Ալվար Կուլսթրանտ
| Ալվար Կուլսթրանտ շուէտ.՝ Allvar Gullstrand[1] | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 5 Յունիս 1862[2][3][1][…] |
| Ծննդավայր | Landskrona Parish[2][1] |
| Մահացած է | 28 Յուլիս 1930[4][2][3][…] (68 տարեկանին) |
| Մահուան վայր | Օսկար, Շուէտ[2][5] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | շուէտերէն |
| Ուսումնավայր | Ուփսալայի Համալսարան |
| Մասնագիտութիւն | ակնաբոյժ, բժիշկ և համալսարանի դասախօս |
| Աշխատավայր | Ուփսալայի Համալսարան |
| Անդամութիւն | Շուէտի գիտութիւններու արքայական կաճառ, Գյոթեբորգի գիտությունների և գրականության թագավորական ակադեմիա?, Finnish Society of Sciences and Letters? և Պրուսիոյ գիտութիւններու արքայական կաճառ |
Ալվար Կուլսթրանտ (5 Յունիս 1862[2][3][1][…], Landskrona Parish[2][1] - 28 Յուլիս 1930[4][2][3][…], Օսկար, Շուէտ[2][5]) եղած է շուէտացի ակնաբան եւ օփթիքագէտ:
Կենսագրություն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ալվար Կուլսթրանտը 1894–1927 եղած է Ուփսալայի Համալսարանի ակնաբուժութեան եւ օփթիքագիտութեան փրոֆեսոր: Ան օփթիքական տեսարանները եւ աչքին ներսին լոյսի բեկումները ուսուցանելու համար բնագիտական թուագիտական մեթոտները կիրառած է: Սա աշխատանքին համար ան 1911-ին Բնագիտութեան եւ բժշկութեան բնագաւառի Նոպէլեան Մրցանակի արժանացած է:
Կուլսթրանտը նաեւ յայտնի է ասթիկմաթիզմի ուսումնասիրութիւնով[6] եւ ակնադիտակի (ophthalmoscope) եւ շտկող ոսպնեակներու կիրառումով աչքի վրայէն քաթարաքթի հեռացման համար:
Ան 1905-ին Շուէտի թագաւորական գիտութիւններու աքատեմիոյ անդամ ընտրուած եղած է եւ կը մտնէր Աքատեմիոյ բնագիտական մրցանակի կոմիտէի մէջ։ Կոմիտէի անդամ ըլլալուն ատենը ան օգտագործած է իր դիրքը արգելափակելու համար Ալպերթ Այնշթայնը յարաբերականութեան տեսութեան համար Նոպէլեան Մրցանակ շնորհելը:[7]
Կուլսթրանտը ամուսնացած էր Սիկնի Պրէյտհոլցին (Signe Breitholtz, 1862–1946) հետ եւ մահացած է Սթոքհոլմ, թաղուած է Նորրա պեկրավնինկսփլաթսէն գերեզմանատանը:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 Landskrona stadsförsamlings kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/LLA/13241/C I/12 (1862-1876), bildid: 00118719_00020, sida 16
- 1 2 3 4 5 6 7 8 Allvar Gullstrand — 1917.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 Гульстранд Альвар // Большая советская энциклопедия: [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Oscars kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/SSA/6025/F I/5 (1928-1934), bildid: 00030173_00087, sida 80
- ↑ Gullstrand, Allvar (1890) Skand. Arch. f. Physiol.; and (1901) Arch. f. Ophth., 53, pp. 2, 185.
- ↑ Ravin James G. (1999)։ «Gullstrand, Einstein, and the Nobel Prize»։ Arch Ophthalmol 117 (5): 670–672։ doi:10.1001/archopht.117.5.670
| ||||||||||