Jump to content

Աղասի Ա. Եսայեան

Աղասի Ա. Եսայեան
Ծնած է 25 Օգոստոս 1914(1914-08-25)[1] կամ 25 Օգոստոս (7 Սեպտեմբեր) 1914[2]
Ծննդավայր Շամախյան, Ղազախի գավառ, Ելիզավետպոլ Նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2]
Մահացած է 8 Յուլիս 1983(1983-07-08)[2] (68 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Խորհրդային Միութիւն[2]
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն և  Խորհրդային Միութիւն
Ազգութիւն Հայ[2]
Ուսումնավայր Երեւանի Պետական Համալսարանի Իրաւաբանական Կաճառ[1] և Ռուսիոյ Արտաքին Գործոց Նախարարութեան Դիւանագիտական Ակադեմիա ...[1]
Կոչում փրոֆէսոր[2]
Մասնագիտութիւն իրաւաբան և համալսարանի դասախօս
Աշխատավայր ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարություն?[1] և Երեւանի Պետական Համալսարան[1][2]
Կուսակցութիւն Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1]

Աղասի Ա. Եսայեան (25 Օգոստոս 1914(1914-08-25)[1] կամ 25 Օգոստոս (7 Սեպտեմբեր) 1914[2], Շամախյան, Ղազախի գավառ, Ելիզավետպոլ Նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 8 Յուլիս 1983(1983-07-08)[2], Երեւան, Խորհրդային Միութիւն[2]), իրաւաբան։

Աղասի Արշակի Եսայեան ծնած է Շամախեան, 1914-ի Օգոստոս 25-ին: Բարձրագոյն ուսումր ստացած է Երեւանի Պետական Համալսարանէն, որուն Իրաւաբանական Բաժանմունքի դասընթացքը կ'աւարտէ 1943 թ.-ին:1941 թ.-ին ան նաեւ կ՚աւարտէ Մոսկուայի Բարձրագոյն Դիւանագիտական Դպրոցի ընթացքը:1962 թ.-ին Մոսկուայի մէջ պաշտպանելէ ետք «Հայկական ՍՍՀ-ի Կազմաւորումն ու Նրա Միջազգային Ւրաւական Պրակտիկան» խորագրով աւարտաճառը, Ա. Եսայեան կը ստանայ իր աւարտական Գիտութիւններու Դոկտորական աստիճանը:1947-1951 թթ. ան կը պաշտօնավարէ նախ Խորhրդային Միութեան եւ ապա Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան մէջ։ 1949 թ.-էն սկսեալ Երեւանի Պետական Համալսարանին մէջ կը կոչուի դասախօսական պաշտօնի, ուր միաժամանակ կր ստանձնէ վարչական տարբեր պաշտօններ:1964 թ.-ին ան կ'արժանանայ փրոֆէսէօրի կոչումին:1957-1965 թթ. Ա. Եսայեան կը վարէ Երեւանի Պետական Համալսարանի Իրաւաբանական Բաժանմունքի պատասխանատու վարիչի պաչտօնը: 1963-1970 թթ. կը վարէ Պետութեան եւ Իրաւունքի Տեսութեան ու Պատմութեան Ամպիոնի վարիչի պաչտօնր: Իսկ 1971 թ.-էն սկսեալ' Պետական իրաւունքի, Սովետական Շինարարութեան եւ Միջազգային Ւրաւունքի Ամպիոնի վարիչի պաշտօնը:

Ա. Եսայեանի գրիչին կը պատկանի իրաւունքի պատմութեան նուիրուած շուրջ քառասուն գիտական աշխատասիրութիւններ: Առանձին hատորներով լոյս տեսած են իր ուսումնասիրпւթիւնները.-

  • ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԵՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՒԱՆԱԳՒՏՈՒԹԻՒՆԸ (Երեւան,1967)
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻ­ՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱԻԱԿԱՆ ԳՐՈՒԹՒՒՆԸ,1920-1922 ԹԹ. (Երեւան,1967),
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՒ ԱՐՏԱՔԻՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹՒՒՆՆԵՐԻ ՄԱՐ­ՄԻՆՆԵՐ (Երեւան,1968),
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՒՈԻՆՔԻ ԴԱՍԸՆԹԱՑ (Ա. Հտր., Երեւան,1971, Բ. Հտր., 973),
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՒՈՒՆՔ, (Երեւան,1983) :

Ա. Եսայեան կը մահանայ 1983թ.-ի Յռւլիսի 8—ին, Երեւան:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Ով ով է. հայեր / խմբ. Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։ 
Այս յօդուածի կամ անոր մէջ որոշակի յատուածի սկզբանական տարբերակը վերցուած է «Հայկական Հարց» Հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։