Անդրանիկ Տագէսեան
Անդրանիկ Տագէսեան | |
---|---|
Ծնած է | 6 Փետրուար 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Պէյրութ, Լիբանան |
Մասնագիտութիւն | խմբագիր |
Անդրանիկ Տագէսեան (6 Փետրուար 1960, Պէյրութ, Լիբանան), հայ բանասէր, խմբագիր, մատենագէտ, քաղաքագիտութեան դոկտոր (2011, Ուէյլզ համալսարան)[1]։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Պէյրութ: Աւարտած է ՀԲԸՄ Յովակիմեան Մանուկեան Երկրորդական Վարժարանը (1978):
Վկայուած է Երեւանի Պետական Համալսարանի Հայ Գրականութեան բաժնէն Մագիստրոս վկայականով (1983), Պէյրութի Ամերիկեան Համալսարանի Քաղաքական Գիտութիւններու բաժնէն (Մագիստրոս Արուեստից, 1989), Ապըրտին Համալսարանէն դոկտորականը պաշտպանած է Սուանզի Համալսարանին մէջ (Ուէյլզ, 2012):
Ան տնօրէնն է Հայկազեան Համալսարանի Հայկական Սփիւռքի Ուսումնասիրութեան Կեդրոնին (2011), Պատասխանատու Քարտուղարը՝ Հայկազեան Հայագիտական Հանդէսին (1993), անդամ է Հայագիտութեան Հարցեր հանդէսի խմբագրակազմին (2014):
Դոկտ. Տագէսեանի գիտական հետաքրքրութիւնները ուղղուած են ինքնութեան, համարկումի, Սփիւռքի պատմութեան, մշակոյթին եւ ժողովրդագրութեան, եւ Միջին Արեւելքի ժողովրդավարութեան հարցերուն[2]:
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Պատմութիւն ՌԱԿ Լիբանանի շրջանակի. 1922–1937» (1993),
- «Վահան Պէտէլեան։ Երաժիշտ-մանկավարժը» (2004),
- կազմած է «Լիբանանահայ գիրքը. 1894–2012: Մատենագիտական ցանկ» (2013, համահեղինակ՝ Արմեն Յուրնեշլյան, բոլորը՝ Բեյրութ) մատենագիտական ժողովածոն։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Յակոբ Տէր-Կարապետեան, Հայկական Էթնիք Ինքնութիւնը Միջավայրի Մէջ. Փորձագիտական Եւ Հոգեբանաընկերաբանական Դիտակէտերէ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-05-13-ին։ արտագրուած է՝ 2023-07-16
- ↑ «Դոկտ. Տագէսեան Պիտի Ներկայացնէ Լիբանանի Մէջ Հայկական Գիրքերու Հրատարակութեան Պատմութիւնը – Asbarez – Armenian»։ Asbarez - Armenian (en-US)։ 2017-02-01։ արտագրուած է՝ 2023-07-16