Լեւիթա
Կղզի | |
---|---|
Լեւիթա | |
Λέβιθα | |
Լեւիթա | |
Երկիր | Յունաստան, էգէական ծով |
Շրջան | Տոտեքանիսա |
Տարածութիւն | 9,121 քմ² |
Բնակչութիւն |
0 մարդ (2011), 5 մարդ (2021), 9 մարդ (2001), 8 մարդ (1951)[1] |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Լեւիթա (յուն․՝ Λέβιθα), Էգէականի կղզի, Տոտեքանիսա, Յունաստան։ Կը գտնուի Տոտեքանիսայի եւ Քիքլատեսի միջեւ, Ամորղոսէն 8 ծովային մղոն հեռու եւ Քինարոսէն՝ 6 ծ․մ․։
Հակիրճ տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լեւիթա Լերոսի քաղաքապետութեան մաս կը կազմէ։ Տարածութիւնն է 9,121 քլ․² եւ ծովեզրն է 34 քլ․։ Բնակչութեան թիւն է 5 (Քամպոսու ընտանիք)։ Քամպոսու ընտանիքը հոգ կը տանի կղզիին բնակավայրերուն, անասուններ կը բուծանէ եւ փոքրիկ ճաշարան մը («թաւերնա» ταβέρνα) կը պահէ փոքր զբօսանաւերով կղզին այցելով զբօսաշրջիկներուն համար։
Կղզին ունի երիզաձեւ ծովափներ, որոնք ֆիորտներու (fjord, fiord) կը նմանին եւ ապահով ծովախորշեր են շրջանէն անցնող նաւերուն համար։
Հոկտեմբեր 1943-ին տեղի կ՛ ունենայ Բրիտանական բանակի Նորզիլանտացի ֆէտայիներուն (գոմանտօ) եւ կղզիին վրայ տեղակայուած գերմանական պահակագունդին միջեւ բախտորոշ կռիւը։
Հնագիտական յայտնաբերում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յունիս 2019-ին, Լեւիթայի բացերը հնագէտներ կը յայտնաբերեն 2000 տարուայ նաւաբեկութիւն մը։ Նաւակոծութեան գտնուած իրերուն հետ միասին, յայտնաբերուած են նաեւ որձաքարէ հսկայ խարիսխ ձող մը (Ք․Ա․ 6-րդ դար) եւ Հելենիստական շրջանի Պտողեմէոսեան Թագաւորութեան ամֆորէա մը (Ք․Ա․ 3-րդ դար)։ Ըստ հնագէտներուն, 400 քիլօ կշռող որձաքարէ հսկայ խարիսխի ձողը կը վկայէ թէ հսկայական մեծութեամբ նաւու մը համար գործածուած է։
Բնապահպանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լեւիթա Քինարոս կղզիակին եւ Ամորղոսի հիւսիսային մասին հետ յայտարարուած են NATURA 2000 Բնապահպանման շրջան․ բազէ (Falco eleonorae տեսակ) եւ Էգէականի ճայ (αιγαιόγλαρος) թռչուններուն համար։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ http://dlib.statistics.gr/portal/page/portal/ESYE/showdetails?p_id=10095559&p_derive=book&p_topic=10007862
- ↑ Հարաւային էգէականի Շրջանային Միաւոր(յունարէն)
- ↑ Յունաստանի 2011-ի մարդահամար(յունարէն)
- ↑ Պտոյտ դէպի Լեւիթա(յունարէն)
- ↑ Լեւիթայի կռիւը(յունարէն)
- ↑ 2000 տարուայ նաւաբեկումի յայտնաբերում Էգէականի մէջ(անգլերէն)
- ↑ Ք․Ա․ 6-րդ դարու նաւաբեկումի յայատնաբերում Լեւիթային բացերը(անգլերէն)