Փիէռ Շամմասեան
Առաջարկուած է այս եւ Փիէր Շամմասեան յօդուածները իրար միացնել: (քննարկում) |
Փիէռ Շամմասեան | |
---|---|
| |
Ծնած է | 9 Մարտ 1949 |
Ծննդավայր | Պէյրութ, Կաղապար:Country data Լիբանան Լիբանան |
Քաղաքացիութիւն | լիբանանցի |
Ազգութիւն | հայ |
Կրօնք | Հայ կաթոշիկէ |
Կարողութիւն | դերասան, բեմադրիչ, թատերագիր, կատակերգակ |
Ամուսին | Արտեմիս Պէօճէքեան |
Երեխաներ | Ժերոմ եւ Էլիզա |
Փիէռ Շամմասեան (9 Մարտ 1949, Պէյրութ, Լիբանան), լիբանանահայ կատակերգակ է, հռչակաւոր է սփիւռքահայութեան եւ լիբանանցիներուն մօտ: Ան կը շրջագայի բազմաթիւ երկիրներ, ուր որ լիբանանցի եւ հայ գաղութներ կան:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վաղ Տարիներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փիէռ Շամմասեան ծնած է 9 Մարտ 1949, Պէյրութ, Լիբանան:
Անձնական Կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1976-ին, ամուսնացած է Արտեմիս Պէօճէքեանի հետ: Զոյգը ունի երկու զաւակ՝ Ժերոմ եւ Էլիզա: Ան կը հաւատայ Հայ Կաթողիկէ եկեղեցւոյ եւ կը քաջալերէ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը:
Ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փիէռ Շամմասեան թատերական աշխարհ մուտք գործած է 6 տարեկանին: 1962էն 1965 գրած, բեմադրած եւ խաղացած է իր առաջին թատրոնները: 1971-ին կը խաղայ առաջին թատրոնը հայերէն լեզուով: 1973-էն 1985 մաս կը կազմէ Սամի Խայեաթի թատերախումբին, ուր կը խաղայ արաբերէն լեզուով, միեւնոյն ժամանակ շարունակելով հայերէն թատերախաղերը: 1986-ին մաս կը կազմէ Անթուան Քըրպաժի «Ամրաք Սիտնա» (արաբերէն՝ أمرك سيدنا թատերախաղին, ինչպէս նաեւ Միշէլ Շիխանիի եւ Անտրէ Ժատաայի հետ կը վերականգնէ «Լը Թէաթր տը Տիզէօր» (ֆրանսերէն՝ Le Théatre de Dix-Heures) խումբը, սակայն Փիէռն ու Անտրէն կը ձգեն խումբը 1996-ին, որպէսզի հիմնեն «Լէ Տիզէօր» (ֆրանսերէն՝ Les Diseurs խումբը: Այս երկու խումբերը 1986-էն մինչեւ օրս խաղացած են աւելի քան 20 թատերախաղեր:
1987-ին մաս կը կազմէ «Ալ Պըրնէյթա» (արաբերէն՝ البرنيطة) կատակերգութեան, որ կը սփռուէր Լիբանանեան Հեռատեսիլի կայանէն (արաբերէն՝ تلفزيون لبنان): Նոյն կայանին մէջ ունեցած է «Փախտի Անիւը» յայտագիրը 1990-ին եւ «Նաշրա Մըշ Մըն Հօն» (արաբերէն՝ نشرة مش من هون) քաղաքական-կատակերգական սերիալը:
Անդրադառնալով հայերէն թատերախաղերուն, կարելի է յիշել ամէնէն նշանաւորները.-
- Պուրճ Համուտ 78 (1978)
- Կատակը Մէկ Թիզ (1979)
- Ամէն Բան Չ'ըսուիր (1983)
- Մէկ Հարսնցու, Յ Թեկնածու (1983)
- Պուրճ Համուտ 78+8 (1986)
- Յակոբ Պարոնեան Պուրճ Համուտի Մէջ (1987)
- Ամուրիներու Միութեան Ժողով (1988)
- Հարսս Փռնեցի (1995)
- Շատ Մի Խառներ (2000)
- Պաթալ Տան Փեսայ (2005)
- Հա հա հա Նայթ (2005)
- Աջէն Ձախէն (2006)
- Փորձանք Պաթալ (2006)
- Լեզուն Ոսկոր Չ'ունի (2007)
2000-էն ետք բոլոր թատերախաղերը գրած եւ բեմադրած է ինք:
Շամմասեան ինքզինք դերասան չի կարծեր, այլ՝ ուրիշները զբաղեցնող եւ կը կարծէ թէ ինք այդպէս ծնած է: Ան չի սիրեր խոժոր դէմքերը եւ միշտ կը փորձէ ժպիտ մը ձգել բոլորին երեսներուն վրայ:
Շամմատեան ամբողջութեամբ կը սիրէ կատակերգութիւնը եւ զայն կատարելը իրեն կարելիութիւնը կու տայ հանդիսատեսին հետ հաղորդական մնալու:
2000-ին, Փիէռ Շամմասեանն ու Անտրէ Ժատաան բացած են «Օլիմփիա» ճաշարանը, որ մինչեւ այսօր կը գործէ եւ կրնայ ընդունիլ 360 անձ:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-06-15-ին։ արտագրուած է՝ 2017-06-13