Փիւ Տի Փայ

Փիւ Տի Փայ
Ծննդեան անուն շուէտ.՝ Felix Arvid Ulf Kjellberg
Նաեւ յայտնի է իբրեւ PewDiePie եւ Floor gang chief
Ծնած է 24 Հոկտեմբեր 1989(1989-10-24)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Գյոթեբորգ
Քաղաքացիութիւն  Շուէտ
Մայրենի լեզու շուէտերէն
Ուսումնավայր Չալմերի տեխնոլոգիական համալսարան?
Göteborgs Högre Samskola?
Երկեր/Գլխաւոր գործ Scare PewDiePie? եւ This Book Loves You?
Մասնագիտութիւն յություբեր, գրագէտ, gamer, ինտերնետային հայտնիություն, Հեռատեսիլի յայտագիրներ արտադրող, Japan Enthusiast
Ամուսին CutiePieMarzia?
Ծնողներ մայր՝ Lotta Kristine Johanna?
Կայքէջ pewdiepie.com
Ստորագրութիւն

ՓիւՏիՓայ (անգլերէն՝ PewDiePie, ծնած 24 Հոկտեմբեր 1989), իրական անունը՝ Ֆելիքս Արուիտ Ուլֆ Շելպըրկ (շուէտ.՝ Felix Arvid Ulf Kjellberg)

Ան համակարգչային խաղերու շուէտացի մեկնաբանն է Եություպին մէջ։ Ան կը խաղայ եւ կը մեկնաբանէ սարսափ ժանրի եւ արկածային խաղեր։ Անոր Եություպեան ալիքը ամենէն արագ աճող ալիքներէն մէկն է։ 2013 թուականին անոր բաժանորդագրուածներուն թիւը 3.5 միլիոնէն աւելցաւ եւ հասաւ մինչեւ 18 միլիոն։ Ալիքը ճանչուած է Եություպի ամենէն շատ բաժանորդներ ունեցող ալիքը։ 2021 թուականի Յունիսի դրութեամբ ան ունէր 110 000 000 բաժանորդ եւ 27 402 103 929 դիտում‌:[3]

Մանկութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ֆելիքսը ծնած է եւ մեծցած է Շուետի Կեօթեպորկ քաղաքին մէջ։ Աւարտած է Կեօթեպորկի Բարձրագոյն Դպրոցը։

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

ՓիւՏիՓայը ստեղծած է իր Եություպյան ալիքը 2009 թուականի Ապրիլին։ 2012-ի Յուլիս 11-ին անոր ալիքի բաժանորդագրութիւններու թիւը հասաւ մէկ միլիոնի։ 2013-ի Ապրիլին անոր ալիքը արդէն ունէր 6 միլիոն բաժանորդ։ 2013 թուականի վերջաւորութեան անոր ալիքին ամէն մէկ վայրկեանը մէկ կը բաժանորդագրուէր մէկ հոգի։ Ան ստացած է բազմաթիւ մրցանակներ։

Ան դեմ արտահայտուած է ԻւԹյիւպի մեկնաբանութիւններու նոր համակարգին, եւ կը հրաժարէ ընդունիլ մոնթաժողի կամ այլ մէկի, ով իրեն կրնայ օգնել՝ ըսելով, "Ես կ'ուզեմ, որ Եություպը մնայ Եություպ"

Հետաքրքրական Փաստեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Ան իր բաժանորդներուն կ'անուանէ BRO (եղբայր), եւ կը «կազմաւորէ» Bro Army (Եղբայրներու Բանակ) մը
  • Ան Ամնեսիա խաղին մէջ ունի որոշ հորինուած կերպարներ, օրինակ Mr. Chair (Պարոն Աթոռ), Stephano արձանիկը, Jennifer քարը, Skully գանկը
  • Ան բացի սարսափ խաղերէն կը խաղայ նաեւ զուարճալի խաղեր (Happy Wheels http://www.totaljerkface.com/happy_wheels.tjf , McPixel...)
  • Ան ունի Եություպեան հաղորդաշար՝ Friday With PewDiePie (Ուրբաթ ՓիւՏիՓային հետ)
  • Որոշ աղբիւրներու համաձայն ան օրական կը վաստակէ $ 12 000, իսկ տարեկան՝ մօտ 7.4 միլիոն տոլլար[4][5]
  • Ան ունի Իտալացի ընկերուհի՝ Մարցիա Պիսոնին (Marzia Bisognin)
  • Ան ունի մոպս ցեղատեսակի 2 շուն՝ Էտկար եւ Մայա անուններով
  • 2014․ Օգոստոս 29-էն, ան արգելափակեցաւ իր մեկնաբանութիւն թողնելու հնարաւորութիւնը

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]