- Կին՝ Յասմիկ Զաքարեան
- Որդի՝ Վահան Քոչար
- Դուստր՝ Զուարթ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 WorldCat Entities — OCLC, Inc., 2022.
- ↑ «Երեւանում բացուեց հայազգի 15 լուսանկարիչների ցուցահանդէս եւ ներկայացուեց Վ.Քոչարի «Հայ լուսանկարիչներ» պատկերագիրքը»։ nt.am։ արտագրուած է՝ 2023-08-09
- ↑ «Kochar, Andranik | Armenian Photography Foundation»։ lusadaran.org (en-US)։ արտագրուած է՝ 2017-02-08
- ↑ «Անդրանիկ Քոչար»
- ↑ «Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստի առանձնահատկությունները»[permanent dead link]Կաղապար:Չաշխատող արտաքին հղում
- ↑ (հայերեն) Անդրանիկ Քոչար, 2024-03-08, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D5%B6%D5%A4%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB%D5%AF_%D5%94%D5%B8%D5%B9%D5%A1%D6%80&oldid=9515629, վերցված է 2025-11-16
- ↑ (հայերեն) Անդրանիկ Քոչար, 2024-03-08, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D5%B6%D5%A4%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB%D5%AF_%D5%94%D5%B8%D5%B9%D5%A1%D6%80&oldid=9515629, վերցված է 2025-11-16