Վանուաթու
Վանուաթու | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կը ներառնէ | Malampa?, Penama?, Sanma?, Շեֆա?, Tafea? եւ Torba? | ||||
Պետական լեզու | Bislama?, Ֆրանսերէն եւ անգլերէն | ||||
Մայրաքաղաք | Պորտ Վիլա? | ||||
Օրէնսդիր մարմին | Parliament of Vanuatu? | ||||
Երկրի ղեկավար | Nikenike Vurobaravu? | ||||
Կառավարութեան ղեկավար | Bob Loughman? | ||||
Ազգաբնակչութիւն | 300 019 մարդ (2020)[1] | ||||
Օրհներգ | Yumi, Yumi? | ||||
Կարգախօս | Long God yumi stanap, In God we stand, С Бог удържаме եւ Safwn Gyda Duw | ||||
Հիմնադրուած է | 30 Յուլիս 1980 թ. | ||||
Արժոյթ |
Վատու? | ||||
Ժամային համակարգ | UTC+11 եւ Pacific/Efate?[2] | ||||
Հեռաձայնային համակարգ | +678 | ||||
Համացանցի յղում | .vu? | ||||
Մարդկային ներուժի զարգացման թիւ | 0,607[3] | ||||
gov.vu(անգլերէն) |
Վանուաթու, պաշտօնապէս Վանուաթուի Հանրապետութիւնը, Խաղաղական Ովկիանոսեան պետութիւն է Մելանեզիայի մէջ։ Երկիրին տարածքը՝ 12,190քմ. ք.[4], բնակչութիւնը՝ 320,608[5] Հիւսիսէն կը սահմանէ Սողոմոնեան կղզիներուն, արեւմուտքէն՝ Աւստրալիայի տնտեսական գօտին, հարաւ-արեւմուտքէն՝ Նոր Գալետոնիայի տարածքային ջուրերուն եւ հիւսիսէն՝ Ֆիճիի տարածքային ջրերուն։
Կլիման արեւադարձային է, տարածուած են մշտադալար արեւադարձային անտառները, հարաւը՝ սավաննաները։ Արժէքաւոր ծառերէն են կաուրին եւ սանտալենին։ Կենդանական աշխարհն աղքատ է, շատ են թռչունները։
Վանուաթուն կը բնակուեր մելանեզիացիներու կողմէ: Առաջին եւրոպացին որ հասաւ կղզիներուն փորթուկալցի ծովագնաց Ֆերնանտեզ տէ Գիրոսն էր 1606-ին: 1906 թուականէն երկիրը Մեծ Պրիթանիոյ եւ Ֆրանսայի համատեղ կառավարման տակ կը գտնուեր, մինչեւ 1980 երբ ստացաւ անկախութիւնը:
Բնակչութեան 90%-ը մելանեզացիներ են, կան նաեւ բոլինեզացիներ, եւրոպացիներ, չինացիներ եւ այլն։ Տնտեսութեան հիմքը գիւղատնտեսութիւնն է։ Այստեղ կը մշակուին արմաւենի, յամս, տարո, ադամաթուզ, կակաւոն, սրճենի։ Կը զբաղուին ձկնորսութեամբ։ Կան պահածոներու, ձկնավերամշակման, շինանիւթերու արդիւնաբերութեան ձեռնարկութիւններ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 2020 National Population and Housing Census - Basic Tables Report, Volume 1, Version 2 — Vanuatu National Statistics Office.
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/australasia
- ↑ Human Development Report — Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, 2022.
- ↑ «Land area (sq. km) - Vanuatu | Data»։ data.worldbank.org։ արտագրուած է՝ 2022-04-15
- ↑ «Vanuatu Population (2022) - Worldometer»։ www.worldometers.info (անգլերեն)։ արտագրուած է՝ 2022-04-15