Փօլ Պաղտատլեան
| Փօլ Պաղտատլեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 10 Յուլիս 1953 |
| Ծննդավայր | Հալէպ, Սուրիա |
| Մահացած է | 28 Յունիս 2011 (57 տարեկանին) |
| Մահուան վայր | Կլենտէյլ, Լոս Անճելըս շրջան, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Քաղաքացիութիւն |
|
| Տեսակ | ժողովրդական երաժշտութիւն, փոփ երաժշտութիւն, ռապիզ և Ռեպեթիքօ |
| Մասնագիտութիւն | դաշնակահար և երգիչ |
| Կայքէջ | paulbaghdadlian.com |
Փօլ Պաղտատլեան (10 Յուլիս 1953, Հալէպ, Սուրիա - 28 Յունիս 2011, Կլենտէյլ, Լոս Անճելըս շրջան, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), հայ երգիչ։
Պաղտատլեան ծնած է 1953 թուականին Հալէպ: Մանուկ տարիքին կը կորսնցնէ իր մայրը եւ 70-ականներուն կը փոխադրուի Պէյրութ:
Պաղտատլեանի կեանքին մէջ կարեւոր փուլ մը սկիզբ կ'առնէ, երբ կը ծանօթանայ երգիչ՝ Յարութ Փամպուքճեանին հետ: Այնուհետեւ Պէյրութի մէջ հանդէս կու գայ տասնեակ երգահանդէսներով մինչեւ իր Լոս Անճելըս փոխադրուիլը՝ 1977-ին:
Սփիւռքահայ երգարուեստի մէջ իր յատուկ ոճով եւ ձայնային կարողութիւններով Փօլ կը դառնայ սիրուած եւ ճանչցուած երգիչ մը: Կը համագործակցի ամերիկահայ անուանի երգիչներու հետ եւ կը հրապարակէ ազգային, աշուղական, սիրային եւ գաւառական երգացանկերով հարուստ տասնեակ սկաւառակներ:
Ան քննադատուած է իբրեւ «Ռապիզ» երգի ներկայացուցիչ, բայց հակառակ բոլոր մեղադրանքներուն, ան դարձած է ճանաչելի կ'ըլլայ, ոչ միայն սփիւռքի այլ նաեւ Հայաստանի մէջ:
Կը մահանայ 2011-ին, յետ կարճատեւ հիւանդութեան[1]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Staff Weekly (2011-06-28)։ «Paul Baghdadlian Passes Away (Updated)»։ The Armenian Weekly (en-US)։ արտագրուած է՝ 2020-07-02
Աղբիւր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Հայ երգեր» երգարան։