Քոլարես (Սինթրա)
Քաղաքային թեմ (freguesia) | |
---|---|
Քոլարես | |
Colares | |
Ազենհաս տօ Մառ, Քոլարես | |
Երկիր | Փորթուկալ |
Երկրամաս | Սինթրա, Փորթուկալ |
Տարածութիւն | 33,07 քմ² |
ԲԾՄ | 89 մեթր |
Բնակչութիւն | 7 628 մարդ |
Կը գտնուի ափին | Ատլանտեան ովկիանոս |
Ժամային գօտի | UTC+0 |
Հեռախօսային ցուցանիշ | 219 |
Փոստային ցուցանիշ | 2710 |
Սուրբ բարեխօս | Ս. Կոյս Մարիամ Աստուածամայր |
Պաշտօնական կայքէջ | jf-colares.pt |
Քոլարես (փորթուկալերէն`Colares), քաղաքային թեմ (freguesia), Սինթրա, Փորթուկալ։
Ընդհանուր տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Համայնքը կը գտնուի Փորթուկալի արեւմտեան ծայրագոյն ծովեզրին եւ Եւրոպայի արեւմտեան ծայրակէտին․ Քապօ տա Ղոքա կամ Քապօ տա Ռոքա (Cabo da Roca)։ Կ՛ ընդգրկէ Ալմոսաժենէ, Աթալէա, Ազենհաս տօ Մառ, Ազոյիա, Քոլարես, Էուկարիա, Ճիկարոս, Միւսիֆալ, Փենետօ, Փռայա տաս Մասուս եւ Ուլկէյռա։ Լիզպոնի օդակայանէն 30 քլ․ հեռու է։
Տարածութիւնն է 33․37 քլ², իսկ բնակչութեան թիւն է 7 628։
Պատմական ակնարկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քոլարես, հնադարէն եղած է բնակավայր։ Մասուզ Maçãs գետաբերանին մօտ հռոմէացիներու տիրապետութեան ժամանակաշրջանէն գտնուած արձանագրութիւնը SOLI ET LUNAE CESTIVIUS ACIDIVIS PERENNIS LEG. AVG. PR. PR. PROVINCIAE LUSITANAE Քոլարեսի ճարտարապետութիւնը կը ցոլացնէ։
ԺԲ․ դարասկիզբին (1108)՝ Նորվեկեան Խաչակրութեան շրջանին, քանի մը ամսուան համար շրջանը կ՛ իյնայ Նորվեկիոյ Սիկըրտ Ա․ Մակնուսըն թագաւորին գերիշխանութեան տակ։ 1147-ին, Փորթուկալի առաջին թագաւոր Ալֆոնսօ Էնրիքեսի օրով, Քոլարես մաս կը կազմէ Փորթուկալի թագաւորութեան մինչեւ 1385։ Կը դառնայ կարեւոր կեդրոն երբ թագաւորներէն կը ստանայ քանիցս «ֆորալ» foral թագաւորական գիրը*։
Ֆորալ (Foral կամ Carta de Foral), Փորթուկալիոյ թագաւորներու գիր (ԺԲ․ - ԺԶ․ դարեր)․ նպատակն էր Խորհուրդի մը ստեղծումը, որպէսզի հսկէ վարչութիւնը, սահմանները եւ առանձնաշնորհումները։
1801-ին Քոլարես քաղաքապետութիւնը ունի 1 930 բնակիչ, իսկ 1849-ին՝ 3 341։ 1855-ին Քոլարես կ՛ ընդգրկուի Սինթրա քաղաքապետութեան մէջ իբրեւ համայնք։
Գիւղատնտեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Այգեգործութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Որթատունկերը աւազին կը մշակուին Colares DOC 50 լծվար տարածութեան մէջ։ 1940-ական թուականներուն այգեստանը 2․500 լծվար տարածութիւն էր եւ 1934 - 1994 միայն համայնքին ընկերակցութեան արտօնուած էր գործածել Colares անունը։
«Ֆիլոքսերա» Phylloxera խաղողի որդը աւազին վրայ չ՛ապրիր, այդ պատճառով Քոլարեսի այգիները, Եւրոպայի հազուագիւտ որթատունկերէն են որ չեն պատուաստուիր։
Գինեգործութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կարմիր գինին կ՛ արտադրուի մշակուած որթատունկերու 75%-էն՝ Ռամիսքօ տեսակէն Ramisco։ Ճերմակ գինին Մալվազիա malvasia խաղողի տեսակին տեղական մէկ զանազանակէն կ՛ արտադրուի։
Տեսարժան վայրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
«Անտա տէ Ատրենունես» նախապատմական յուշարձան
-
Փրեա տաս Մասուս (Praia das Maçãs) նախապատմական յուշարձան
-
Santo André de Almoçageme հռոմէական բնակավայր, Գ․ - Ե․ դար
-
Almoçageme աղբիւր
-
Gomes da Silva թատերասրահ
-
Nossa Senhora da Graça եկեղեցի, Almoçageme
-
Քապօ տա Ռոքա (Cabo da Roca) հրուանդան
-
Քոլարես տեղական գինիին գործարանը
-
Քափուչինոներուն վանքը
-
Ճամբայ մը
-
Քոլարես
-
Փենետօ
-
Փրեա տէ Ատրակա
-
Փրեա տա Ուրսա
-
Փրեա Կրանտէ
-
Փրեա Կրանտէ
-
Քինթօ տօ Վինակրէ, գետ, Քոլարես
-
Փինինհա սրբարան
[1][2][3][4][5] [6] [7] [8] [9]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Քոլարես եւ իւրայատուկ գինին(անգլերէն)
- ↑ Քոլարես (անգլերէն)
- ↑ Փորթուկալի վարչական բաժանումներ
- ↑ Դէպի Քոլարես(անգլերէն)
- ↑ Քոլարես, այգիներ(անգլերէն)
- ↑ Քոլարեսի այգիները, պատմական անդրադարձ(սպան․)
- ↑ Քոլարես, քարտէս(անգլերէն)
- ↑ Քոլարես տեսարժան վայրեր(անգլերէն)
- ↑ Քոլարես, հոն ուր աւազին կ՛ աճին որթատունկերը(անգլերէն)
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ալֆոնսօ Էնրիքես (յունարէն)
- Իպերական թերակղզին
- Նորբեկեան խաչակրութիւն (անգլերէն)
- Ramisco(անգլերէն)
- Malvasia(անգլերէն)