Վահան Քոչար
Վահան Քոչար | |
---|---|
| |
Ծնած է | 25 Յունուար 1949 |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 17 Հոկտեմբեր 2020[1] (71 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն Հայաստան |
Ուսումնավայր |
Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան Հայկական պետական մանկավարժական համալսարան (1969), Յակոբ Կոճոյեանի անուան գեղարուեստի դպրոց Ղազարոս Աղայեանի անուան թիւ 63 դպրոց |
Մասնագիտութիւն | լուսանկարիչ |
Ծնողներ | հայր՝ Անդրանիկ Քոչար |
Վահան Անդրանիկ Քոչար (Քոչարեան, 25 Յունուար 1949, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 17 Հոկտեմբեր 2020[1], Երեւան, Հայաստան), հայ լուսանկարիչ[2]: ԽՍՀՄ Լրագրողներու միութեան անդամ (1980):
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վահան Քոչարը ծնած է 1949 թուականին, լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի ընտանիքին մէջ: 1965 թուականին աւարտեր է Ղազարոս Աղայեանի անուան միջնակարգ հանրակրթական եւ Յակոբ Կոճոյեանի անուան գեղարուեստի նկարչական դպրոցները: 1969 թուականին աւարտեր է Երեւանի Խաչատուր Աբովեանի անուան մանկավարժական հիմնարկի մշակոյթ կաճառի նկարչագծագրական բաժնի լրիւ դասընթացքը[3]: Մէկ տարի աշխատեր է որպէս ուսուցիչ: 1970 թուականին՝ ազատ նկարիչ: Աշխատակցեր է «Պետհրատ» հրատարակչութեան եւ այլ հիմնարկներու մէջ[4]: 1977 թուականին աշխատանքի անցեր է ՀԿԿ Կենտկոմի հրատարակչութեան տպարանին մէջ (այժմ՝ «Տիգրան Մեծ» հրատարակչութիւն) որպէս լուսանկարիչ, ուր աշխատեր է 25 տարի[5]:
2007 թուականին լոյս տեսեր է Վահան Քոչարի «Հայ լուսանկարիչներ» պատկերագիրքը, ուր ներկայացուած են շուրջ 480 լուսանկարիչներու կենսագրականներ եւ լուսանկարներ[6], որոնցմէ 180-ի անունները յայտնաբերուեր են տարբեր լուսանկարչական կնիքներու վրայէն[7]:
Ցուցահանդէսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քոչարը լուսանկարեր է բազմաթիւ դիմանկարներ, ինչպէս նաեւ բնանկարներ, ճարտարապետական յուշարձաններ, (nature-morte) անկենդան բնութիւններ, գեղարուեստական կազմութիւններ կամ յօրինուածքներ: Անհատական ցուցահանդէսներ ունեցեր է Երեւանի (1962, 1964, 1973), Պէյրութի (1965), Մոսկուայի (1966), Թէսաղոնիկէի (1996, միջազգային ցուցահանդէս, հայր եւ որդի), Լոնտոնի (1999, «Ձեր կեանքի ժամանակը», հայր եւ որդի), ինչպէս նաեւ խմբակային ցուցահանդէսներ՝ Ռիկայի (1983), Զափորոժիեյի (1986), Տնեփրոփեփրովսքում (1988), Երեւանի (1995), Պոխումի (1995) եւ Մոսկուայի մէջ (1995):
«Հայ լուսանկարիչներ» ծաւալուն պատկերագիրքը եւ շնորհահանդէսը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Հայ լուսանկարիչներ» ծաւալուն պատկերագիրքով առաջին անգամ ներկայացուեր էր աշխարհի 500-էն աւելի հայ լուսանկարիչներ։ Գիրքը տպագրուեր էր 2007 թուականին, Երեւանի մէջ եւ երկու տարի շարունակ ան չէր կրցած կազմակերպել գիրքին շնորհանդէսը[8]:
Եբր 2009 թուականին ՄԱԿ-ի հրաւէրով վեց ամիսով մեկնեցայ Հայաստան նորաստեղծ սփիւռքի նախարարութեանը աջակցելու, այդ օրերուն Վահանը պատմեց գիրքի ոդիսականի մասին։ Ընդ որում գիրքի տպագրութեան ծախսերը հոգացեր էր այն ժամանակուայ վարչապետ Անդրանիկ Մարգարեանը, սակայն անոր մահէն յետոյ անհնար դարձեր էր գիրքի շնորհահանդէսի կազմակերպութիւնը։ Տարբեր մակարդակներու խոչընդոտներու բախուեր էր։ Այն կարծիքին էին, որ ոչ քաղաքական բնոյթի հրատարակութիւն էր եւ նման վերաբերմունք պէտք չէ ըլլար։ Ես անմիջապէս օգտուելով Երեւանի մէջ գտնուելու հանգամանքէն, առաջարկեցի սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանին, կազմակերպելու այդ գիրքի շնորհանդէսը եւ ցուցահանդէսը, որ արժանացաւ նախարարի համաձայնութեան եւ հաւանութեան եւ այն իրականութիւն դարձաւ 2009ի Ապրիլ 20-ին Ակադեմիայի պատկերասրահին մէջ։ Կը յիշեմ, որքան երջանիկ էր այդ օրը Վահանը։ Իրականացած էր ոչ միայն իր, այլեւ հօր՝ Անդրանիկ Քոչարի երազանքը։ Այդ օրերուն Երեւանի մէջ գտնուող աշխարհի տարբեր ծայրերէն հայ իրաւաբաններու ժողովի մասնակիցներն ալ եկեր էին ցուցահանդէսի բացումին եւ զարմացեր՝ հայ լուսանկարչական ժառանգութեան նման հաւաքածոյի ներկայացումէն[8]։ - Յակոբ Ասատրեան
|
Շարժանկարի մէջ խաղցած դերեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Դէպի բարձունքները, ռեժ.՝ Ժիրայր Աւետիսեան, 1960
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Թանգարան» գիրքին համար Ֆրանքֆուրթի միջազգային ցուցահանդէսին արժանացեր է ԵՈՒՆԵՍՔՕ-ի մրցանակի, 1998
- Ռազմիկ Տավոյեանի «Ոգեղէն հաց» գիրքին համար արժանացեր է հայ գրահրատարակիչներու մրցանակի, 2002
- Երեւանի քաղաքապետի ոսկէ մետալ, 2016
Ընտանիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայր՝ Անդրանիկ Քոչար, լուսանկարիչ
- Մայր՝ Յասմիկ Զաքարեան
- Կին՝ Մարիեթա Քոչարեան (Վահանի համադասընթացքի ուսանող)
- Դուստր՝ Շուշան
- Որդի՝ Անդրանիկ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է գեղանկարիչ, լուսանկարիչ Վահան Քոչարը
- ↑ «Կեանքէն հեռացեր է հայ լուսանկարչութեան թանգարանի հիմնադիր Վահան Քոչարը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-10-19-ին։ արտագրուած է՝ 2020-10-18
- ↑ «Vahan Kochar | Saatchi Art»։ Saatchi Art (en-US)։ արտագրուած է՝ 2017-02-08
- ↑ «Vahan Kochar's Profile»։ Photo.am (en-US)։ արտագրուած է՝ 2017-02-08[permanent dead link]
- ↑ «Զրոյց լուսանկարիչ, գեղանկարիչ Վահան Քոչարի հետ՝ ՀԱՅԱՐԹ մշակութային կեդրոնին մէջ ընթացող ցուցահանդէսի շուրջ»
- ↑ «Հաւաքուեցան «Հայ լուսանկարիչներ» պատկերագիրքն ու ցուցահանդէսը - Այսօր` թարմ լուրեր Հայաստանէն»։ www.aysor.am (անգլերեն)։ արտագրուած է՝ 2017-02-08
- ↑ «Բոլոր հայ լուսանկարիչները` Քոչարի բառարանային պատկերագիրքի - Հետք - Լուրեր, յօդուածներ, հետաքննութիւններ» (հայերեն)։ արտագրուած է՝ 2017-02-08
- ↑ 8,0 8,1 Վահան Քոչարի առաքելութիւնը. լուսանկարչութեան մեծ վարպետը
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Վահան Քոչար, «Հայ լուսանկարիչներ», Երեւան, Հեղինակային հրատարակութիւն, 2007:
- Վահան Քոչար, Լուսանկարի մը պատմութիւն Archived 2017-04-17 at the Wayback Machine.:
- Վահան Քոչար, Քրիստոսի պատկերով թաշկինակը կամ դաստառակ, Ազգ, 22.07.2016:
- Վահան Քոչար, Լուսանկարչութեան հայկական երեւոյթը (ֆենոմենը), Ազգ, 09.09.2016:
- Արարատեան քննարկումներ լուսանկարչութեան թեմայով. Կը դասախօսէ Վահան Քոչարը: Archived 2017-04-19 at the Wayback Machine.
- Լուսանկարիչ Վահան Քոչարն ամէն անգամ հօր ժառանգութիւնը տանը տեսնելով վատ կը զգար
- Ակնթարթի որսը. Վահան Քոչար[permanent dead link]:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կեանքէն հեռացեր է հայ լուսանկարչութեան թանգարանի հիմնադիր Վահան Քոչարը Archived 2020-10-19 at the Wayback Machine.
- Վահան Քոչարի առաքելութիւնը. լուսանկարչութեան մեծ վարպետը