Jump to content

Աղաւնի (գրող)

Աղաւնի
Ծննդեան անուն հայ.՝ Աղավնի Արշակի Գրիգորյան[1][2]
Ծնած է 15 Յուլիս 1911(1911-07-15)[1]
Ծննդավայր Կարսի մարզ, Ռուսական Կայսրութիւն
Մահացած է 2 Փետրուար 1992(1992-02-02)[3] (80 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն  Անդրկովկասի ԽՖՍՀ և  Հայաստան
Ազգութիւն Հայ[1]
Ուսումնավայր Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան?
Մասնագիտութիւն գրագէտ, բանաստեղծուհի, արձակագիր և թարգմանիչ
Աշխատավայր Պիոներ կանչ?, Աւանկարտ և Գրական թերթ
Անդամութիւն Հայաստանի Գրողներու Միութիւն
Կուսակցութիւն Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1]

Աղաւնի (աւազանի անունով՝ Աղաւնի Գրիգորեան, 15 Յուլիս 1911(1911-07-15)[1], Կարսի մարզ, Ռուսական Կայսրութիւն - 2 Փետրուար 1992(1992-02-02)[3], Երեւան, Հայաստան), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ եւ հրապարակագիր։

Ծնած է Արեւմտնան Հայաստանի Կարսի մարզի Տայլար գիւղը: 1930ին աւարտած է Լենինականի մանկավարժական հիմնարկը:

1930-51 յաջորդարար մաս կազմած է «Պիոներ կանչ», «Աւանգարդ», «Կոլխոզնիկ», «Գրական թերթ» «Սովետական Հայաստան» թերթերուն եւ Երեւանի ռատիոհաղորդումներու խմբագրութիւններուն, ապա պաշտօնավարած է Արտասահմանեան երկրներու հետ բարեկամութեան եւ մշակութային կապի հայկական ընկերութեան մէջ:

1928-ին, Աղաւնիի առաջին բանաստեղծութիւնը տպագրուած է Լենինականի «Բանուոր» թերթին մէջ, 1930-էՆ սկսեալ ան հրատարակած է բազմաթիւ հատորներ եւ գրքոյկներ, որոնց նշանաւորներն են․

  • «Երեւանեան երգեր»,
  • «Շիրակ»,
  • «Ճամբորդների զօզանջը»,
  • «Բարի լոյս, Արեգ»:

ԱՆ նաեւ թարգմանած է շուրջ 5 հատորներ, իսկ իր «Շիրակ» վէպը լոյս տեսած է նաեւ ռուսերէնով[4]:

Արժանացած է վաստակաւոր գործիչի կոչումին, պարգեւատրուած է «Աշխատանքային կարմիր դրօշ» եւ «Պատուոյ նշան» շքանշաններով:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 4 5 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 1 2 «Հայազգ» հիմնադրամի հայկական հանրագիտարան, Армянская энциклопедия фонда «Хайазг» / под ред. С. Саядов — 2007.
  4. «Աղաւնի»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2024-08-13-ին։ արտագրուած է՝ 2024-08-13
  • «Բագին», Մարտ-Ապրիլ 1988, Պէյրութ, էջ 104։
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։