Ամէր Շաֆի
| Ամէր Շաֆի | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 14 Փետրուար 1982[1] (44 տարեկան) |
| Ծննդավայր | Ամման, Յորդանան |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրօնք | Իսլամութիւն |
| Մասնագիտութիւն | ֆութպոլիստ |
Ամէր Շաֆի Մուհամետ Սապպահ (14 Փետրուար 1982[1], Ամման, Յորդանան), Ամման, Յորդանան, յորդանանցի ֆութպոլիստ, Յորդանանի ֆութպոլի ազգային հաւաքականի եւ «Ալ- Վիխդատ» ֆութպոլային ակումբի դարպասապահ։
Վաղ տարիներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ամէր Շաֆի մեծցած է Ճապալ ալ-Հաշմի Ալ-Շամալիի մէջ, ուր ան յաճախած է դպրոց, ապրած է իր երիտասարդութեան տարիները, եւ ֆութպոլ խաղացած ֆութպոլիստներու հետ, ինչպիսին էր Ռամի Էլ-Հինտին։
Ակումբային աշխատանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ամեր Շաֆին սկսած է իր ֆութպոլային աշխատանքը որպէս կիսապաշտպան, իսկ յետոյ դարձած է դարպասապահ: «Ալ-Եարմուք» ակումբին մէջ քանի մը տարի խաղալէ ետք ընտրուած է Յորդանանի ֆութպոլի ազգային հաւաքականի դարպասապահ: 2004, 2011 եւ 2015 թուականներուն Ասիոյ բաժակի մրցաշարքերուն իր յաջող խաղերէն ետք ան կը ցանկար երթալ Եւրոպա, սակայն ընտանեկան պայմանները թոյլ չեն տուած հեռանալ Յորդանանէն։
Միջազգային աշխատանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ամեր Շաֆին իր առաջին միջազգային խաղը խաղացած է Յորդանանի Ազգային Հաւաքականին հետ, 17 Օգոստոս 2002-ին՝ Քենիայի ֆութպոլի ազգային հաւաքականի հետ եղած ընկերական հանդիպումին ժամանակ, որ աւարտած է սպիտակ հաւասարութեամբ: Յորդանանի ֆութպոլի ազգային հաւաքականի կազմին մէջ իր անցուցած խաղերուն (136 խաղ) քանակը կը համարուի մրցանիշ։
Վիճակագրութիւնը հաւաքականին մէջ՝ 17 Յունիս 2017-ի դրութեամբ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Յորդանան | ||
|---|---|---|
| Թուական | Խաղեր | Կէտեր |
| 2002 | 11 | 0 |
| 2003 | 6 | 0 |
| 2004 | 13 | 0 |
| 2005 | 1 | 0 |
| 2006 | 11 | 0 |
| 2007 | 4 | 0 |
| 2008 | 6 | 0 |
| 2009 | 7 | 0 |
| 2010 | 8 | 0 |
| 2011 | 17 | 0 |
| 2012 | 12 | 0 |
| 2013 | 14 | 0 |
| 2014 | 4 | 0 |
| 2015 | 14 | 0 |
| 2016 | 7 | 0 |
| 2017 | 5 | 0 |
| Արդիւնք | 141 | 0 |
Նուաճումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Ալ- Ֆայսալ»
- Ասիոյ ֆութպոլի դաշնութեան բաժակակիր(1): 2005
- Յորդանանի բաժակակիր(1): 2005
«Ալ- Վիխդատ»
- Յորդանանի ախոյեան(6): (2007, 2009, 2011, 2014, 2015, 2016)
- Յորդանանի բաժակակիր (4): 2009, 2010, 2011, 2014
- Յորդանանի FA Shield յաղթող (2): 2008, 2010
- Յորդանանի առաջնակարգ բաժակակիր(5): 2008, 2009, 2010, 2011, 2014