Փօլ Ուոքըր

Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Դերասան

Փօլ Ուոքըր, ամբողջ անուն ազգանունը՝ Փօլ Ուիլեամ Ուոքըր IV (անգլերէն՝ Paul William Walker IV; անգլերէն՝ Paul Walker, 12 Սեպտեմբեր 1973(1973-09-12)[1][2][3][4][5], Գլենդեյլ, Քալիֆորնիա[6]30 Նոյեմբեր 2013(2013-11-30)[7][8][2][3][4][5], Valencia, Քալիֆորնիա[9]), ամերիկացի դերասան, նախկին մոտլ։

Կինոյին մէջ սկսած է նկարահանուիլ 1986 թուականէն, խաղցած է մոտ 40 գեղարուեստական եւ հեռուստատեսային ֆիլմեր, կը ճանաչուի ձեռք բերել նկարահանւելով Ֆորսաժ ֆիլմին մէջ եւ անոր յաջորդ սերիաներուն մէջ՝ Կրկնակի ֆորսաժ, Ֆորսաժ 4, Ֆորսաժ 5 եւ Ֆորսաժ 6 ֆիլմերուն մէջ, ստացած է 5 տարբեր կինոմրցանակներ, ներկայացած է 8 անգամ, որոնց թիւին մէջ՝ 2 անգամ Ոսկէ ազնւամորի «հակամրցանակի»։ Մահացած է Քալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարիտա քաղաքին մէջ՝ արկածէ[10][11][12]։

Մարզուած է Պրազիլական ջիու-ջիցու մարզաձեւով, ունեցած է այդ մարզաձեւին մէջ դարչնագոյն գոտի[13]։ Ունի մեկ դուստր՝ Միդոու Փէյն։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Փոլ Ուիլյամ Ուոքրը ծնած է 1973 թուականի սեպտեմբեր 12-ին ամերիկեան Կլէնտէլ քաղաքին մէջ, Քալիֆոռնիա նահանգ[14]։ Ան գործարար Փոլ Ուոքր III-ի[15] եւ նախկին մոտլ Շերիլի[16] (նրանք ամուսնալուծուած են 2004 թուականին) աւագ որդին է։ Փոլն ունի երկու կրտսեր եղբայրներ՝ Կոդի Բիւ եւ Կալէբ, եւ երկու կրտսեր քոյրեր՝ Էշլի եւ Էմի[17]։ Ուոքրներուն ընտանիքը կը դաւանայ մորմոնութեան[15]։ Դերասանը ունի անգլիական ծագում, ինչպէս նաեւ կան իռլանտական եւ գերմանական արմատներ։[18][19]

Փոլի դերասանական ասպարէզը սկսած է վաղ մանկութիւնէն, 1975 թուականին, «Pampers Diapers» մանկական տակդիրներու հեռուստատեսային գուազդին մէջէն[20]։ Մեծնալով, ան շարունակէց նկարահանւիլ տարբեր հեռուստատեսային ծրագիրներու մէջ եւ գուազդային հոլովակներու մէջ։ Կինոյին մէջ իր առաջին դերը Ուոքրը խաղցած է տասներեք տարեկանին՝ «Հրեշը պահարանից» («Monster In The Closet») կատակերգական սարսափ ֆիլմին մէջ։ Այնուհետեւ կը հետեւին այլ դերեր ինչպէս կինոյին մէջ, այնպէս հեռուստատեսային սերիալներուն մէջ («Չարլզը պատասխանատու է» («Charles In Charge»), «Ո՞վ է տան տերը» («Who’s The Boss?»), «Երիտասարդ եւ հանդուգն» («The Young & The Restless»))։ Բացի դերասանական աշխատանքներէ, Փոլը ակտիֆորեն կը զբաղի մարզանքով եւ կը մասնակցի տարբեր մրցաշարգներու։

1991 թուականին աւարտելով Քրիստոնեական դպրոցը[21][22] Սան Վէլիի մէջ, Քալիֆոռնիա, Ուոքրը կը որոշէ զբաղիլ ծովային կենսաբանութեան հետազոտութեամբ[23] եւ կ'ընդունուի Քալիֆոռնիայի քոլէճ։ Սակայն դերասանական արւեստի նկատմամբ սէրը կը գերադասուի կենսաբանութեամբ զբաղուելով։

Ասպարէզ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ասպարէզի սկիզբ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1994 թուականին Ուոքրը կը նկարահանուի «Թեմի եւ Թի Ռեքս» («Tammy & The T-Rex») ֆիլմին մէջ, այն ժամանակ դեռեւս անհայտ Դենիզ Ռիչարդսին հետ։ Երիտասարդ դերասանի յաջորդ դերակատարումը 1998 թուականի «Դիմավորեք Դիդլներին» («Meet The Deedles») ֆիլմին մէջ կ'ըլլայ, Mighty Mighty Bosstones-ի մոտ երգ-սաունդթրէք «Wrong Thing Right Then»-ի հոլովակին մէջ։ Նոյն թուականին դերասանը կը ստանայ իր յաջորդ դէրը, դառնալով Ռիզ Ուիզերսփունի կերպարի կրքերու օբյեկտը «Պլեզանտվիլ» («Pleasantville») ֆիլմին մէջ։ Չնայած կինոնկարը ձախողուի վարձոյթով, քննադատները այն վատը չեն ընդունէր, գնահատելով դերասանական աշխատանքները։ Այդ դերը անոր կը ճանաչցնէ բէմիտ վրայ, եւ կինոյին մէջ անոր դերերու ցանկը կը սկսի համրուիլ նոր դերերով։ Յաջորդ, 1999 թուականին, ան կը նկարահանուի բաւականին յաջողակ «Այդ բոլորը ան է» («She’s All That») (Ֆրեդի Պրինց կրտսերի լաւագոյն ընկերոջ փոքրիկ դեր) եւ «Ուսանողական թիմ» («Varsity Blues») (դպրոցական ֆութպոլի դժւարի առօրիայի մասին) ֆիլմերուն մէջ։

Եղած է «S.W.A.T.. Հրեշտակներու քաղաքի հատուկ ջոկատ» ֆիլմի գլխաւոր հերոս Ճիմ Սթրիթի եւ «Ֆանտաստիկ քառիակ» ֆիլմին Ճոնի Շտորմի դերերուն թեկնածուներուն հէտ[18]։ Փորձակվել է Էնակին Սքայուքերի դերի համար, սակայն բավականին տարիքով է եղել նրա համար։ Ըստ դերասանի խոստովանության, դա միակ դերն է, որը նա իրականում շատ էր ցանկանում ստանալ։ «Աստղային պատերազմներ» սագան նրա ամենասիրելին էր[18]։

Յաջողութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Շնորհիվ երիտասարդներու շրջանի իր հանրաճանաչութեան աճին, 2001 թուականին դերասանը երկրորդական դերերու խաղէն կը տեղափոխուի գլխաւոր դերերու։ Իր առաջին գլխաւոր դերը կինոյին մէջ խաղցած է «Ֆորսաժ» («The Fast & The Furious») ֆիլմին մէջ, Վին Տիզլի հէտ։ Շնորհիվ այդ կինոնկարի անսպասելի յաջողութեան, Փոլ Ուոքրը կը դառնայ յայտնի ոչ միայն ԱՄՆ-ի մէջ, վերջնականապէս ամրապնդւելով երիտասարդական կինոյի կուռքային կերպարի կարգավիճակին մէջ։ «Ֆորսաժ» ֆիլմի թողարկումէն ընդամենը երեք ամիս անց կը կայանայ գլխաւոր դերին մէջ Փոլ Ուոքրի մասնակցութեամբ եւս մեկ ֆիլմի առաջնախաղ՝ «Ահա քեզ ուղևորություն» («Joy Ride»), առաջին դերը վախ ժանրի մէջ, որտեղ հիմնականին մէչ կը սկսուի երիտասարդ դերասաններու ասպարէզը։ Այդ կինոնկարին մէջ Ուոքրի խաղընկերները կը դառնան Լիլի Սոբեսկին եւ Սթիվ Զանը։ «People» ամսագիրը 2001 թուականին Ուոքրին ընդգրկում է իր «Աշխարհի ամենագեղեցիկ մարդիկ» ցուցակին մեջ[18]։

Այնուհետեւ կը հետեւի «Ֆորսաժ»-ի շարունակութեանը (արդէն առանց Վին Տիզլի) եւ Ուոքրը կը նկարահանուի ամերիկեան ռեփ երգիչ Լուդաքրիսի «Act A Fool» երգի հոլովակին մէջ։ Այնուհետեւ կը հետեւի դեր Մայքլ Կրայտոնի «Ժամանակի թակարդին մէջ» («Timeline») վէպի էկրանաւորման մէջ (որտէղ նաեւ նկարահանուած է Ճերարդ Բաթլերը), կինոնկարը ջէրմ ընդունելութեան չստանար ինչպէս քննադատներու, այնպէս էլ հանդիսատեսի կողմէն։ 2005 թուականին կը թողարկէ գանձերի որոնման մասին «Բարի գալուստ դրախտ» («Into The Blue») բախտախնդիր-արկածային մարտաֆիլմը (ֆիլմը կը հաւաքէ յաջող դրամագլուխ, իսկ 2009 թուականին կը թողարկվէ ֆիլմի ցածրաբիւջէ շարունակութեանը քիչ յայտնի դերասաններով) Ճէսիկա Ալբայի մասնակցութեամբ, որտէղ Ուոքրը կը փայլի իր լողորդի ունակութիւններով. Փոլը մանուկ ժամանակէն կը զբաղէր սրֆինկով։ Հետաքրքիր է, որ Ալբան եւս ունեցած է նման փորձ՝ երիտասարդ ժամանակ ան խաղցած է «Ֆլիպպեր» սերիալի մէջ։

Ուոքրը իրեն կը դրսեւորէ որպէս դրամատիկական դերասան, դերակատարում ունենալով «Նոել» («Noel», 2004 թուական) ֆիլմին մէջ։ Ըստ սյուժեի, ան կը խաղայ Պենելոպէ Քրուզի փեսացու-ոստիկան, որ Սուրբ Ծննդին մոտ կը հետապնդէ մի ծերունի, վստահ, որ երիտասարդը իր մահացած կնոջ վերամարմնաւորում է։ Ֆիլմին մէջ բազմաթիվ յայտնի դերասաններ կան՝ Սիւզան Սարանդոն եւ Ռոբին Ուիլյամս։

Հետագայ աշխատանքներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հարցազրույց «Ֆորսաժ 5» ֆիլմի դերասանների հետ, 2011 թվական (Դուեյն Ջոնսոն, Լուդաքրիս, Ջորդանա Բրյուստեր, Վին Դիզել և Փոլ Ուոքեր )

Յաջորդ նախագիծը՝ «Փախիր առանց հետադարձ հայացքի» («Running Scared»), Ուոքրին կ'ամրագրէ որպէս հեռանկարային դերասան, որ կը կարողանայ խաղալ ոչ միայն երկրորդական մարտաֆիլմերու մէջ։ Սակայն մռայլ քրեական դրաման, որը կը համեմատուի Կրիմ եղբայրների պատմութեան հետ, քաղաքային հեքիաթի ոգով, նոյնիսկ չի կարողանար փոխհատուցել իր 15-միլիոնանոց բոյտճէն, հաւաքելով ընդամենը $9,3 միլիոն։ Նոյն թուականին թողարկուած Ուոլթ Դիսնէի ստուդիայի «Սպիտակ գերի» («Eight Below») արկածային կինոնկարը, Ուոքրին հետ գլխաւոր դերի մէջ, կը դառնայ վարձոյթի առաջատարը, հաւաքելով $20 միլիոն առաջին իսկ հանգստեան օրերին[24]։

Այնուհետեւ Ուոքրը կը նկարահանուի գլխաւոր դերերու մէջ «Դրախտային նախագիծ» («The Lazarus Project») անկախ ֆիլմին մէջ, որ անմիջապէս կը թողարկուի DVD-ով, 2008 թուականի հոկտեմբեր 21-ին։ Յաջորդ դերը կը հանդիսանայ «Ֆորսաժ» շարքի շարունակութեանը մէջ՝ «Ֆորսաժ 4» («Fast & Furious», որտէղ ան կրկին կ'աշխատի Վին Տիզլի հետ, որ լքած էր ֆիլմին նկարահանումներուն առաջին մասէն հետո[25]։

2010 թուականին կը թողարկուի «Տղաներ-թալանչիներ» («Takers») քրեական տրաման[26], որտէղ Փոլը կը նկարահանուի Մեթ Դիլոնի եւ Հեյդեն Քրիստենսենի հետ։ Կինոնկարն ունի բաւականին դժվար վարձութային ճակատագիր։ Նկարահանումները սկսած էին դեռեւս 2008 թուականի սեպտեմբերէն, սակայն ֆիլմը մէջտէղ եկած է 2010 թուականին։

2011 թուականի գարնան վարձոյթ դուրս կու գայ «Ֆորսաժ 5» («Fast Five») ֆիլմը[27], իսկ երկու տարի անց՝ «Ֆորսաժ 6» («Fast Six»)։ եոթերորդ ֆիլմի նկարահանումները ան չի հասցնէր աւարտել նկարահանումը։[28]

Հետաքրքրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Դերասանը ուներ երկու տուն՝ Հանտինգտոն Բիչի մէջ եւ Սանտա Բարբարայի մէջ, եւ չեսապիկ բեյ ռետրիվեր տեսակի շուն՝ Լապրատոր անունով[15][29], Կովբոյ ձի։ Դերասանը կը պաշտէր սերֆինգը եւ լողափը զբոսանքները, կը հետաքրքրուէր մեքենաներով եւ աֆտոմեխանիկայով։ Կը սիրէր ճանապարհորդել եւ եղած է Հնդկաստան, Ֆիջի, Կոստա Ռիկա, Բրունեյ, Բորնեո[18]։ Ընկերական հարաբերություններ էր պահպանում դերասանուհիներ-զույգեր Կայլի և Կիտոն Թինդալների հետ[18]։

Ուոքրը լրջորեն կը զբաղուէր բրազիլական ջիու-ջիցուով[13]։ Ուներ ծիրանեգոյն գոտի[30], այնուհետեւ՝ նարչնագոյն գոտի։ Կը մարզուէր Ռիկարդո Միլերի ղեկավարութեան տակ, ով իր աշակերտին հետմահու կը պարգեւատրուի սեւ գոտիով[13]։ Ըստ Միլերի խոսքերու, Ուոքրը «միշտ ձգտում էր ցուցադրել ջիու-ջիցուն իր ֆիլմերուն մէջ, կը ցանկանար իր ֆիլմերը օգտագործել որպէս բեմ հենց ջիու-ջիցուի ցուցադրման համար, ան ինծ կ'սէր, որ կը ցանկանայ հանդիսատեսի մոտ յիշուիլ ոչ միայն որպէս աֆտոարշաֆորդ, այլ նաեւ որպէս ջիու-ջիցուի մասնագետ»[13]։

Բացի այդ, Ուոքրը մասնակցութին կ'ունենար «Redline Time Attack» մրցարշաւներու սերիային մէջ, M3 E92 մեքենայով, «AE Performance» խումբին հետ։ Անոր մեքենան կը հովանաւորէր այնպիսի կազմակերպութիւններ, ինչպես «Etnies», «Brembo Brakes», «Ohlins» «Volk», «OS Giken», «Hankook», «Gintani» եւ «Reach Out Worldwide»[31]։

Այլ նախագիծեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Փոլը հայտնուած է երկու երաժշտական հոլովակներու մէջ՝ «Wrong Thing Right Then» (1997 թուական), «Mighty Mighty Bosstones» խումբի երգի հիման վրայ («Դիմաւորեք Դիդլներին» ֆիլմի համար) եւ «Act A Fool», Լուդաքրիսի երգին հիման վրայ («Կրկնակի ֆորսաժ» ֆիլմի համար)[32]։

Դերասանը կը նկարահանուէր հաղորդավարի դերին մէջ սպիտակ շնաձուկերու մասին պատմող «National Geographic»-ի արտադրութեան վավերագրական ֆիլմին մէջ, հաղորդումը եթեր է հեռարձակուած 2010 թուականի յունիսին[33][34]։ Փոլը անց է կացրել 11 օր, նկարահանելով 7 շնաձկան Մեքսիկայի ափամերձ շրջանին մէջ[35]։ Արշավախումբը կը գլխաւորէր Քրիս Ֆիշերը։

2011 թուականի յունուարին կը դառնայ «Coty Prestige» օծանելիքային ընկերութեան «Davidoff Cool Water for Men» հոսքագծի դեմքը, որ կը մեկնարկէ 2011 թուականի յուլիսին[36]:

Բարեգործական ծրագիր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հիշելով իր պատանեկական երազանքները, երբ ան կը ցանկանալ դառնալ ծովային կենսաբան, ինչպէս անոր կուռք Ժակ Կուստոն[35], 2006 թուականին Փոլ Ուոքրը կը միանայ Թրաձկան պաշտպանութեան ֆոնդին[37]։

2010 թուականի մարտին Ուոքրը կ'ուղեւորուի Չիլի, որտէղ օգնութիւնկը ցուցաբերէր երկրաշարժից տուժածներուն, որ տեղի կ'ունենար փետրուար 27-ին եւ կը գնահատուէր 8,8 բալ։ «REACH OUT Worldwide» իր բժշկական կազմակերպութեան հետ միասին դերասանը կը տեղակայուի Մամուլին մէջ, ինչպէս նաեւ կ'այցելէ Իլոկա քաղաք, Կուրանիպէ եւ Պելյուուէ ավաններ, բժիշկներու հետ զբաղելով հիւանդներու պատուաստներով[38]։

Մահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2013 թուականի նոյեմբեր 30-ին, ուղիղ ժամը 15:30-ին (ըստ UTC-8-ի) Ուոքրը եւ իր ընկեր Ռոջեր Ռոդասը կ'այցելեն «Reach Out Worldwide» բարեգործական ֆոնդի միջոցառում Հայան թայֆունը[10][39] զոհերու համար միջոցներ հաւաքելու նպատակով, որը տեղի կ'ունենար վէրջերս Ֆիլիպիններու մէջ։ Ատկէ քիչ անց անոնք կարմիր «Porsche Carrera GT» մեքենայով, որ կը պատկանէր Ռոդասին, կը հեռանան։ Ճանապարհին վարորդը չի կարողանար կառավարել մեքենայի ղեկավարութիւնը եւ մեքենան կը բախի լապտերասեանը եւ կողքին աճած ծառին Վալենցիում, Սանտա Կլարիտա, Քալիֆորնիա եւ անմիջապես հրդեհ կարնէ[10][12][40][41]։

Լոս Անճլսիի շերիֆի բաժանմունքը կը հայտարարէ, որ վարորդը եւ ուղեւորը մահացած են անմիջապէս արկածին վայրը[40][42]։ Առաջինը այդ լուրը կը յաղորդէ «TMZ» ռեսուրսը այն բանից հետո, երբ Ուոքրի հրապարակախոս Էյմ Վան Այդենը կը հաստատէ դերասանին մահը[10]։ Ռոդասը Ուոքրին վաղեմի ընկերն էր եւ օգնած է հիմնադրելու «Reach Out Worldwide» ֆոնտը։ Ան կը հանդիսանայ «Always Evolving»-ի գործադիր տնօրէնը, աֆտոսալոն, տեղակայուած է Վալենցիայի մէջ[43][44]։

Ուոքրի ուղարկաւորութիւնը տեղի ունեցած է 2013 թուականի դեկտեմբեր 14-ին, Կլէնտէլի մէջ (Քալիֆորնիա նահանգ)[45]։

Ֆիլմագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թվական անունուն Բնօրինակ անունուն Դեր
1985-1994 Դպրոցական արձակուրդները «CBS»-ում. Հատուկ թողարկում CBS Schoolbreak Special Դիլլ
1985-1986 Ուղի դեպի երկինք Highway To Heaven Էրիկ Տրևերս/Թոդդ Բրայանտ
1986 Հրեշը պահարանից Monster In The Closet «Պրոֆեսոր» Բեննետ
1987 Ծրագրավորված սպանության Programmed To Kill Ջեյսոն
1988 Դա Ես եմ ձեզ ասում I’m Telling! մասնակից
1990 Չարլզը պատասխանատու է Charles In Charge Ռասսել Դևիս
1991 Հիմարիկ What A Dummy Ռիկ
1991 Ո՞վ է տան տերը Who’s The Boss? Մայքլ Հեյնս
1992-1993 Երիտասարդ և հանդուգն The Young & The Restless Բրենդոն Քոլինզ
1994 Տղաների վերադարձը The Boys Are Back Ջեսի Հենսոն
1994 Թեմի և Թի Ռեքս Tammy & The T-Rex Մայքլ
1996 Հրեշտակի հպումը Touched By An Angel Ջոնաթան
1998 Դիմավորեք Դիդլներին Meet The Deedles Ֆիլ Դիդլ
1998 Պլեզանտվիլ Pleasantville Սկիպ Մարտին
1999 Ուսանողական թիմ Varsity Blues Լենս Հարբոր
1999 Այդ բոլորը նա է She’s All That Դին Սեմփսոն
1999 Ավերված պալատը Brokedown Palace Ջեյսոն
2000 Գանգեր The Skulls Քալեբ Մենդրեյկ
2001 Ֆորսաժ The Fast & The Furious Բրայան Օ’Քոններ
2001 Ահա քեզ ուղևորություն Joy Ride Լյուիս Թոմաս
2003 Կրկնակի ֆորսաժ 2 Fast, 2 Furious Բրայան Օ’Քոններ
2003 Ժամանակի թակարդում Timeline Քրիս Ջոնսոն
2004 Նոել Noel Մայկ Ռայլի
2005 Բարի գալուստ դրախտ Into The Blue Ջարեդ
2006 Փախիր առանց հետադարձ հայացքի Running Scared Ջոուի Գազել
2006 Սպիտակ գերի Eight Below Ջերի Շեպարդ
2006 Մեր հայրերի դրոշները Flags Of Our Fathers Հենկ Հենսոն
2007 ԱՄՆ պատմություններ Stories USA Մայկի
2007 Փոխարինում The Death and Life Of Bobby Z Թիմ Կիրնի
2008 Դրախտային նախագիծ The Lazarus Project Բան Հարվի
2009 Ֆորսաժ 4 Fast & Furious Բրայան Օ’Քոններ
2010 Տղաներ-թալանչիներ Takers Ջոն Ռոուվեյ
2011 Ֆորսաժ 5 Fast Five Բրայան Օ’Քոններ
2013 Մեքենա № 19 Vehicle 19 Մայքլ Վուդս
2013 Ֆորսաժ 6 Fast Six Բրայան Օ’Քոններ
2013 Հաշված ժամեր Hours Նոլան
2013 Գրավատան քրոնիկներ Pawn Shop Chronicles Ռոու Դոգ
2014 13-րդ շրջան. Աղյուսե առանձնատներ Brick Mansions Դեմիեն
2015 Ֆորսաժ 7 Furious 7 Բրայան Օ’Քոններ

Մրցանակներ[46][Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թվական Մրցանակ Անվանակարգ Ֆիլմ Արդյունք
1988 Երիտասարդ դերասան (en:Young Artist Award) Երիտասարդ դերասանի լավագույն հյուրային դեր ցերեկային սերիալում
«A Special Love» դրվագի համար
Ճանապարհ Դրախտ Կաղապար:Nom
1993 Երիտասարդ դերասան (en:Young Artist Award) Լավագույն երիտասարդ դերասան ցերեկային սերիալում Երիտասարդ և հանդուգն Կաղապար:Nom
1994 en:Soap Opera Digest Award Ականավոր էկրանային նորամուտ Կաղապար:Nom
Երիտասարդ դերասան (en:Young Artist Award) Երիտասարդ դերասանի լավագույն տղամարդու դեր օճառային օպերայում Կաղապար:Nom
2000 Երիտասարդ Հոլիվուդ (en:Young Artist Award) Նոր սեքսուալ աստղ Կաղապար:Nom
2001 Հոլիվուդյան բեկում Տղամարդու տարվա բեկում
Ստացել է Hollywood Film Festival-ում
Կաղապար:Won
Երիտասարդ Հոլիվուդ (en:Young Artist Award) Տղամարդու նոր ոճ Կաղապար:Won
2002 en:MTV Movie Awards Լավագույն էկրանային թիմ
Վին Դիզելի հետ
Ֆորսաժ Կաղապար:Won
Իղամարդու տարվա բեկում Կաղապար:Nom
2003 en:Teen Choice Awards Ավենավառ սիրավեպ
Փոլ Ուոքերին և նրա մեքենային
Կրկնակի ֆորսաժ Կաղապար:Won
2009 en:Teen Choice Awards Մարտաֆիլմի լավագույն դերասան Ֆորսաժ 4 Կաղապար:Nom
2011 en:Teen Choice Awards Մարտաֆիլմի լավագույն դերասան Ֆորսաժ 5 Կաղապար:Nom
en:Black Reel Awards Լավագույն թիմ
Ֆիլմի դերասանների հետ
Տղաներ-թալանչիներ Կաղապար:Nom
2014 en: MTV Movie Awards Լավագույն էկրանային զույգ
Վին Դիզելի հետ
Ֆորսաժ 6 Կաղապար:Won

Ծանոթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. http://www.usmagazine.com/celebrity-news/news/paul-walker-dead-at-40-fast-and-the-furious-actor-dies-in-car-accident-report-20133011
  2. 2,0 2,1 Գերմանիոյ Ազգային Գրադարան, Բեռլինի պետական գրադարան, Բավարիական պետական գրադարան եւ ուրիշներ Record #140592849 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 data.bnf.fr: open data platform — 2011.
  4. 4,0 4,1 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  6. http://www.tribute.ca/people/paul-walker/1379/17622/
  7. http://www.cnn.com/2013/11/30/showbiz/actor-paul-walker-dies/
  8. 'Fast and Furious' star Paul Walker dies in fiery car crash, ABC News confirms
  9. http://edition.cnn.com/2013/11/30/showbiz/actor-paul-walker-dies/
  10. 10,0 10,1 10,2 10,3 «'Fast and Furious' star Paul Walker dies in car accident»։ CNN։ 2013-11-30։ արտագրուած է՝ 2013 թ․ նոյեմբերի 30–ին 
  11. «'Fast and Furious' star Paul Walker dies in Valencia car crash, publicist says»։ ABC News։ նոյեմբերի 30, 2013։ արտագրուած է՝ 2013 թ․ նոյեմբերի 30–ին 
  12. 12,0 12,1 Joel Landau (2013-11-30)։ «Paul Walker dead at 40: 'Fast and Furious' star killed in fiery car crash»։ NY Daily News։ արտագրուած է՝ 2013 թ․ նոյեմբերի 30–ին 
  13. 13,0 13,1 13,2 13,3 Duane Daniel։ «Paul Walker's Adventure Sports Workout Routine»։ Men's Health։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-08-14-ին։ արտագրուած է՝ 2008 թ․ սեպտեմբերի 28–ին 
  14. «Paul Walker Biography»։ Yahoo!։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-02-25-ին։ արտագրուած է՝ 2008-09-28 
  15. 15,0 15,1 15,2 Keck William (2005-09-27)։ «Fame lets Paul Walker dive in»։ USA Today։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-02-25-ին։ արտագրուած է՝ 2008-09-28 
  16. «Paul Walker»։ Complex։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-02-25-ին։ արտագրուած է՝ 2008-09-28 
  17. Aames Ethan (2004-11-12)։ «Paul Walker on Noel»։ Cinema Confidential։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2007-10-12-ին։ արտագրուած է՝ 2008-09-28 
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 IMDB Trivia Section
  19. «Betsey Alma OEFINGER b. 28 Oct 1922 Meriden New Haven County, Connecticut, U.S.A. d. 7 Mar 1991 Meriden New Haven County, Connecticut, U.S.A.: Our Family History»։ Germans2franklincountyma.info։ արտագրուած է՝ հունիսի 13, 2013 
  20. Chean Steven (2003-06-15)։ «Walker on the wild side»։ USA Weekend։ արտագրուած է՝ 2008-09-28 
  21. «Paul William Walker I-IV bio: The Faster & Furiouser 5/4DEEMAS&JESUS ADAM Actor»։ Tribute.ca։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-02-25-ին։ արտագրուած է՝ 2008-09-28 
  22. Kim Beatrice (2003-11-21)։ «Pretty boy is pretty coy: Walker talks the talk»։ The Stanford Daily։ արտագրուած է՝ 2009-11-15 
  23. Paul Walker Covers ‘Men’s Health’ March 2010 | Paul Walker : Just Jared
  24. «Eight Below (2006)»։ Box Office Mojo։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-02-25-ին։ արտագրուած է՝ սեպտեմբերի 28, 2008 
  25. «Apple – Movie Trailers – Fast and Furious»։ Apple։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-02-25-ին։ արտագրուած է՝ սեպտեմբերի 28, 2008 
  26. Fleming Michael (սեպտեմբերի 9, 2008)։ «Screen Gems digs up 'Bone' cast»։ Variety։ արտագրուած է՝ սեպտեմբերի 28, 2008 
  27. Fast Five Premiere
  28. Gonzalez Maricela։ «'Fast & Furious 7' production halted after Paul Walker's death»։ Entertainment Weekly։ արտագրուած է՝ դեկտեմբերի 5, 2013 
  29. Koltnow Barry (Փետրուարի 18, 2006)։ «Just chillin'»։ Orange County Register։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-02-25-ին։ արտագրուած է՝ սեպտեմբերի 29, 2008 
  30. Duane Daniel։ «Paul Walker's Adventure Sports Workout Routine»։ Men's Health։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-08-14-ին։ արտագրուած է՝ 2008-09-28 
  31. «AE Performance»։ Redline Time Attack։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2010-11-30-ին 
  32. Paul Walker (I) — Other works
  33. «Paul Walker Leads Shark Expedition»։ Starpulse.com։ նոյեմբերի 12, 2009։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-02-25-ին։ արտագրուած է՝ նոյեմբերի 15, 2009 
  34. «Actor Paul Walker Joins National Geographic Shark Expedition»։ DiverWire։ նոյեմբերի 13, 2009։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-02-25-ին։ արտագրուած է՝ նոյեմբերի 15, 2009 
  35. 35,0 35,1 Itier Emmanuel։ «Paul Walker Interview»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-09-17-ին։ արտագրուած է՝ 2009-11-15 
  36. Coty Prestige Announces Agreement With Paul Walker
  37. «Paul Walker Joins The Billfish Foundation to Kick-Off 20th Anniversary Celebration»։ marlinmag.com։ սեպտեմբերի 25, 2006։ արտագրուած է՝ նոյեմբերի 15, 2009 
  38. «REACH OUT Worldwide»։ REACH OUT Worldwide։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-02-25-ին 
  39. «'Fast and Furious' star Paul Walker dies in Valencia car crash, publicist says»։ ABC News։ նոյեմբերի 30, 2013։ արտագրուած է՝ 2013-11-30 
  40. 40,0 40,1 «Publicist: Fast & Furious Actor Paul Walker Dies in Car Crash»։ TIME։ նոյեմբերի 30, 2013։ արտագրուած է՝ 2013-11-30 
  41. Schabner, Dean (November 30, 2013). 'Fast and Furious' Star Paul Walker Killed in Crash". ABC News.
  42. «Fast & Furious actor Paul Walker dies in California car crash»։ BBC News US & Canada (BBC News)։ դեկտեմբերի 1, 2013։ արտագրուած է՝ 2013-12-01 
  43. «Call to Action»։ Merrill Lynch։ արտագրուած է՝ 2013-11-30 
  44. Smith Perry (2013-11-30)։ «Paul Walker, Santa Clarita CEO Reportedly Killed In Fatal Single-Car Crash»։ KHTS Radio։ արտագրուած է՝ 2013-11-30 
  45. Похоронили актёра Пола Уокера в его родном городе Глендейл (штат Калифорния) // РИА Новости, 2013-12-15
  46. Paul Walker (I) — Awards

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]