Ահարոն Տատուրեան
| Ահարոն Տատուրեան | |
|---|---|
| Ծննդեան անուն | Ահարոն Ստեփանի Տատուրեան |
| Նաեւ յայտնի է իբրեւ | Ահարոն |
| Ծնած է | 19 Սեպտեմբեր 1887 |
| Ծննդավայր | Քոճաէլի, Օսմանեան Կայսրութիւն |
| Մահացած է | 31 Յունուար 1965 (77 տարեկանին) |
| Մահուան վայր | Մոնմորանսի, Վալ տ՛Ուազ |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Մուրատ-Ռափայէլեան Վարժարան և Շարլզ Համալսարան, Փրակի մէջ |
| Մասնագիտութիւն | բանաստեղծ, ուսուցիչ և գրագէտ |
| Աշխատավայր | Դպրոցասէր Տիկնանց Վարժարան, Անդաստան, Արեւմուտք և Մեհեան |
Ահարոն Տատուրեան (19 Սեպտեմբեր 1887, Քոճաէլի, Օսմանեան Կայսրութիւն - 31 Յունուար 1965, Մոնմորանսի, Վալ տ՛Ուազ), արեւմտահայ բանաստեղծ։
Ծնած է Պոլիս։ Ուսումը ստացած է Պոլսոյ (Գատըգիւղ) Մխիթարեան վարժարանին մէջ (1904-1907), ապա Վենետիկի Մխիթարեան վարժարաններուն մէջ։ 1908-ին դառնալով Պոլիս՝ մասնակցած է գրական շարժումին ու բանաստեղծութիւններով աշխատակցած «Ազդակ» եւ «Ազատամարտ» թերթերուն, ապա գործակցած է Զարեան-Օշական-Վարուժան խմբակին կողմէ նախաձեռնուած «Մեհեան» թերթին։ 1915-ին աքսորուած է։ 1919-ին վերադարձած է Պոլիս եւ քանի մը տարի կրկին հոն ապրելով՝ դարձեալ զբաղած է ուսուցչութեամբ։
1922-ին վերջնականապէս մեկնած է Պոլիսէն եւ Փրակայի համալսարանին մէջ հետեւած՝ գրականութեան (1923-1928)։ Ապա անցած է Փարիզ, ուր շարունակած է ուսուցչական գործով զբաղիլ։ 1938-ին սկսած է հրատարակել իր բանաստեղծութիւնները առանձին հատորներով։
Աղբիւր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ Կեանք եւ Գրականութիւն, Յարութիւն Քիւրքճեան, երկրորդական բաժին Ա. տարի, էջ 235:
- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 142–143. — ISBN 978-2-905686-93-0