Օֆէլիա Համբարձումեան
Օֆէլիա Համբարձումեան |
---|
Օֆէլիա Կարապետ Համբարձումեան (9 Յունուար 1925[2][3], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[2][3] - 13 Յունիս 2016[1], Երեւան, Հայաստան[4]), հայ երգչուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արդիստուհի (1959)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Շատ փոքր տարիքէն մասնակցած է պիոներ-դպրոցականներու քաղաքային պալատի ժողովրդական նուագարաններու անսամպլի աշխատանքներուն` իր զրնգուն ձայնով գերելով ունկնդիրները։ Ականաոր երգչուհի Արաքսիա Գիւլզադեանը կը պատմեր, որ առաջին անձերէն մեկը ինքն է որ լսած է շնորհալի դպրոցականին, եւ մօտեցած ու գովասանքի խօսքեր ըսած է անոր, իսկ հետո հորդորած է անոր , որ ստանայ երաժշտական կրթութիւն եւ ոտք դնէ երգի արհեստավարժ բնագաւառ։ Ապագայ երգչուհին ուսանած եւ աւաարտած է Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարանն ու հրաւիրուած է ռատիոյի ժողովրդական նուագարաններու անսամպլը` ուր ամբողջ կեանքը ապրելով այստեղ, իր ամբողջ կեանքը նուիրելով Արամ Մերանգուլեանի գլխաւորած անսամբպին, որը միշտ հաւատարիմ մնաց է հայ աշուղական, ժողովրդական երգարուեստին, նպաստած կոմպոզիտորական երգի ստեղծումին եւ տարածումին։ 1944 թուականէն՝ հեռուստատեսութեան եւ ռատիոյի ժողովրդական գործիքներու անսամպլի մեներգչուհին էր։
Երգեցողութիւնը առանձնացուցած է խոր արտայայտութեամբ, ազգային վառ երանգաւորումով։ Երգացանկը ընդգրկած է հիմնական հայ ժողովրդական, գուսանական եւ աշուղական, ինչպես նաեւ՝ կոմպոզիտորական երգեր։ Երգչուհիի ստեղծագործութեան մեջ առաջնային տեղ գրաւուած են գրաւել գրաւոգա Սայեաթ-Նովայի ստեղծագործութիւնները` «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» եւ այլն։ Երգած է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերը։ անոր ստեղծագործական թռիչքներուն կապակցուած էր աշուղներ Հավասու, Աշոտի եւ Շահենի ստեղծագործութիւները, որոնցմէ շատերու առաջին կատարողը ինքը եղաւ` իր կատարումները ուղեցույց դարձնելով բոլոր երգիչ-երգչուհիներուն համար։ Աշուղ Աշոտը խոստուանած է, որ «Օջախում», «Դու ծաղկավար Զանգեզուրի» եւ մի շարք ուրիշ երգեր հորինած է յատկապէս Օֆա Համբարձումեանի համար։ Շահէնն ալ իր «Էլինար» պոեմը գրած Օֆէլիա Համբարձումեանի համար` ամեն ինչ կառուցելով երգչուհիին ձայնական իւրահատկություններուն վրայ։ Շատ երգչուհիներ եւ անգամ երգիչներ կատարեցին «Օջախում» երգը, սակայն Համբարձումեանի կատարումը մնաց անգերազանցելի։ Անգերազանցելի մնացին նաեւ Ավետիք Իսահակեանի բանաստեղծութիւններու հիման վրայ գրուած շարք մը երգերու կատարումները, որոնց մէջ ակնառու դարձաւ բանաստեղծական սյուժեի ներքին ողբերգականութիւնը։
Համերգներով հանդես է եկած ԱՊՀ քաղաքներու, արտասահմանեան հայաբնակ վայրերը (Լիբանան, Սուրիա, Եգիպտոս, Ֆրանսա, ԱՄՆ)։ 21-րդ դարում բեմում այլեւս հանդես չի եկել։
Մահացած է 2016 թուական յունիսի 13-ին, 91 տարեկան հասակին[4]։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ՀԽՍՀ ժողովրդական արդիստ, 1959
- 2011 թ. հայ երգարվեստին մէջ ունեցած մեծագոյն ծառայութիւններուն համար արժանացած է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանին[5]։
Ծանոթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Կյանքից հեռացել է երգչուհի Օֆելյա Համբարձումյանը
- ↑ 2,0 2,1 2,2 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,0 3,1 3,2 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 611.
- ↑ 4,0 4,1 «Մահացել է Օֆելյա Համբարձումյանը»։ արտագրուած է՝ հունիսի 13, 2016
- ↑ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրելու մասին[permanent dead link]
|
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մասը վերցուած է Հայկական համառօտ հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի մէջ։ |