Քէա
Կղզի | |
---|---|
Քէա | |
![]() | |
Երկիր |
![]() |
Տարածութիւն | 132 քմ² |
ԲԾՄ | 560 մեթր |
Բնակչութիւն | 2394 մարդ (2021)[1] |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով եւ Kea Channel? |
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 |
Փոստային ցուցանիշ | 840 02 |
Քէա կամ Ծիա (յուն․՝ Κέα), Էգէական Ծովուն Քիքլատես կղզեխումբին հիւսիս-արեւմտեան կողմը գտնուող կղզի, Յունաստան։ Մեծութեամբ Քիքլատեսի 6-րդ կղզին է, իսկ բնակչութեան թիւով՝ 10-րդը։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Կղզիին տարածութիւնն է 131,693 քռ․քլ․ իսկ ծովեզրը՝ 88 քլ․։ Ամենաբարձր լեռն է Փրոֆիթիս Իլիաս 568 մ․։ Կղզին ունի Միջերկրական ծովուն ամենամեծ բնական նաւահանգիստներէն՝ խորշերէն, Այիու Նիքոլաու ծոցը։
Կղզիին տարածքին յայտնաբերուած են Նոր Քարի դարէն բնակավայրեր (Ք․Ա․ 4-րդ հազարամեակ), ինչպէս օրինակ՝ Քեֆալա բնակավայր, կղզիին հիւսիս-արեւմտեան մաս։ Քէա Մինոասեան քաղաքակրթութեան (Ք․Ա․ 1600 – 1400) կեդրոններէն մէկը եղած է։ Այդ կը փաստէ յայտնաբերուած հնագոյն բնակավայրը՝ Այիա Իրինի։


Հնագիտական պեղումներէն գտնուած են դրամներ (Ք․Ա․ 3-րդ դար), որոնք կը պատկերացնեն շուներ եւ ճառագայթող աստղեր․ կը փաստեն բնակիչներուն հաւատքը Սիրիոյին*։
Սիրիօ․ Քէայի բնակիչները կը հաւատային Տիաս եւ Սիրիօ աստուածներուն եւ մատաղ կը մատուցանէին, յոյսով թէ ամառուան եղանակներուն զեփիւռ պիտի փչէ։
Ժողովրդագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ըստ 2011-ի մարդահամարին, բնակչութեան թիւն է 2 455։ Կղզիին մայրաքաղաքն է Իուլիտա կամ՝ Հորա։ Նաւահանգիստն է Քորիսիա կամ՝ Լիվատի։ Կը գործեն 3 մանկապարտէզ, նախակրթարան, միջնակարգ եւ երկրորդական դպրոցներ։
Մաքրոնիսոս
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մաքրոնիսոս վարչականօրէն կը պատկանի Քէա կղզիին։ Բնակիչներ չունի, միայն քանի մը հովիւներ իրենց հօտերով եւ նախիրներով ըստ եղանակի հոն կը գտնուին։
Կղզիին վայրերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հանդարտ կղզի, գեղեցիկ ծովափներով։ Աթենացիները զայն կը նախընտրեն, որովհետեւ Աթէնքին մօտ է։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Քէային առիւծը, (Ք․Ա․6-րդ դար)
-
Աթինա աստուածուհիին նուիրուած տաճար
-
Իուլիտա
-
Քորիսիա
-
Ծովափներ
-
Քունտուրոս
-
Իալիսքարի
-
Իուլիտա
-
իուլիտա
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Store norske leksikon — 1978. — ISSN 2464-1480
- ↑ «Քափոտիսթրիաքօ համալսարան․ Քէա, Աթէնք, Սեպտեմբեր 2017(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-01-29-ին։ արտագրուած է՝ 2022-01-29
- ↑ Քէայի մասին(յունարէն)
- ↑ Քէա (յունարէն)
- ↑ Սիրիոս(անգլերէն)
- ↑ Քէա․ գաղտնի ծովափները(անգլերէն)
- ↑ 2011-ի Էգէականի կղզիներու մարդահամար(յունարէն)